ԻՐԱՎՈ՞ՒՆՔՆ Է ՈՒԺ ՏԱԼԻՍ

Ասում ենք` մենք հանդուրժող ժողովուրդ ենք: Բայց առիթը բաց չենք թողնում միմյանց բարոյապես ոչնչացնելու:

ԱՊՊԱ¬Ն ՄԵՌՆՈ՞ՒՄ Է

Դեռևս առաջարկների տեսքով, բայց կառավարությունում սկսել են քննարկել հաջորդ տարեսկզբից պարտադիր ապահովագրությունը կամավոր դարձնելու հարցը:

«ՔԱՂՑՐ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Դեռևս անհայտ պատճառներով հանրապետությունում շաքարավազի դեֆիցիտ է առաջացել: Խանութներում պարզաբանում են, թե մրգի սեզոնին տնային տնտեսուհիները սովորականից շատ են շաքարավազ օգտագործում, և ամենաշատը մի քանի շաբաթ հետո հարցը կկարգավորվի:

ՈԳԵԼԻՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ժամանակից «Օրինաց Երկրից» հեռացած Սամվել Բալասանյանը հնարավորն է փորձում անել` իր անունը ՕԵԿ¬ականների հիշողություններում թարմ պահելու համար: Այս քաղուժի գրասենյակի դեմ¬դիմաց գտնվող հսկայական գովազդային պաստառին վերջերս Ս. Բալասանյանի մեծադիր նկարն էր հայտնվել, որտեղ նա ինչ¬որ ամսագիր էր գովազդում:

ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ

Վերջին օրերին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա շատ սիրելի ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը գժտված են, իրար չեն բարևում:

ԽԵՂՃՈՒԿՐԱԿ ՀՈՎԻԿԸ ՄԱՐԳԱՐՅԱՆ

- Ես աշխատավարձով ապրող մարդ եմ, ես ոչ մի բիզնես չունեմ,- հաճախ է հայտարարում ՕԵԿ խորհրդարանական խմբակցության անդամ և Արթուր Բաղդասարյանի մերձավորագույն զինակից Մարգարյան Հովիկը, ով առիթը բաց չի թողնում նշելու իր բանվորագյուղացիական ծագումը:

Հա՞ որ...

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ինքնատիպ երևալու մարմաջը հանգիստ չի տալիս մեր շատ ու շատ կուսակցությունների: «Շրջադարձ» անունով քաղմիավորը, որի մասին միայն կազմավորման պահին հիշատակվեց ու շատ արագ մոռացվեց, որոշել է մոռացության փոշին մաքրող անմեղսունակ շրջադարձ անել:

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹՆ Ո՞ՒՄ Է ՀԱՍՆԵԼՈՒ

ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով պաշտոնանկ են արվել կամ առավել ցածր պաշտոնների են տեղափոխվել մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր դեռ վերջերս համարվում էին գերատեսչության կարևորագույն դեմքերն ու սյուները:

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼ` ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ

Սոչիում կայացած հանդիպման հենց սկզբում գրեթե շշուկով արտաբերելով Ղարաբաղյան հակամարտություն արտահայտությունը` Ալիևը շեշտեց` հայ-ադրբեջանական կոնֆլիկտ: Եվ զարմանալին այն էր, որ համանախագահող երկրներից մեկի նախագահը չուղղեց նրան` դիվանագիտական սխալ թույլ տալու համար:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր տարածաշրջանում օրավուր մեծանում են անհանգստությունները:

«Ափսոս է երիտասարդների ներուժը»

Սովորաբար ամռանը ներքաղաքական զարգացումներում դադար կամ հարաբերական դադար է արձանագրվում: Սակայն այս տարի նույնիսկ անտանելի տապն ի զօրու չեղավ հանգստի ուղարկելու քաղաքական դաշտի «խաղացողներին»:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած առաջատար հարկատուների ցանկը կարելի է աննախադեպ համարել: Խոշորները զանգվածաբար ավելացրել են պետությանը կատարվող «մասհանումները», և ընդհանուր առմամբ հազարյակի վճարումներն ավելացել են 34,1, հարյուրյակինը` 53,2 տոկոսով:

Տանկային «գրոհը» տնտեսությունում է անհրաժեշտ

Վարչապետն Արցախում ապացուցեց, որ հարկ եղած դեպքում տանկով կարող է գրոհել և գնդակոծել թշնամուն: Բայց տնտեսական դաշտում դեռ չի հաջողեցնում գնդակոծել գնաճը և մոնոպոլիստներին:

Քաղաքական սեքսի գերին

Ալիևի հետ հանդիպման ժամանակ քաղաքական պոռնոխաղ ներկայացնելուց հետո, ռուս և հայ ռեժիսորները Սահակաշվիլուն հրավիրել են նկարահանվելու` «Պրիմիտիվ քաղաքական պուտանկան» գեղարվեստական ֆիլմում: :

Այնքան «սիրեց», մինչև քաշեց

Ամբախ-զամբախ դատողություններ անելով` Միխեիլը «քաշեց» նաև Ալիևին: Որովհետև, եթե Ռուսաստանը լուրջ ընդունի Վրաստանի նախագահի խոսքերը, թե Ադրբեջանի և Վրաստանի թշնամիները նույնն են, ապա ռուսական զորքը ինչպես 2008¬ին հասավ մինչև Թբիլիսի, հայ¬ադրբեջանական պատերազմի դեպքում` կհասնի մինչև Բաքու:

Պարադոքսալ իրավիճակ

ՀԱԿ¬ը իներցիայով շարունակում է հոխորտալ, սպառնալ, հայհոյել. իշխանությունները բարեհամբույր ոճով ասում են` շնորհակալություն: :

Եզոպոսյան ոճով

Համաձայնելով քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, եզոպոսյան Քսանթոսի նման իշխանությունները խոստացել են «խմել» ծովը: Բայց ինչպես վերոնշյալ առասպելում, բնական է` գտնելու են այնպիսի մերժման տարբերակ, ինչպիսին` գետերը ծովերից անջատելու Եզոպոսի մտահղացումն էր:

Սոցիալականն ու իրավականը` հետո

Ըստ Սահմանադրության` Հայաստանը սոցիալական, իրավական երկիր է, բայց գյուղատնտեսության ոլորտում Կառավարության շարունակական քայլերը փաստում են, որ ՀՀ¬ն դառնալու է ագրարային երկիր և դրանից հետո միայն կարելի է մտածել այն սոցիալական և իրավական դարձնելու մասին: :

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Ելույթ ունենալով զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջև` պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել սպա-զինվոր փոխհարաբերությունների մասին:

Դա կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻ հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը Հուլիսի 18-21-ը Ձեր գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցեց հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններին, որոնց արդյունքում կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցության ոլորտները: Խնդրում եմ, ներկայացրեք այդ ոլորտները:

«ԿՆՈՋ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է»

Հասմիկ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ անվանի մանկավարժ է, Գյումրու «Ավետիք Իսահակյան» կրթօջախի տնօրենը: Երկար տարիներ եղել է Լենինականի Շիրակի շրջանի և Գյումրու քաղաքային ժողկրթության բաժինների պետը, ղեկավարել է հայրենի քաղաքի նշանավոր «Բալատոն» վարժարանը:

Սերը փողից թանկ է

Իսպանիայի ամենահարուստ կինը համարվող դքսուհի Ալբան պատրաստ է իր բոլոր փողերը հարազատներին բաժանել: Փոխարենը նա կամենում է, որպեսզի նրանք հավանություն տան Ալֆոնս Դիեսի հետ իր ամուսնությանը:

Կեղտոտ մեքենաները` ներշնչանքի աղբյուր

Ավտոբուսի վարորդն անսպասելիորեն հայտնաբերել է նկարելու իր տաղանդը. նա գլուխգործոցներ է ստեղծում մեքենաների կեղտոտ ու փոշոտ թափքերի վրա: Մինչ շատերի երևակայությունը միայն բավարարում է` կեղտոտ մեքենաների վրա գրել «Լվա ինձ», 38¬ամյա բրիտանացի Ռոբերտ Բարդենն արվեստի գործեր է պատկերում:

Երկլեզվյա թութակը

Մեծ Բրիտանիայում շատերին հիացրած գորշ թութակը տիրապետում է 2 լեզվի` անգլերենին և ուրդուին (ժամանակակից Հնդկաստանի գրական լեզուներից մեկը): Հրաշք¬հավքն իր լեզվային ունակություններով պարզապես զարմացնում է ոչ միայն տերերին, այլև համաշխարհային հանրությանը:

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏՈՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հանրապետության բոլոր մշակութային օջախները, գեղարվեստական կոլեկտիվներն ու թատրոնները գտնվում են արձակուրդում: Մի շարք թանգարաններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Նշաններ և ապացո՞ւյց եք ուզում

Լոնդոնյան լրատվամիջոցները հետաքրքիր մի նորություն են հաղորդել. համաշխարհային գիտությունը, հավանաբար, ՀԻՍՈՒՍԻ գոյությունը վկայող ևս մեկ աղբյուր է հայտնագործել: Դրանում նկարագրված են Աստծո Որդու երկրային կյանքի վերջին տարիները (տեղեկացրել է «Վեստի ru»¬ն):

«Խիզախության» խթանիչը

Նորվեգացի ահաբեկչի դժնի արարքի ու նրա «բացատրությունների» մեջ տրամաբանություն գտնելն, իհարկե դժվար է: Գաղափարի համար ոչ մի բանական արարած այդքան ջահել կյանքեր չէր հոշոտի: