ՀԱՐՍԱՆԻՔ` ՀՆԴԿԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳՈՎ


Ինչպես և խոստացել էր Գրանդ¬Հոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Վարդանյանը, Գրանդ և Քենդի փղիկների հարսանիքը նշվեց մեծ շուքով ու հանդիսությամբ£ Կենդանաբանական այգու բնակիչները միանգամից այդքան հյուրեր չէին տեսել£ Երգ, պար, ծափ ուծիծաղ£ Իսկ մանուկնե՞րը... Նրանց ուրախությունը կատարյալ էր. ժպտուն աչքեր, փղիկներին տեսնելու մեծ ցանկություն և մեծահասակ հարսանքավորի լրջությամբ հնչեցվող բարեմաղթանքներ... «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գազաջյանի գնահատմամբ էլ այս միջոցառումը հնարավորություն ընձեռեց ականատեսը լինելու, թե ինչ հրաշալի, գեղեցիկ և առողջ սերունդ ունենք£ Դերասան, ազատամարտիկ Ամատունի Գալստյանը կարևորում է ժողովրդին տոներ պարգևող` սրտացավ գործարարի կերպարը. ¬Տարիներ առաջ Չինաստանի վարչապետը իր հեռուստաելույթում հետաքրքիր մի միտք արտահայտեց. «Մենք ազգովի պետ է համբուրենք մեր գործարարի ճակատը»£ Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են£ Մենք հանձին Վարդանյանների ընտանիքի, հանձին «Գրանդ¬Հոլդինգ»¬ի գլխավոր տնօրեն Հրանտ Վարդանյանի, ունենք ժողովրդի բարօրութ յամբ մտահոգ, նրա բարեկեցությունը հնարավորինս ապահովող հայ գործարար£ Ինքը` Հրանտ Վարդանյանն, անվերապահորեն համոզված է. ¬Մենք` հայերս, աշխատասեր ու ստեղծագործող ժողովուրդ ենք£ Թող որքան ուզում են քննադատություններ հնչեցնեն, կարևորը մեր մանուկներին գեղեցիկ տոներ պարգևելն է£ Որքան էլ մեզ փորձեցին խանգարել տարբեր միջազգային կառույցներ, այդուհանդերձ մեզ հաջողվեց մեր Գրանդի համար հարսնացու ճարել£ Սա մեծ ուրախություն է և° փղիկների և° մեր մանուկների համար£ Օգտվելով առիթից, շնորհավորում եմ հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը£ Բոլորին մաղթում եմ սեր, առողջություն, երջանկություն, բարեկեցություն բոլոր օջախներին և հաջողություններ աշխատանքում£