ԿԵՑՑԵ´Ք, ՏՂԱՆԵՐ


 

Հայ շախմատիստները ոչ միայն երեք անգամ օլիմպիական բարձունքում ծածանեցին հայոց եռագույնը, այլև վերահաստատեցին այն ճշմարտությունը, որ մենք կարող ենք լինել և´ հզոր անհատներ, և´ միասնական թիմ: Նրանք շարունակում են մեր հասարակությանը ներշնչել հավատ սեփական ուժերի հանդեպ և ինքնավստահություն: Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ մենք շատ բանի կարող ենք հասնել` ապավինելով մեր մտքի ուժին և հավաքական գիտակցությանը:

Այսօր մենք մեծարում ենք մեր հերոսներին: Նրանք օրինակ են ոչ միայն պատանիների, այլև բոլորի համար: Նրանք ինչ-որ տեղ խորհրդանշում են մեր երկրի ու հասարակության անցած և անցնելիք ճանապարհը: Երբ մենք ասում ենք, որ մեր զարգացման ամենակարևոր ռեսուրսը մարդն է, մենք նկատի ունենք հենց մարդկային այս որակները` ուժեղ, միջազգային ասպարեզում մրցունակ և հայրենասեր: Սահմանափակ միջոցներով մեծ արդյունքի հասնելը մեր ուժերի սահմաններում է, և դա նրանք ապացուցում են արդեն որերորդ անգամ` իրենց հետևում թողնելով հսկաների: