ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ` ՆԱԵՎ ԻՆՔՆԱԾԱՆՈՒՑՈՒՄ
Այնպես է ստացվել, որ Նախագահի առաջադրված թեկնածուները չափից ավելի անհամբեր են դարձել:
Այնպես է ստացվել, որ Նախագահի առաջադրված թեկնածուները չափից ավելի անհամբեր են դարձել:
Անցյալ շաբաթ Վարչապետ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել և Ստրասբուրգ, ուր կայացան նրա հանդիպումները Եվրամիության ու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնատարների հետ: Մասնավորապես, ԵՄ Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց մեր տարածաշր ջանային զարգացումներին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Բարեբախտաբար և, իհարկե, օրինաչափորեն, ոչ բոլոր քաղաքական միավորներն են իրենց շարքերից ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրել: Այդուհանդերձ, նրանք չեն կարող անտարբեր մնալ նախընտրական զարգացումների հանդեպ:
Անցնող տարվա` 2007 թ. դեկտեմբերը, թերևս, կարելի է համարել աշխարհի ուշադրությունն իրենց վրա սևեռած հակամարտությունների կարգավորման գործընթացում ներգրավված կողմերի դիրքորոշումների ու մտադրությունների ստուգման ամիս: Այսպես. Կոսովոյի անկախության հարցն Արևմուտքը խուսափեց ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացնել, քանի որ միջազգային այդ կառույցի անվտանգության խորհրդում Ռուսաստանը կօգտվեր վետոյի իր իրավունքից:
Առաջիկա ընտրություններում Նախագահի պաշտոնի 9 հավակնորդներից ոչ մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ պաշտոնապես դեռ նախագահի թեկնածու չի գրանցվել (դեռ դրա ժամանակը չի եկել), հետևաբար նաև նախընտրական քարոզչություն վարելու իրավունք չի ստացել:
ԲԱՔՈՒ: Թուրքական 212 ՈԿԿ-ներ ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ից մինչեւ 2008 թվականի նույն օրը հայտարարել են «Ղարաբաղի տարի»:
ԲԱՔՈՒ: Դեկտեմբերին Հելսինկիում Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը հանդիպել են կառույցի նոր նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկկա Կաներվայի հետ:
Մինչ պետությունը ժամանակ առ ժամանակ ասպարեզ է բերում սննդի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ այս ու այն ծրագիրը, մինչ պատկան մարմինները պայքարում են բնակչության առողջության համար վտանգավոր ժամկետանց սնունդը շուկա չթափանցելու և սպառողին չհասնելու դեմ, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները սննդի վտանգավորության, կասկածելի ծագման, ժամկետանց լինելու փաստեր են հրամցնում հասարակությանը` սպառողներին կոչելով զգոնության ու զգուշության:
Հարգարժան ՌԴ նախագահ. Հայ Արիական Միաբանության անունից շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած բացահայտ հաղթանակի առիթով: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ իշխանություններն իրապես բռնել են Ռուսաստանը սիոնիստա-մասոնական ուժերից մաքրելու հստակ ու վճռական քաղաքական գիծ:
...«Ժառանգության» վարչությունը քննարկել եւ նամակով դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին` առաջարկելով շուրջ երկու տասնյակ կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Վարչության արձանագրմամբ` հարցաշարում ներառված դրույթները խորապես հուզում են ոչ միայն «Ժառանգությանն» ու նրա բազմահազար համակիրներին, այլեւ հանրության ամենալայն շերտերին:
Անցյալ երեքշաբթի ձերբակալվել է Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ մահափորձ կատարողներից մեկը: Երկրորդ ելուզակը դեռ շարունակում է մնալ հետախուզման մեջ:
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Պաշտպանության նախարարի շրջայցը Հայաստանի հյուսիսային սահմանների մարտական դիրքեր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը շրջայց էր կատարում Հայաստանի հյուսիսային սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասեր և մարտական դիրքեր:
Պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայակազմի հանձնաժողովի անդամ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը ազգային բանակի անմնացորդ նվիրյալներից է: Նա հիմնադրել և 11 տարի ղեկավարել է հրթիռահրետանային զորքերի վարչությունը:
Յուրաքանչյուր անհատի գործունեությունն այս եռացող մոլորակի վրա պայմանավորված է տվյալ անհատի մտավոր ու հոգևոր ներուժի և, իհարկե, այդ ներուժը գործի դնելու համար շուրջն արդեն ձևավորված կյանքի կերպից: Եվ յուրաքանչյուր անհատի ներուժի հնարավորություններից է կախված այն հանգամանքը, թե որքան մեծ շրջանակներում կարող է գործել նա:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 40-ամյակը Հին ու նոր Երեւանի սիրահարն ու անմահացնողը` Մարտիրոս Սարյանը, Փարիզից կնոջն ուղարկած նամակում (1927 թ., օգոստոսի 7) գրում է. «Հա¯յ գիտի, հեշտ լիներ գնալ-գալը, եւ ես կարողանայի գալ Երեւան եւ մի երկու ամիս բնականից նկարել, ի¯նչ բաներ կնկարեի, Երեւանը նկարչի համար անսպառ նյութ ունի»:
Արդի հայ երաժշտարվեստի մառախլապատ ասպարեզում այս կարգի ստեղծագործությունները մառախուղը ցրող որոտի արժեք ունեն: Այսպես էլ գնահատվում է անվանի կոմպոզիտորի նոր աշխատանքը, որը, լրացվելով ու ամբողջացվելով, իսկապես նոր էջ կբացի ոչ միայն Սաթյանի, այլև ազգային երաժշտության տարեգրության մեջ, քանզի գտնված է գլխավոր ասելիքի բանալին:
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական բարձրարվեստ գործունեությամբ լայնախոհ մտահոգությունս, արտահայտված «Պողիկտոս»-ի առիթով, անեղծ նկարագիրը պահպանած ճշմարիտ հայրենասերներին և արդի հայ երաժշտարվեստի ճակատագրով կրակված նվիրյալներին հույսեր ներշնչեց մեր եզակի մշակութային կառույցի ներսում հարմարավետ հիմնավորված դիլետանտիզմի այսբերգի շուտափույթ հալեցման: Անցան ամիսներ:
(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 34-46-ում) - Տատիկ, այդ զինվորական տերմինաբանությունը որտեղի՞ց...,- ծիծաղելով հարցրեց Լենան:
Մանկական «Եվրատեսիլ-2007» երգի միջազգային մրցույթին աշխարհի բոլոր ծայրերից առանձնահատուկ հետաքրքրությամբ էր հետևում հայ հանդիսատեսը£ Ամեն հայ ընտանիքում հուզմունքով էին հետևում «Արևիկ»¬ի մարաթոնին և ամբողջ ընթացքում ցնծում հաղթական բերկրանքով` նաև այսպես ու այս տարիքում պայքարել գիտենք£ Այնուամենայնիվ մեր հայրենակիցներից շատերը սրտի ցավ ապրեցին, երբ առաջինի փոխարեն երկրորդում հայտնվեց «Արևիկը», այն էլ 1 միավորի տարբերությամբ£ Գրեթե ողջ ընթացքում մրցաշարը գլխավորած արևիկցիներին մեծ շուքով դիմավորեցին£ Թերևս շատերը զարմանքով նկատեցին, որ դիմավորողների մեջ չկային մեր երգիչները, նույնիսկ նրանք, ովքեր հենց իրենք են հաճախակի մասնակիցը դառնում նմանատիպ միջոցառում¬մրցույթների, և հենց իրենք պետք է իմանային երկրպագուի սատարման գինը£ Հանրային ռադիոընկերության տնօրեն Արմեն Ամիրյանը ևս իր տարակուսանքն է արտահայտում երգարվեստի ներկայացուցիչների նման պահվածքից£ ¬Ես դժվարանում եմ որևէ գնահատական տալ մեր երգիչ¬երգչուհիների վարքագծին£ Հաղթանակը` հաղթանակ, երգը` երգ, բայց հետո եկող վերաբերմունքն ավելի է արժևորում ձեռքբերումը£ Այդ առումով ցանկանում եմ առանձնացնել Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի` մեր երեխաների հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքը£ Դա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր պետությունը, հանձին պետական այրերի, լրջագույնս կարևորում է մեր այսօրը, ուղենշելով մեր ապագան£ Արևիկցիների անունից երախտիքի խոսք եմ ուղղում նաև ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանին, ով վճռորոշ պահին արևիկցիների հետ էր, նրանց կողքին£ Տարակուսելի (չասենք` տարօրինակ) է, որ հենց միայն պետական ատյաններում հաղթողներին ջերմորեն ընդունեցին£ ԱԺ Նախագահի մոտ ընդունելությունը վերածվեց մտերմիկ զրույցի£ Ստացած պատվոգրերն ու հուշամեդալները արևիկցիները խնամքով կպահպանեն£ Երկար կհիշեն նաև Խորհրդարանի ղեկավարի պատգամ¬մաղթանքը. ¬Ձեր հաղթանակը համախմբված աշխատանքի արդյունք էր, և արգասիք` այն իրողության, որ դուք չդավաճանեցիք ձեր մանկությանը և, ի տարբերություն ձեր շատ տարեկիցների, երգեցիք մայրենի լեզվով£ Դուք եվրոպական բեմում ստիպեցիք բազմիցս հնչեցնել Հայաստան անունը և ծածանել Հայոց Եռագույնը£ ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հավելեց. ¬Ձմեռային այս օրերին դուք Եվրոպայից վերադարձաք արևային հաղթանակով, արևի ջերմ շողեր պարգևելով ամենքիս£ Ես համոզված եմ, որ մեր ազգային մշակույթի վաղվա կերտողներն եք և «Արևիկ»¬ի ստեղծագործական ավանդույթների շարունակողը£ Առանձնահատուկ մեծարանքով եմ գնահատանքի խոսքեր ուղղում խմբի ղեկավարներին, ովքեր ջանքեր չխնայեցին հայ երգը պատշաճորեն ներկայացնելու համար£ Միաժամանակ երախտիքիս խոսքն եմ հղում սփյուռքահայ մեր հայրենակիցներին, ովքեր ապահովեցին բերկրալի հաղթանակը և Հայաստան անունն ամրագրեցին երկրորդ պատվավոր հորիզոնականում£ Իսկ արևիկցիների` Մարիաննայի, Անիի, Անահիտի, Քրիստինեի, Սարգիսի... հուշերում դեռ երկար կմնան Ռոտերդամն ու Եվրոպայի իրենց հասակակիցները£ Իսկ հայրենիքում ոչ մի անհարկի ու չպատճառաբանված վերաբերմունք իրենց հանդեպ չի մթագնի նրանց լիարժեք ուրախությունը, քանզի նրանց մտապատկերում երբեք չի խամրի հայկական դրոշը ծածանող սևամորթ երեխաների ժպիտը, և քանի դեռ չեն մոռացվել նրանք, ում շուրթերին և հոգիներում «ԸՐՎպվՌÿ» անունն էր... Հ.Գ. Հիրավի արևիկցիներն արժանի են այս օրերին բոլոր գովեստներին և բարի խոսքերի£ Եվ դա ավելի է պարտավորեցնում` շարունակելով «Արևիկի» 28¬ամյա կոլեկտիվի բարի ավանդույթները, պահել¬պահպանել գեղեցիկ հաղթանակը, երբ մեր օրերում վտանգված է հայ երգարվեստը և հայ երգը աղճատման եզրին է£ Հաղթանակած արևիկցիները պետք է նվիրյալը լինեն, թե° «Արևիկի», թե° ազգային երգի£ Նաև պետք է պատասխանատվություն ստանձնեն հայկական երգարվեստը անաղարտ պահելու£ Բարի մաղթանքներով` «ԱՎԱՆԳԱՐԴ» Գրանդ + Քենդի :
Ինչպես և խոստացել էր Գրանդ¬Հոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Վարդանյանը, Գրանդ և Քենդի փղիկների հարսանիքը նշվեց մեծ շուքով ու հանդիսությամբ£ Կենդանաբանական այգու բնակիչները միանգամից այդքան հյուրեր չէին տեսել£ Երգ, պար, ծափ ուծիծաղ£ Իսկ մանուկնե՞րը... Նրանց ուրախությունը կատարյալ էր. ժպտուն աչքեր, փղիկներին տեսնելու մեծ ցանկություն և մեծահասակ հարսանքավորի լրջությամբ հնչեցվող բարեմաղթանքներ... «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գազաջյանի գնահատմամբ էլ այս միջոցառումը հնարավորություն ընձեռեց ականատեսը լինելու, թե ինչ հրաշալի, գեղեցիկ և առողջ սերունդ ունենք£ Դերասան, ազատամարտիկ Ամատունի Գալստյանը կարևորում է ժողովրդին տոներ պարգևող` սրտացավ գործարարի կերպարը. ¬Տարիներ առաջ Չինաստանի վարչապետը իր հեռուստաելույթում հետաքրքիր մի միտք արտահայտեց. «Մենք ազգովի պետ է համբուրենք մեր գործարարի ճակատը»£ Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են£ Մենք հանձին Վարդանյանների ընտանիքի, հանձին «Գրանդ¬Հոլդինգ»¬ի գլխավոր տնօրեն Հրանտ Վարդանյանի, ունենք ժողովրդի բարօրութ յամբ մտահոգ, նրա բարեկեցությունը հնարավորինս ապահովող հայ գործարար£ Ինքը` Հրանտ Վարդանյանն, անվերապահորեն համոզված է. ¬Մենք` հայերս, աշխատասեր ու ստեղծագործող ժողովուրդ ենք£ Թող որքան ուզում են քննադատություններ հնչեցնեն, կարևորը մեր մանուկներին գեղեցիկ տոներ պարգևելն է£ Որքան էլ մեզ փորձեցին խանգարել տարբեր միջազգային կառույցներ, այդուհանդերձ մեզ հաջողվեց մեր Գրանդի համար հարսնացու ճարել£ Սա մեծ ուրախություն է և° փղիկների և° մեր մանուկների համար£ Օգտվելով առիթից, շնորհավորում եմ հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը£ Բոլորին մաղթում եմ սեր, առողջություն, երջանկություն, բարեկեցություն բոլոր օջախներին և հաջողություններ աշխատանքում£ :
Մտավոր և ֆիզիկական կարիքներ ունեցող մարդկանց ինտեգրումը հասարակության մեջ վաղուց նույն այդ հասարակության առջև ծառացած խնդիր է, որը, սակայն, արծարծում ների, քննարկումների մակարդակից շատ քիչ է բարձրացել: