ՀՀՇ-Ն ԴԱՏԱՐԿՎՈՒ՞Մ Է


Վերջին օրերի քաղաքական ամենաթեժ քննարկումները, Կազանի հանդիպումից զատ, ընթանում են ՀՀՇ-ի շուրջ: Այս կուսակցությունից արդեն մոտ երկու տասնյակ մարդ է հեռացել` համալրելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը: Նորաստեղծ այդ կուսակցության առաջնորդը ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է: Երկու օր առաջ ՀՀՇ-ից հեռանալու դիմում է ներկայացրել նաև կուսակցության նախկին նախագահ, Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը... ՀՀՇ-ում, իհարկե, այս հեռացումները բացատրում են մարդկանց ազատ կամքի արտահայտությամբ, սակայն գաղտնիք չէ, որ ճանաչված ՀՀՇ-ականների հեռանալուց հետո լրջորեն սասանվում են կուսակցության հիմքերը...