Համարյա` «Մենք ենք, մեր սարերը»


 

Օրերս 50-ամյա մի տղամարդ ոստիկանության Ճամբարակի բաժնում հայտարարություն է տվել, որ այս տարվա հունիսի վերջերին իր 10 ոչխարները հանձնել է Աղբերք գյուղում գտնվող անասնաֆերմայի հովիվ Վարդգեսին` խնամելու և աշնանը հետ վերցնելու պայմանով: Հովիվն էլ, հավանաբար վստահությունից շփոթված` ոչ միայն ազնվորեն ու բարեխղճորեն չի կատարել ոչխարապահի իր պարտականությունները, այլև հանցավոր համաձայնության է եկել իր «կոլեգայի»` մյուս հովիվ Աշոտի հետ և նշված 10 ոչխարներից չորսը թողնելով հոտում, վեցը քշել-հեռացրել են և 100.000 դրամով վաճառել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Շորժայի մասնաճյուղի մի աշխատակցի:

«Ռևազի ոչխարների» գործով ոստիկանությունը ներկայումս հետաքննություն է կատարում: