Այսօր էլ` ինչպես 20 տարի առաջ


 

Անդրեյ ՆՈՒՅԿԻՆ

Աշխարհաքաղաքականությունը և Ղարաբաղի արյունը

«ԱՎԱՆԳԱՐԴ». 23 հուլիսի, 1992 թ.

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 65-ում)

ԱՆՆ այն է, որ հայկական Մեղրիի շրջանը Հայաստանի և Իրանի միջև ընկած սահմանի մի փոքր տարածք է զբաղեցնում: Ու հենց դա է պատնեշում ուղիղ կապը (ժամանակին Ստալինի կողմից բռնի եղանակով Հայաստանից պոկած և ներկայումս ծայրեծայր ադրբեջանականացած Նախիջևանի վրայով) Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Եվ այդպես` դեպի Արևելք, թրքալեզու երկրներով` «Կասպիականից մինչև Ալթայ»: Եվ դեպի Հյուսիս, Վոլգայով, Պովոլժիեի և Ուրալի թրքալեզու երկրներով (ուր ներկայումս միաժամանակյա պայքար է սկսվել հանուն անկախության): Այդ մի պատառիկ հողի վրա է գայթում մեծ տրամաչափի խողովակաշարի ծրագիրը, որով թուրքերը կարող էին առանց երրորդ երկրների տրանզիտի (իսկ Հայաստանն արդեն լավ է գնահատել, թե ինչով է դա հղի), իրենց նավահանգիստները (ապաև` դեպի Եվրոպա) մղել Ադրբեջանի հում նավթը և Թուրքմենստանի գազը (նաև այնտեղ ու Ղազախստանում վերջերս հայտնաբերված նավթը)` հսկայական քանակությամբ:

Իսկ Թուրքիայի ախոյան և մրցակից Իրանը, հանուն նավթի, գազի և նախկին ԽՍՀՄ մահմեդական տարածաշրջաններում ազդեցության մրցակցության ասպարեզում կհայտնվեր աննախանձելի դրության մեջ (հեռանկարային առումով էլ, հավանորեն, նաև առանց իր երկրի` հարավային ադրբեջանցիներով բնակեցված մի խոշոր հատվածի): Մեծ Թուրանի վաղեմի, ժամանակավորապես կասեցված և ՆԱՏՕ-ի շահերին հավատարմության ճամարտակություններով վարպետորեն քողարկված գաղափարին, իրերի նման ընթացքի դեպքում, սա թարմ ավիշ կներարկեր ու կդարձներ բավականաչափ իրականանալի: Այնպես որ, Հոբլի պլանը, կարելի է հաստատել, Թուրքիայի վարդագույն երազանքներով է տոգորված:

Լավ, իսկ անձամբ Հոբլը ի՞նչ շահ ունի այդտեղ: Վերջիվերջո, հո կաշառքով չի՞ սկսել ծառայել թուրք ազգայնականներին, չէ որ ի տարբերության խորհրդային գեներալների, ապահովված մարդ է և սեփական երկրի շահերին հենց այնպես չի դավաճանի:

Ամերիկան վաղուց արդեն չի թաքցնում, որ խորհրդային կայսրության քայքայումից հետո իր գլխավոր ոազմավարական հակառակորդը համարում է իսլամական ֆունդամեն տալիզմը, իսկ Թուրքիան դիտում է որպես իր ոազմավարական դաշնակիցը, որն ի վիճակի է (ԱՄՆ, ՆԱՏՕ-ի և Իսրայելի օգնությամբ, իսկ վերջինիս համար Թուրքիան նույնպիսի «ռազմավարական դաշնակից» է, ընդդեմ արաբական էսքպանսիոնիզմի) դիմակայել այդ ֆունդամենտալիզմին, պատնեշել դրա ծավալումները նոր տարածաշրջաններ և այլն: Եվ այս ամենը (հաշվի առնենք, որ մոլորակի այս մասում է վճռվում նավթի ռազմավարական պաշարների ճակատագիրը) ԱՄՆ-ի համար այնքա˜ն է բարձրացնում Ռուսաստանի տարածաշրջանային շահերի նշանակությունը (ընդ որում, կարծում ենք, Ռուսաստանի վատը չեն ուզում, հակառակը, ըստ երևույթին, ամենայն բարիք են կամենում, բայց ո˜չ ի վնաս սեփական ռազմավարական շահերի), որքան այդ ֆոնի վրա չի մտահոգում Հայաստանի, Ադրբեջանի, էլ ուր մնաց Ղարաբաղի ժողովուրդների ճակատագիրը: Նույնչափ մանկամիտ են թվում սահմանների անխախտելիության, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն ու այլևայլ «քնարական զեղումներ», այնպես որ դրսևորած եսակենտրոնության, այդ քաղաքականության մեջ ներքաշված Ժողովուրդների տառապանքների համար Հոբլին, պետական դեպարտամենտը և պարոն Բեյքերին ամոթանք տալը` փուչ և անհույս զբաղում կլիներ: Նրանք զբաղվում են ոչ թե դիվական խարդավանքներով, այլ սովորական քաղաքականությամբ, հոգալով այն երկրի կենսական շահերը, որն իրենց հանձնարարել է: Այլ խնդիր, որ ամերիկյան քաղաքագետները չսխալվեն, ինչպես եղել է քանիցս: Զարմանալի կուրություն են հանդես բերում նրանք (ռազմավարական կուրություն): Օրինակ, ասենք, նույն Իրանի իրավիճակի գնահատման խնդրում, ֆունդամենտալիստական հեղաշրջման նախօրեին: Արդյո՞ք նույնաբնույթ սխալ չեն գործում նաև հիմա, գերագնահատելով թրքական երդումների հուսալիությունը և արևմտյան արժեքներին թուրքերի հավատարմությունը, հետագայում նույնպես ՆԱՏՕ-ի ձեռքին խաղալիք մնալու նրանց պատրաստակամությունը (ձեռքին այդքան հաղթաթուղթ ունենալո՞վ): Բայց սա արդեն առանձնահատուկ թեմա է, և մենք չէ, որ այսօր իմաստություն պիտի սովորեցնենք Ամերիկային: Համենայն դեպս, ես չեմ պատրաստվում Միացյալ Նահանգներին կասկածել Ռուսաստանի դեմ ուղղված նենգ դիտավորությունների մեջ: Ի վերջո, ոչ ոք պարտավոր չէ հոգալ մեր ռազմավարական շահերը, եթե ինքներս ենք թքում դրա վրա ամեն քայլափոխի:

Տվյալ տարածաշրջանում` աոաջին հերթին:

Ինչո՞ւմ է դա արտահայտվում:

Երբ մենք հավաստում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի համար «ռազմավարական դաշնակից» է, իսկ Ադրբեջանն այդպիսին չէ, ապա բանն այն չէ, թե ի հեճուկս Թիմուր Պուլատովի, ջանում ենք ուղղափառությունը և կաթոլիկությունը միավորել ընդդեմ իսլամի: Բանը ռուսական և հայկական մշակույթների վաղեմի փոխներգործությունն էլ չէ: Սա կարևոր է, անգին, սակայն խորթացումներից և տարանջատումից երաշխավորել չի կարող, ինչպես ցույց է տալիս այսօրվա դառը փորձը: Գլխավորն այն է, որ Հայաստանը և Ռուսաստանը աշխարհաքաղաքական կենսական շահեր ունեն:

Նայենք Մեղրու պլացդարմին` Ռուսաստանի հայեցակետից: Եթե մենք Ղարաբաղի նկատմամբ մեր իմաստազուրկ, ստոր և դավաճանական քաղաքականությամբ ստիպենք Հայաստանին (միավորելով մեր ջանքերը ԱՄՆ, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հետ) համաձայնել Հոբլի պլանին (իսկ այդպիսի հզոր բլոկին Հայաստանը, հարկավ, երկար դիմակայել չի կարող), ապա կտրուկ կնվազեցնենք նավթային խնդիրների կծիկը լուծելու ապագա շահերի պաշտպանման մեր հնարավորությունները, ինչը մոտ ապագայում կարող է «կծկվել» մեզ համար անսպասելի ուղղությամբ: Առավել ևս, որ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի լիակատար վերացումով կխափանվի այդ երկրների միջև նավթամուղի և գազամուղի շինարարության ծրագրումը, իսկ Ռուսաստանի ցամաքային ուղղակի ելքը Մերձավոր Արևելք և Պարսից ծոցի տարածաշրջան (Հայաստանի և Իրանի վրայով) ընդմիշտ կփակվի: Հայաստանը կհայտնվի փոխադրական լիակատար և հավերժական կախման մեջ Թուրքիայից և Ադրբեջանից, որոնք մեկ ամբողջություն կկազմեն: Հայաստանի (նաև Ռուսաստանի) այլընտրանքային քաղաքականության հնարավորությունները` Թուրքիայի և Իրանի միջև առկա հակասությունների օգտագործմամբ, կտրուկ կնվազեն, Միջին Ասիայում սեփական շահերը պաշտպանելու հնարավորությունները` նույնպես, իսկ փոխհարաբերությունները մեր սեփական թրքալեզու տարածաշրջանների հետ «կբարդանան»: Թե ում թելադրանքով, ինչ ուժերով և ինչ ուղղությամբ, կարծում եմ, բացատրելու հարկ չկա:

Ահա թե որքան հատու և անզիջում ձևով են ներհյուսվել բազմաթիվ (այդ թվում և մեծ) երկրների շահերը հայ-իրանական սահմանի քառասունվեց կիլոմետրանոց հատվածի վրա: Պատահական չէ, որ խոսք է գնում երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի շուրջ, ինչը միանգամայն հավանական է, որ սկսվի արդեն ոչ Սարաևոյում, այլ Զանգեզու րում, Մեղրու շրջանում: Նույնիսկ բացառված չէ, որ շատ ավելի վաղ, քան ենթադրում են մեծ երկրների քաղաքագետների աշխատասենյակներում: Պատերազմ սանձազերծելու համար պարտադիր չէ մեծ երկիր լինել: Նախիջևանում և Ադրբեջանի Զանգելանի շրջանում հարվածային հուժկու ուժեր են կենտրոնացվում:

Լավ, իսկ ռուսական ղեկավարությո՞ւնն հանուն ինչի է ջանադրաբար աշխատում Մեծ Թուրանի գաղափարի օգտին: ԱՄՆ ղեկավարությո՞ւնն է խնդրել «բարեկամավարի»: Ինչ ասեմ, մենք հոգով կողմնակից ենք ԱՄՆ-ի հետ բարեկամությանը և խաղաղ գոյակցությանը Թուրքիայի հետ, սակայն, գրողը տանի, չէ որ կան հարցեր, որոնց լուծման խնդրում սեփական հոր կամքն անգամ չեն կատարի: Կան իրավիճակներ, երբ արժե հիշել հին ռուսական ասացվածքը. «Բարեկամությունը` բարեկամություն, գործը` գործ»: Մեկ ուրիշն էլ` «Հին մեկ բարեկամն ավելի լավ է նոր երկուսից»: Նաև` մեղք չէր լինի հիշել, որ Հայաստանի հետ մենք «Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագիր» ունենք կնքած: Իսկ այդօրինակ փաստաթղթերը գրվում են այնպիսի թղթի վրա, որից պիպիֆաքս (զուգարանի թուղթ) չեն արտադրում:

«ՄՈՍԿՈՎՍԿԻ ԿՈՄՍՈՄՈԼԵՑ»