ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ԽԱՂՆ Է ԽԱՂՈՒՄ
Ամեն անգամ, երբ արծարծվում է ընդդիմության թուլության թեման, ակամայից ենթադրում ենք, թե իշխանությունը նորից «որոշել» է իր ամրությունը «մրցակցի» թուլությամբ հիմնավորել: Իսկ եթե ավելի ուղիղ ասելու լինենք, փակուղում հայտնված արմատականների անմխիթար վիճակը, չգիտես ինչու, ոմանք իշխանությունների «սադրիչ գործողություն ներով» են պայմանավորում: