2008 ԹՎԱԿԱՆԸ` «ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԻ»
ԲԱՔՈՒ: Թուրքական 212 ՈԿԿ-ներ ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ից մինչեւ 2008 թվականի նույն օրը հայտարարել են «Ղարաբաղի տարի»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Կանանց թուրք-ադրբեջանական միավորման ղեկավար Տանզիլյա Ռուստամխանլին: Նշվում է, որ մի քանի օր առաջ Ստամբուլում հավաքված այդ ՈԿԿ-ները որոշել են նշված ժամանակահատվածում անցկացնել միջոցառումներ` նվիրված ղարաբաղյան խնդրին, «հայերի օկուպացիոն քաղաքականությանը» եւ այլն: Նիստից հետո կայացել է երթ, որտեղ հնչել են «Ղարաբաղը մերն է» եւ այլ կարգախոսներ: