ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Հայաստան + Ֆրանսիա = ... Ռոբերտ Քոչարյանը` Նիկոլյա Սարկոզիին - Նիկոլ ջան, իմ խաթեր արի 1+1 լինենք, թե չէ Երևանում մի Նիկոլ կա, սուտի-մուտի իմ դեմ 1+1 ա անում` թող տեսնի` զարմանա: Դավիթ Հակոբյան. «Հալե¯պ» Հայաստանի թիվ մեկ մարքսիստին թվում է, թե ինքը Սասունցի ծուռ Դավիթն ա, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն` ընդամենը` հալեպցի Լյովը: Կարգավիճակի իջեցում ըստ Հմայակի Եզոպոսի ոճով Հմայակ Հովհաննիսյանի դունչը խորհրդարանին չհասավ` ասաց. «Այն ոչ թե անասնաֆերմա է, այլ` փարախ»: Ախր, դժվար երկիր ենք Ասում են, հաշվի առնելով դառը փորձը` ԱՄՆ-ում հատուկ դպրոցներ են բացվելու, որտեղ Հայաստանի համար դեսպանացուներ են պատրաստվելու դեռ վաղ մանկությունից: Թարգի°ր մաթեմատիկան, կարդա հոգեբանություն Ասում են, Նիկոլ Փաշինյանն էլ վերջապես համոզվել է, որ մաթեմատիկական օրենքները հայերիս վրա չեն տարածվում: Մասնավորապես` մեր ժողովուրդը չի գումարվում ու բազմապատկվում` միայն բաժանվում է և հանվում: Հայտնի ասացվածքի մոտիվով Տվեք ընդդիմությանը մեկ միասնական թեկնածու և նա «շուռ կտա» իշխանությունը: Կանայք համը տեղը չեն բերի Ըստ Մանուկ Գասպարյանի` Լարիսա Ալավերդյանը չի կարող աղի դեր կատարել և համ տալ անալի խորհրդարանին, քանզի կանայք քաղցրի խորհրդանիշն են, իսկ աղը արական ծագում ունի: Քվեարկությունը տապալեց... ուրվականը Ականատեսների պնդմամբ` աղմուկ հանած հայտնի օրինագծի քվեարկման օրը մի ուրվական էր շրջում խորհրդարանի նիստերի դահլիճում` ԱՄՆ-ի ուրվականը: Կխժռի նաև զինակիցների՞ն Հայաստանի քաղաքական կյանքի սֆինքսը շարունակում է մնալ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը իր լռությամբ անընդհատ հանելուկներ է առաջադրում: Դրանք լուծել ի վիճակի չեն անգամ նրա մերձավորագույն զինակիցները:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ