970 միլիոնը գտել է տերերին


Երկրաշարժից ու ցունամիից տուժած վայրերում ավերածությունները զննելով, Ճապոնիայի ոստիկանները և ինքնապաշտպանության ուժերը վերջին 3 ամսում այդ վայրերից գտել են 970 միլիոն իեն (մոտ 12 միլիոն դոլար): Այդ գումարի մեծ մասը եղել է տնային չհրկիզվող պահարաններում, ինչը մեծապես հեշտացրել է դրանց տերերին հայտնաբերելը: Իրավակարգի պահապանների ջանքերով` կորսված գումարների 85 %¬ն արդեն գտել է իր իսկական տերերին (գրել է Խկ¬ն):