Երկլեզվյա թութակը


Մեծ Բրիտանիայում շատերին հիացրած գորշ թութակը տիրապետում է 2 լեզվի` անգլերենին և ուրդուին (ժամանակակից Հնդկաստանի գրական լեզուներից մեկը): Հրաշք¬հավքն իր լեզվային ունակություններով պարզապես զարմացնում է ոչ միայն տերերին, այլև համաշխարհային հանրությանը: Միտու անունով խոսքի փետրավոր վարպետը ողջունում է մուսուլմանավայել` «Ասալամու ալեյքում» և «Բիսմիլահ» (Ալլահի անունով): - Երկու տարեկան Միտուն նաև հաչում է շան նման և վերարտադրում սառնարանի ձայները,¬ հպարտությամբ պատմել է տերը` Ջաֆար Ահմեդը: Աշխարհում քիչ են այն թութակները, որոնք երկու լեզվի են տիրապետում: Նրանցից ամենախելացիները Ժակո կամ գորշ թութակներն են: Ժակո ցեղատեսակի մտավոր ունակությունները համարժեք են 4 տարեկան երեխայի ունակություններին: Ծագմամբ Աֆրիկայից` Ժակոներն ավելի հաճախ տնային թռչուններ են դառնում` ողջ աշխարհում: