Հա՞ որ...


Հայրենի կուսակցությունների շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու ձգտումը գրեթե ամբողջությամբ մարել է: Կային ժամանակներ, երբ նրանք գոնե արտաքուստ կարևորում էին համայնքապետ ներկայացուցիչներ ունենալը` մշտապես խոստանալով ավելի ակտիվ ներգրավվել ՏԻՄ¬երում ու երբեմն էլ թեկնածուներ էին առաջադրում: Վերջին ամիսներին հանրապետության տարբեր մարզերում կազմակերպվող ընտրությունները մեծամասամբ գործող համայնքապետերի առաջադրմամբ ու, բնականաբար, նաև հաղթանակով են նշանավորվում: Պատահում է նաև, որ տվյալ գյուղում էլի ինչ¬որ մեկն է գտնվում, ով ձգտում է համայնքի ղեկավար դառնալ, սակայն, որպես կանոն, գործող գյուղապետը մի քանի անգամ ավելի շատ քվեներով վերընտրվում է: Պնդելը, թե ամենուր և բոլոր խնդիրներն այնպես են հաղթահարվել, որ դրանք լուծելու և լուծողների կարիք այլևս չկա, իհարկե սխալ կլինի: Սակայն բացի ՀՀԿ¬ն ներկայացնող համայնքապետերից, լավագույն դեպքում երբեմն էլ ԲՀԿ թեկնածուներն են ձգտում ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնել: Իսկ մյուսների պասիվությունն ու անտարբերությունը փաստում է միայն, որ նրանք չեն պատկերացնում և չեն էլ կարող գտնել համայնքներում առկա անհաշիվ անլուծելի խնդիրների բանալիները: Վերջապես հասկացե՞լ են