«ԱՐԵՎԻԿՆ»` ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ


Մանկական «Եվրատեսիլ-2007» երգի միջազգային մրցույթին աշխարհի բոլոր ծայրերից առանձնահատուկ հետաքրքրությամբ էր հետևում հայ հանդիսատեսը£ Ամեն հայ ընտանիքում հուզմունքով էին հետևում «Արևիկ»¬ի մարաթոնին և ամբողջ ընթացքում ցնծում հաղթական բերկրանքով` նաև այսպես ու այս տարիքում պայքարել գիտենք£ Այնուամենայնիվ մեր հայրենակիցներից շատերը սրտի ցավ ապրեցին, երբ առաջինի փոխարեն երկրորդում հայտնվեց «Արևիկը», այն էլ 1 միավորի տարբերությամբ£ Գրեթե ողջ ընթացքում մրցաշարը գլխավորած արևիկցիներին մեծ շուքով դիմավորեցին£ Թերևս շատերը զարմանքով նկատեցին, որ դիմավորողների մեջ չկային մեր երգիչները, նույնիսկ նրանք, ովքեր հենց իրենք են հաճախակի մասնակիցը դառնում նմանատիպ միջոցառում¬մրցույթների, և հենց իրենք պետք է իմանային երկրպագուի սատարման գինը£ Հանրային ռադիոընկերության տնօրեն Արմեն Ամիրյանը ևս իր տարակուսանքն է արտահայտում երգարվեստի ներկայացուցիչների նման պահվածքից£ ¬Ես դժվարանում եմ որևէ գնահատական տալ մեր երգիչ¬երգչուհիների վարքագծին£ Հաղթանակը` հաղթանակ, երգը` երգ, բայց հետո եկող վերաբերմունքն ավելի է արժևորում ձեռքբերումը£ Այդ առումով ցանկանում եմ առանձնացնել Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի` մեր երեխաների հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքը£ Դա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր պետությունը, հանձին պետական այրերի, լրջագույնս կարևորում է մեր այսօրը, ուղենշելով մեր ապագան£ Արևիկցիների անունից երախտիքի խոսք եմ ուղղում նաև ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանին, ով վճռորոշ պահին արևիկցիների հետ էր, նրանց կողքին£ Տարակուսելի (չասենք` տարօրինակ) է, որ հենց միայն պետական ատյաններում հաղթողներին ջերմորեն ընդունեցին£ ԱԺ Նախագահի մոտ ընդունելությունը վերածվեց մտերմիկ զրույցի£ Ստացած պատվոգրերն ու հուշամեդալները արևիկցիները խնամքով կպահպանեն£ Երկար կհիշեն նաև Խորհրդարանի ղեկավարի պատգամ¬մաղթանքը. ¬Ձեր հաղթանակը համախմբված աշխատանքի արդյունք էր, և արգասիք` այն իրողության, որ դուք չդավաճանեցիք ձեր մանկությանը և, ի տարբերություն ձեր շատ տարեկիցների, երգեցիք մայրենի լեզվով£ Դուք եվրոպական բեմում ստիպեցիք բազմիցս հնչեցնել Հայաստան անունը և ծածանել Հայոց Եռագույնը£ ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հավելեց. ¬Ձմեռային այս օրերին դուք Եվրոպայից վերադարձաք արևային հաղթանակով, արևի ջերմ շողեր պարգևելով ամենքիս£ Ես համոզված եմ, որ մեր ազգային մշակույթի վաղվա կերտողներն եք և «Արևիկ»¬ի ստեղծագործական ավանդույթների շարունակողը£ Առանձնահատուկ մեծարանքով եմ գնահատանքի խոսքեր ուղղում խմբի ղեկավարներին, ովքեր ջանքեր չխնայեցին հայ երգը պատշաճորեն ներկայացնելու համար£ Միաժամանակ երախտիքիս խոսքն եմ հղում սփյուռքահայ մեր հայրենակիցներին, ովքեր ապահովեցին բերկրալի հաղթանակը և Հայաստան անունն ամրագրեցին երկրորդ պատվավոր հորիզոնականում£ Իսկ արևիկցիների` Մարիաննայի, Անիի, Անահիտի, Քրիստինեի, Սարգիսի... հուշերում դեռ երկար կմնան Ռոտերդամն ու Եվրոպայի իրենց հասակակիցները£ Իսկ հայրենիքում ոչ մի անհարկի ու չպատճառաբանված վերաբերմունք իրենց հանդեպ չի մթագնի նրանց լիարժեք ուրախությունը, քանզի նրանց մտապատկերում երբեք չի խամրի հայկական դրոշը ծածանող սևամորթ երեխաների ժպիտը, և քանի դեռ չեն մոռացվել նրանք, ում շուրթերին և հոգիներում «ԸՐՎպվՌÿ» անունն էր... Հ.Գ. Հիրավի արևիկցիներն արժանի են այս օրերին բոլոր գովեստներին և բարի խոսքերի£ Եվ դա ավելի է պարտավորեցնում` շարունակելով «Արևիկի» 28¬ամյա կոլեկտիվի բարի ավանդույթները, պահել¬պահպանել գեղեցիկ հաղթանակը, երբ մեր օրերում վտանգված է հայ երգարվեստը և հայ երգը աղճատման եզրին է£ Հաղթանակած արևիկցիները պետք է նվիրյալը լինեն, թե° «Արևիկի», թե° ազգային երգի£ Նաև պետք է պատասխանատվություն ստանձնեն հայկական երգարվեստը անաղարտ պահելու£ Բարի մաղթանքներով` «ԱՎԱՆԳԱՐԴ» Գրանդ + Քենդի