ՀԱՐՁԱԿՎԵՑ... ՓԱԽԱՎ... ՄԱՀԱՑԱՎ...


Ինչպես արդեն բոլորն են տեղյակ` մայրաքաղաքի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը թափանցած, սակայն գողության ծրագիրը տապալած Արման Ենգիբարյանը, ինչպես արդեն հայտնի է, ոստիկանների հետապնդումներից ազատվելու համար հայտնվել է մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ, որտեղ էլ նրան վնասազերծելու համար` ոստիկանները ստիպված կրակել են: Վիրավորված հանցագործին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Այժմ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում նախաքննություն իրականացնելու համար: Ոստիկանական շրջանակներում չեն բացառում, որ նախաքննությունը կարող է անսպասելիորեն այնպիսի շրջադարձ արձանագրել, որ պատժվեն նաև... ոստիկանները: Այս կարծիքը հայտնող ոստիկանները նկատի ունեին, որ կրակոցներ են արձակվել մարդաշատ վայրում, ուր կարող էին տուժել նաև պատահական քաղաքացիներ...