Կեղտոտ մեքենաները` ներշնչանքի աղբյուր


Ավտոբուսի վարորդն անսպասելիորեն հայտնաբերել է նկարելու իր տաղանդը. նա գլուխգործոցներ է ստեղծում մեքենաների կեղտոտ ու փոշոտ թափքերի վրա: Մինչ շատերի երևակայությունը միայն բավարարում է` կեղտոտ մեքենաների վրա գրել «Լվա ինձ», 38¬ամյա բրիտանացի Ռոբերտ Բարդենն արվեստի գործեր է պատկերում: Նրա ապշահար հարևաններն առավոտներն իրենց մեքենաների վրա հայտնաբերում են Բոբ Դիլան, Ջեյմս Դինի և Քլինթ Իստվուդի դիմանկարները: Բավականաչափ վարժվելով նշանավոր անձանց դեմքերը պատկերելու արվեստում, Բարդենը վերջին շրջանում նաև ճարտարապետական գլուխգործոցների պատճեններն է պատկերում. օրինակ` Սուրբ Պավելի տաճարի բնականից չտարբերվող «արտատպությունը»: Ինքնատիպ նկարիչը հատուկ «մատիտ» է օգտագործում, որի ծայրին գործվածքի կտոր է ամրացնում, որպեսզի մեքենաները չքերծվեն: Իսկ որպես «ներկ»` ինչպես արդեն ասվեց` քաղաքային կեղտն ու փոշին: - Մեծ քաղաքում մարդիկ երբեմն շատ բաներ չեն նկատում,¬ ասել է Բարդենը:¬ Սովորական կեղտից արվեստի ստեղծագործություն կերտելը շատ հետաքրքիր է: Բոլոր նկարներս իմ քաղաքային տպավորություններն են` Լոնդոնում տեսածիցս: