Սահակաշվիլին արդեն հեգնում է


- Նրանք նույնիսկ համաձայնության չէին եկել, որ միասին դավաճանեն հայրենիքը և դա անում են առանձին Վրաց նախագահը հայտարարում է, թե Վրաստանն ուներ բոլոր տվյալները` դառնալու այնպիսի ուժեղ պետություն, ինչպիսիք Ֆրանսիան, Անգլիան կամ Իտալիան են: Բայց նա այդպիսի պետություն չդարձավ` ներքին դավաճանների պատճառով: Հանրակրթական դպրոցների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ Սահակաշվիլին նրանց հիշեցրել է երկրի պատմության անցանկալի դեպքերը: Նրա խոսքերով` ողջ կյանքում Վրաստանի տարբեր անկյունները պայքարել են միմյանց հետ և «կերել» են իրար, չեն հանդուրժել մեկը մյուսին ու հերթով վազել են արտասահման: - Ի՞նչ նորություն կա նրանում, որպեսզի ինչ¬որ մեկի հանձնարարությամբ գան Թբիլիսի և փորձեն տապալել իշխանությունը, դրա համար փող վերցնեն, իսկ հետո Ցխինվալիով փախչեն դեպի թշնամիներն ու թաքնվեն նրանց մոտ: Դա տեղի է ունեցել շատ դարերի ընթացքում: Այս ասելով հանդերձ, Սահակաշվիլին ընդգծել է, որ այսօրվա իրավիճակը պատմականից տարբերվում է նրանով, որ Վրաստանում ի հայտ է եկել նոր սերունդ, որը չի ընդունում խաղի նախկին կանոնները: Հատնվել են քաղաքական նոր խմբեր, որոնք այլ կերպ են վերաբերվում հարցերին և լրջորեն են ընկալում իրենց երկիրը: - Վերջին ամիսներին Վրաստանում ստեղծվել են դավաճանների մի քանի խմբեր: Եվ բոլորն ունեցել են նույն ծրագիրը` կապվել ռուսների, ստրկացնողների հետ և միասին ճզմել իրենց երկիրը, վերջ տալ նրա անկախությանը: Բայց այդ 5-6 խմբերն օր ու գիշեր ուտում են միմյանց: Նրանք նույնիսկ այնքան չեն համաձայնվել, որ միասին դավաճանեն հայրենիքին և դա անում են առանձին¬առանձին, Վրաստանում մայիսի 26¬ին նախորդող ու հաջորդող իրադարձությունները մեկնաբանել է նախագահը: Նա շեշտել է, որ ժողովրդի մեծ մասն արդեն չի հավատում թերթերի գրածներին և որոշ հեռուստաալիքներից հնչող խոսքերին. - Եթե դա ճիշտ լիներ` մեր կառավարությունը վաղուց պետք է տապալված լիներ,¬ պարզաբանել է Սահակաշվիլին` հավելելով, որ ամեն ինչ որոշվում է ոչ թե Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ` Վրաստանում և վրաց ժողովրդի կողմից: Բնականաբար` նա նկատի չունի ժողովրդի այն զանգվածներին, որոնց ճնշելն իր համար գրոշի արժեք չուներ: