Բացահայտում` ՏԻՄ ընտրությունների նախօրյակին


 

Սեպտեմբերի 7-ի երեկոյան ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Մարգարետ Թետչերի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել ադմինիստրատորներ Արմենուհի Ա.-ին և Վարդանուշ Մ.-ին:

Պարզվել է, որ նրանք 2003 թվականից ի վեր, շուրջ ինը տարի, պարբերաբար, շահադիտական նպատակով հյուրանոցային համալիրի սենյակներ են տրամադրել 1981 թ. ծնված Լիլյա Մ.-ին, 1980 թ. ծնված Լիանա Ս.-ին, 1987 թ. ծնված Շահանդուխտ Գ.-ին, 1972 թ. ծնված Նունե Ա.-ին և 1976 թ. ծնված Նադեժդա Մ.-ին և միջնորդել են սեռական հարաբերություն ունենալ հաճախորդների հետ:

Գյումրին օրինակելի և բարոյապես նախանձելի քաղաք դարձնելու նորընտիր քաղաքապետի երազանքն իրականացնելու ուղղությամբ ոստիկանների նպատակաուղղված ձեռնարկումները շարունակվում են: