ԱՊՊԱ¬Ն ՄԵՌՆՈ՞ՒՄ Է


Դեռևս առաջարկների տեսքով, բայց կառավարությունում սկսել են քննարկել հաջորդ տարեսկզբից պարտադիր ապահովագրությունը կամավոր դարձնելու հարցը: Գործադիրի ղեկավարությանը մեծագույն զարմանք է պատճառել Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած խոշոր հարկատուների ցանկը, որտեղ ամբողջ տարվա ընթացքում մեքենատերերից գումարներ ստացած ապահովագրական ընկերությունները կամ ընդհանրապես ներկայացված չեն եղել, կամ լավագույն դեպքում ցուցակի վերջին հորիզոնականներն են զբաղեցրել: ԱՊՊԱ¬ի պարտադիր լինելու հարցը վերանայել նախատեսող առաջարկի հեղինակները պնդում են, որ այդ ընկերությունները նման չափի վճարումներ նախքան այս էլ էին անում ու փաստորեն ԱՊՊԱ¬ի շուրջ բարձրացած աղմուկ-աղաղակից իրենք այդչափ տուժել են, բայց բյուջեի եկամուտների մասով այդպես էլ ոչինչ չեն շահել: