ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹՆ Ո՞ՒՄ Է ՀԱՍՆԵԼՈՒ


ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով պաշտոնանկ են արվել կամ առավել ցածր պաշտոնների են տեղափոխվել մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր դեռ վերջերս համարվում էին գերատեսչության կարևորագույն դեմքերն ու սյուները: Պաշտոնազրկվածներից ոմանք իրենց շատ վատ են զգում, իսկ ոմանք էլ փառք են տալիս Աստծուն, որ ամեն ինչ այսպես է ավարտվել... Վերջին օրերին, այս պաշտոնանկությունների հետ կապված, մարզային և քաղաքային մի շարք կառույցների ղեկավարների տրամադրությունն ընկել է: Ասում են, թե ոմանք քայլում են գլխահակ, անտրամադիր, ցնցումներով են արձագանքում հեռախոսազանգերին: Ոստիկանապե տի հրամանները ոմանք մեկնաբանում են որպես ինքնապաշտպանական քայլ: Տեսնելով, որ նա բարեփոխումներ է իրականացնում իր դաշտում` իշխանությունները չեն դնի իր պաշտոնանկության հարցը, մինչդեռ ՀԱԿ-իշխանություն երկխոսության կարևոր հարցադրումներից մեկն էլ այն է, որ անհապաղ պաշտոնանկ արվի ՀՀ ոստիկանա պետը: Հանուն «գաղափարի»` իշխանությունները կարող են նաև կատարել ՀԱԿ-ի այս պահանջը...