ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ


Վերջին օրերին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա շատ սիրելի ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը գժտված են, իրար չեն բարևում: Իրազեկ աղբյուրները հավաստում են, որ «Արտֆուդի» սեփականատերը մի խումբ նախարարների ներկայությամբ անեկդոտ է պատմել Տիգրան Սարգսյանի մասին, ինչին էլ տեղեկացել է վարչապետն ու որոշել չբարևել իր երբեմնի լավ բարեկամին: Իսկ Սերգո Կարապետյանը, ով համարում է, որ նախարարներն իրենց պատմածն են հաղորդել վարչապետին` ամեն ինչ վերագրելով գյուղնախարարին, հիմա մեծ շփոթմունքի մեջ է: Նա չգիտի, թե ում հետ բարեկամություն անի. Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու հնարավորությունները զրոյանում են, առավել մեծանում են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի խաղադրույթները: Ուրեմն, պետք է կողմնորոշվել դեպի Երևանի քաղաքապետը....