ԿԵՑՑԵ´Ք, ՏՂԱՆԵՐ

  Հայ շախմատիստները ոչ միայն երեք անգամ օլիմպիական բարձունքում ծածանեցին հայոց եռագույնը, այլև վերահաստատեցին այն ճշմարտությունը, որ մենք կարող ենք լինել և´ հզոր անհատներ, և´ միասնական թիմ: Նրանք շարունակում են մեր հասարակությանը ներշնչել հավատ սեփական ուժերի հանդեպ և ինքնավստահություն:

  «ԱՄԵՆԱՈՂՋԱՄԻՏ» ՖԻԴԵ-ն

  Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում որոշվել է ոչ միայն 2015 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացնել Բաքվում, այլև Ադրբեջանի մայրաքաղաքին տալ 2016 թվականի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպման իրավունքը:

  ԱՐՓԱՅՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՁՈՒԿ ՉԿԱ

  Բնապահպաններն ահազանգում են, որ Արփա լճի ձկնային պաշարներն արդեն սպառվել են, լիճը զրկվել է իր հազվագյուտ ձկնատեսակներից:

  ՇԻՐԱԿՑԻՆԵՐԸ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ

  Մինչ մենք խոսում ենք ոստիկանության հանդեպ վստահության ձևավորման մասին, պարզվում է, որ խոսակցությունները վերածվում են իրական ու հաստատուն դիրքորոշումնե րի: Այսպես, ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից հեռացվել է Շիրակի մարզի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար և նույն բաժնի պետի տեղակալ Սայաթ Գարեգինյանը:

  ԳՅՈՒՂԱՑԻՆ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ

  Գյուղատնտեսության ոլորտը, կարծես, շահեկանորեն սկսել է տարբերվել այլ ոլորտներից: Շահեկանորեն` այն առումով, որ հանձին Գյուղնախարարության պետությունը փորձում է մասնակի պահանջատիրություն հանդես բերել ի շահ արտադրողի:

  ՍԱ ՄԵՆՔ ԵՆՔ, ՍԱ ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

  Երկրի մոտ 500 համայնքում ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Առջևում էլի ընտրություններ կան` սեպտեմբերի 25-ին, որոնցից հետո արդեն ձևավորված կլինեն բոլոր ՏԻՄ կառույցները, ու երկիրը կգնա դեպի նախագահի ընտրություններ:

  Երևույթի արմատները մեր անցյալում են

  «Les Nouvelles d&undefined;&undefined;ArΗenie»-ամսագրին Ռուբեն Հայրապետյանի տված հարցազրույցում «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամների հասցեին հնչեցված մեղադրանքներին երեկ հանգամանորեն անդրադարձավ նախաձեռնության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ռ. Հայրապետյանի հիշատակումներից անմասն չէր մնացել նաև Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆԸ:

Ս. Բալասանյանի երգը ընտրությունների գիշերը

  Մեծարենցի խոսքերով Գիշերն անույշ էր, գիշերն հեշտագին, Հաշիշով օծուն ու ԲԱԼԱՍԱՆՈՎ, Լուսեղեն ճամփեն անցա ես պիվով, Գիշերն անույշ էր, գիշերն հեշտագին: :

Կացին ու ղառղառ

  Ըստ ադրբեջանական աղբյուրների` Ալիևը որոշում է կայացրել երկրի խորհրդանիշ զինանշանի վրա ավելացնել արյունոտ կացին` քնձռոտ ագռավի ճանկերի մեջ: :

Հունգարիայի «էքստրադիցիան» ի կատար կածվի

  Հունգարիան գտնվում է Եվրոպայի սրտում: Ադրբեջանի հետ քստմնելի գործարքից հետո, 3 միլիարդ դոլարով գնված արյունոտ կացինը բարձրացավ ու կախվեց Եվրամիութ յան գլխին:

Հոգեհարազատ երգը` կրկնակի իմաստով

  Ոգևորվելով Սաֆարովին հերոսացնելու փաստից, ադրբեջանցիներն այսուհետ Հունգարիայի պես ծախու երկրներում քնած հայ են փնտրելու, որ կացնահարեն: Այնպես որ` այսօր առավել քան արդիական է «Զարթնի´ր, լաո, մեռնիմ քզի» երգը` ուղղակի և փոխաբերական իմաստով:

Հունգարիայի վարչապետը Պանիկովսկու ոճով

  - Գնացեք Բաքու և հարցրեք` ի՞նչ էր խոստացել Ալիևը մեզ էքստրադիցիայից առաջ: Դե հիմա ասեք, Իլհամ Հեյդարովիչ, ե՞րբ եք հանձնելու խոստացված փողերը:

Հին ասույթները` նորովի

  Վախկոտ Սաֆարովի մեծ քիթը արթուն հայի չհասավ` ասաց ոչինչ, քնածին կսպանեմ: * Ալիևի մեծ քիթը Ղարաբաղին չհասավ` ասաց ոչինչ, հային կացնահարած ստահակին կհերոսացնեմ:

Ժամանելու է ընկեր Մարգոն

  Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ հատուկ ծառայությունների ուղեկցությամբ շուտով Գյումրի է բերվելու ընկեր Մարգոն, ստուգելու համար Վարդանիկի վերջին տարիների բոլոր «տնային աշխատանքները»: :

  Միլիարդատերը փոխում է քաղաքացիությունը

  Նրանց, ում համար ամեն ինչ առանձնահատուկ է` վայելքների տեսքով, հարկերն էլ պետք է հատուկ լինեն: Երևի այսպես է մտածել Ֆրանսիայի նախագահը` տարեկան 1 միլիոն եվրոն գերազանցող եկամուտ ունեցողների համար 75 %-անոց եկամտահարկ առաջարկելով:

  Հիտլերի ծնողներն` անտապանաքար

  Ավստրիական Լեոնդինգ քաղաքի գերեզմանատանը հանգչող Ալոիս և Կլարա Հիտլերների գերեզմաններից հանվել է տապանաքարը: Չէ, ֆաշիզմի հակառակորդների վրեժխնդրությունը չէ դա:

  Իսլամիստների նշանառության տակ

  Արքայազն Գարրին, ով Լաս-Վեգասում աղմկահարույց մերկագիշերից հետո նորից Աֆղանստան է մեկնել` զինծառայության, հայտնվել է «Թալիբան» շարժման գրոհայինների ուշադրության կենտրոնում: Դրանում մեղքի բաժին ունեն լրատվամիջոցները, որոնք հրապարակել են ռազմական այն հենակետի ճշգրիտ տվյալները, ուր ծառայում է բրիտանական թագաժառանգը:

  Մադոնայակերպ

  Նրա բոլոր զգացմունքները մարմնական են: Նույնիսկ քաղաքական համակրանքներն է մարմնին ցուցադրում:

  ԴՌՆԵԴՈՒՌ Է ԸՆԿԵԼ ՕՐԲԱՆԸ

  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեսնելով միջազգային հանրության ճնշումներն ու դատապարտումները, նաև հասկանալով, որ վերջնականապես բացահայտվել են խայտառակ գործարքի բոլոր դրվագները, հիմա էլ դիմել է էժանագին հնարքի:

  Բացահայտում` ՏԻՄ ընտրությունների նախօրյակին

  Սեպտեմբերի 7-ի երեկոյան ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Մարգարետ Թետչերի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել ադմինիստրատորներ Արմենուհի Ա.-ին և Վարդանուշ Մ.-ին:

  Համարյա` «Մենք ենք, մեր սարերը»

  Օրերս 50-ամյա մի տղամարդ ոստիկանության Ճամբարակի բաժնում հայտարարություն է տվել, որ այս տարվա հունիսի վերջերին իր 10 ոչխարները հանձնել է Աղբերք գյուղում գտնվող անասնաֆերմայի հովիվ Վարդգեսին` խնամելու և աշնանը հետ վերցնելու պայմանով:

  «Ով քնած է` արթուն կացեք...»

  Մեղրիի վարչական շրջանում գտնվող Լեհվազ գյուղի բնակիչ Ա.-ն արդեն երկար տարիներ ընտանիքի ապրուստը հոգում է գյուղում ունեցած առևտրի կրպակն աշխատեցնելով: Շուրջօրյա աշխատանքը հոգնեցուցիչ է:

  Այսօր էլ` ինչպես 20 տարի առաջ

  Անդրեյ ՆՈՒՅԿԻՆ Աշխարհաքաղաքականությունը և Ղարաբաղի արյունը «ԱՎԱՆԳԱՐԴ». 23 հուլիսի, 1992 թ. (Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 65-ում) ԱՆՆ այն է, որ հայկական Մեղրիի շրջանը Հայաստանի և Իրանի միջև ընկած սահմանի մի փոքր տարածք է զբաղեցնում:

  ՄԱՆԴԱ՞ՏԸ ՊԻՏԻ ԽԱՆԳԱՐԵՐ

  Հրաժարվելով պատգամավորի մանդատից` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլը բացատրեց նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրությամբ: Չենք ուզում կասկածի տակ առնել ՀՀ առաջին արտգործնախարարի անկեղծությունը, սակայն մի՞թե մանդատը պիտի նրան խանգարեր նախագահական ընտրարշավի ժամանակ, մանավանդ որ մեր Սահմանադրության մեջ արգելափակող դրույթ չկա:

  ՆՈՐԸՆՏԻՐԸ` ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻ ՊԱՇՏՊԱՆ

  Գյումրու քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը, պարզվում է, աջակցել ու հովանավորել է հետախուզվող անձին և ամեն ինչ արել, որպեսզի նա ընտրվի ավագանու անդամ: Այս արտառոց պատմության «հերոսը» Էդգար Մկրտչյանն է, ով ավագանու անդամ է դարձել 1185 ձայնով և զբաղեցրել է ընտրյալների երրորդ տեղը:

Գնում են հոգով մահանալու

  «Սկզբում էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր: ...Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1:

  Ռաֆայել ՔՈԹԱՆՋՅԱՆ. «ԻՄ ԵՐՋԱՆԻԿ ՕՐԵՐԸ ԱՅՆՔԱ˜Ն ՇԱՏ ԵՆ ԵՂԵԼ»

  ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը դարձավ 70 տարեկան: Սա նշանավոր դերասանի համար կանգառ է` հետ նայելու, անցած ճանապարհը գնահատելու և առաջ գնալու համար:

  ԹՈՒԹՔԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

  Հատկապես քաղաքագիտական հետազոտությունների և այլևայլ ռազմավարական կենտրոնների ղեկավարներ, վերլուծություններ ու կարծիքներ հայտնելով, երբեմն անցնում են չափավորության ու պարկեշտության սահմանները` այսպես նաև բացահայտելով իրենց ճշմարիտ էությունն ու հոգեբանություն դարձած դիրքորոշումները: Մենք էլ, կարծես կարևորություն չտալով, չենք սևեռվում մեր հասցեին հնչող վիրավորական արտահայտություններին:

  ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ԱՌԱՆՑ ԹՂԹԵ ՇԵՐԵՓԻ

  Անկախության հռչակումից հետո Հայաստանն իր առաջնահերթ խնդիրներից մեկը համարեց անդամակցությունը Եվրախորհրդին և ԵԱՀԿ-ին: Եվրոպական ընտանիքը հույս էր ներշնչում, թե իր սահմանների ներսում գործում է հավասարության սկզբունքը, որ շահերը միասնական են:

  Ճարպիկ խաղամոլները

  Կարծում եք, թե խաղատուն գնացող բոլորը հա՞շտ են պարտվելու հեռանկարի հետ և գնում են սոսկ գումարավատնումի հաճո՞ւյքը վայելելու: Չէ´, կան նաև շահելու վճռականությամբ մարդիկ, ովքեր հույսը չեն դնում երջանիկ պատահականության վրա:

  Քադաֆիի երկու շառավիղները

  Երբեմնի անպարտելի առաջնորդ Մուամարի բազմամարդ ընտանիքի անդամներից շատերը մեռած են, ոմանք էլ ապաստան են գտել Ալժիրում: Իսկ երկու որդիները կալանված են: