«ՔԱՂՑՐ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐ


Դեռևս անհայտ պատճառներով հանրապետությունում շաքարավազի դեֆիցիտ է առաջացել: Խանութներում պարզաբանում են, թե մրգի սեզոնին տնային տնտեսուհիները սովորականից շատ են շաքարավազ օգտագործում, և ամենաշատը մի քանի շաբաթ հետո հարցը կկարգավորվի: Պարզվում է սակայն, որ շաքարավազի պահեստներն իրականում լիքն են, ու այս սննդատեսակի միակ ներմուծող Սամվել Ալեքսանյանն է որոշել խանութներում եղած ամբողջ չափաբաժինը սպառելուց հետ միայն նոր խմբաքանակներ մատակարարել: Ըստ տեղեկությունների` շաքարի միջազգային գինը վերջերս զգալիորեն նվազել է, և նոր գնով ձեռք բերված ապրանքն արդեն Հայաստանում է: Իսկ Լֆիկ Սամոն որոշել է հետաձգել գնանկումը և բարձր արժեքով նախկինում ձեռք բերված շաքարավազի մինչև վերջին պարկը ներկայիս գներով սպառել: