ՄԻ ՔԻՉ ԷԼ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մեր թերթի «Ծուխն էլ, կրակն էլ» բաժնում ներկայացրել էինք մի տեղեկություն այն մասին, ըստ որի` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է հեռանալ պաշտոնից և բնակություն հաստատել Ֆրանսիայում: Մեր այդ բաժնի նյութերը տարբեր աղբյուրներից քաղված տեղեկություններ են, ենթադրություններ, որոնից շատերը հեռու չեն իրականությունից: