ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


Հերթափոխը մեկնեց Իրաք Այսօր Մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում 2007թ. փետրվարի 2-ին Իրաք գործուղված ՀՀ ԶՈՒ զորախմբին փոխարինող հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխի ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Գեներալ չէ այն գեներալը, որը դադարում է զինվոր լինել ՀՀ պաշտպանության նախարարության մեծ դահլիճում տեղի ունեցավ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների 2007թ. շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխումը: Ողջունելով երիտասարդ սպաներին, ծնողներին և հյուրերին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը խոսեց հայկական բանակում ձևավորված ավանդույթների մասին: Նա ընդգծեց նաև այն փաստը, որ մեր բանակն այնպիսի առանձնահատկություններ ունի, որոնք հարիր են աշխարհի ուժեղ և զարգացած բանակներին, նշելով. «Մենք բոլորս սկսել ենք այս նստարաններից: Լավ չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալ, բայց նաև գեներալ չէ այն գեներալը, որը դադարում է զինվոր լինելուց»: Նա կոչ արեց երիտասարդ սպաներին չխուսափել դժվար ծառայությունից, ընդհակառակը, ձգտել դժվարությունները հաղթահարել երիտասարդ հասակում: Ս. Օհանյանը բարի ծառայություն մաղթեց երիտասարդներին: Գործընթացը շարունակվում է: Մ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում և ԼՂՀ-ում շրջայց իրականացնող եվրոպական պատվիրակությանը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպել է «Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» միջազգային հետազոտական նախագծի իրագործման շրջանակներում ՀՀ-ում և ԼՂՀ-ում շրջայց իրականացնող հետազոտական խմբի անդամների հետ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Դանիական Թագավորական ռազմական ակադեմիայի գիտաշխատող Պետեր Դալ Տրուելսենը և Ռուսաստանում Դանիայի Թագավորության դեսպանատան ռազմական կցորդ Սորեն Բո Բոյեսենը` Դանիական Թագավորական ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Կարլսեն Դ. Մյուլլերի և Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Եվրոպական Ինստիտուտի անվտանգության բաժնի պետ, պրոֆեսոր Յուրի Մորոզովի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները նախարարին ներկայացրեցին այցի նպատակը. հրատարակվելու է «Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» խորագրով մենագրություն, որը նպատակ է հետապնդում տալ Եվրասիայում և Անդրկովկասում առկա հակամարտությունների, ինչպես նաև ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հետազոտական վերլուծություն: Մենագրության մի բաժին նվիրվելու է ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարներին, ներառվելու են հայտնի հայ քաղաքագետների և մասնագետների, ինչպես նաև միջազգային մասնագետների կարծիքներն այդ հարցի շուրջ: Պատվիրակության անդամների խնդրանքով նախարարը մանրամասն խոսեց տարածաշրջանում տիրող իրավիճակի, ԼՂՀ խնդրի կարգավորման հեռանկարների մասին` բարձր գնահատելով պատվիրակության նախաձեռնությունը: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող, ինչպես նաև ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: ԳՆԴԱՊԵՏ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ Շնորհավորում ենք ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունում (վարչության պետ` գեներալ-մայոր Վարդան Ավետիսյան) այդօր նշելու երեք ուրախալի առիթ կար: Վարչության աշխատակցուհի Սուսաննա Արմաղանյանին ընկերները շնորհավորում էին մայորի կոչման արժանանալու առիթով, իսկ գնդապետ Գուրգեն Խաչատրյանին, մայոր Միքայել Միրզոյանին` ծննդյան տոնի կապակցությամբ: Զինծառայողներին շնորհավորելով ծննդյան տոների և զինվորական նոր կոչումի առթիվ, մաղթում ենք քաջառողջություն, կորով, անկոտրում կամք և առաջընթաց հաջողություններ` իրենց դժվարին աշխատանքում: