ԱՂՈԹՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԱՐԱԲԱԿԱՆ ՇԱՄԱՆ


Իր պաշտոնավարման առաջին շրջանում ձգտելով բարենորոգչի կերպարով ներկայանալ` գյուղնախարար Սերգո Կարապետյանը պայմանագիր կնքեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ, համաձայն որի հոգևորականները պիտի օրհնեին դաշտերը` կարկտահարությունից և այլ աղետներից ազատվելու համար: Պարզվում է, որ աղոթքներից հետո էլ բնությունը չի կամենում ենթարկվել ՕԵԿ-ական նախարարի կամքին ու արդեն իսկ ահռելի չափերի հասնող վնասներ է տվել գյուղատնտեսությանն ու գյուղացուն... Արարատյան դաշտի գյուղաբնակները կատակում են, թե հիմա էլ նախարարը պատրաստվում է գործուղվել Սաուդյան Արաբիա` ամենանշանավոր շամանին Հայաստան հրավիրելու համար: Կատակի սիրտ չունեցող գյուղացիները նաև ասում են, որ իրենց ամենուրեք «գցել» են` անգամ խոստացված վարկերի հարցում խտրականություն հանդես բերելով...