Իսկապես` «եղբայրական գերեզման»


Անցյալ կիրակի սիրիական Ջեսր¬ալ¬Շուղուր քաղաքում գտնվել է հսկայական այդպիսի մի գերեզման: Երկրի կառավարական լրատվամիջոցների փաստմամբ` քաղաքում տևական չընդհատվող պայքար է մղվել ոստիկանության և զինված խմբավորումների միջև: - Հայտնաբերվել է ոստիկանների դիակների զանգվածային թաղման վայրը: Մարմինները խիստ այլանդակված են եղել,¬ ասվում է հաշվետվության մեջ: Գտնված հանգուցյալների ստույգ քանակը չի ճշգրտվում, սակայն առժամանակ առաջ տեղեկացվել է, որ այս շաբաթ անհետացել են կարգ ու կանոնի 120 պահապաններ: Սիրիայի հյուսիսում գտնվող փոքրիկ այդ քաղաքն անցյալ ուրբաթ դարձել էր ռազմական գործողությունների կենտրոն: Կառավարական ուժերի և խռովարարների բախումների զոհ են դարձել տասնյակ մարդիկ: Իդլիբ գավառը, որի տարածքում է գտնվում քաղաքը, արդեն վաղուց հայտնի է երկրի նախագահ Բաշար Ասադի վարչախմբի հանդեպ թշնամական տրամադրվածութ յամբ: