ՈՎ ԻՆՉ ԷԼ Ա Ս Ի

Վերջին ամիսներին չգրված մի սկզբունք է հայտնվել քաղաքական զարգացումների օրակարգում. երբ Ռոբերտ Քոչարյանի հեռակա միջամտությունն ու ներկայությունը տվյալ պահին այնքան էլ չի զգացվում, ապա քաղաքական դաշտում հետաքրքրությունը բևեռվում է նրա անձին առնչվող հաագյան գործընթացին£ Այս առումով երկրորդ Նախագահը մինչև անգամ կարող է շնորհակալ լինել Հայ Ազգային Կոնգրեսին, քանի որ ինչքան էլ ամենավատն ասվի նրա հասցեին, միևնույն է, Կոնգրեսն ակամա հնարավորն անում է` վերջինիս անունը շարունակաբար հնչեցնելու, քաղաքական գործընթացներից անբաժան պահելու համար£ Բավական է փոքրիկ մի կայծ, ու բոցն անմիջապես բռնկվում է£ Ահա, օրինակ, Հաագայի դատարանից տեղեկություն է ստացվել` «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» դիմումն այս կառույցի ռեգիստր ընդունելու մասին£ Եվ իրենց առաջիկա համագումարն ու մնացած ամեն ինչը մի կողմ թողնելով` ՀԱԿ¬ը հերթական չեղած հաղթանակն է դարձյալ շտապում տոնել... Եթե հաշվի առնենք, որ փաստաթղթերով լի պարկը Եվրոպա ճամփա ընկնելու պահից էր հայտնի, որ դիմումի ընդունումն այս առումով դառնալու է առաջին և միակ «նվաճումը», ապա այս օրերի անիմաստ ցնծությունը հիմնավորելու որևէ արտառոց պատճառ իսկապես դժվար թե գտնվի£ Հետևաբար կարելի է պնդել, որ Կոնգրեսի գործելաոճն ու նպատակները սովորականի նման անհասկանալի ու անհայտ են մնում£ Չափից ավելի լավատես լինելու դեպքում կարելի կլիներ ենթադրել, թե արմատականները, Ռ. Քոչարյանին պարբերաբար վարկաբեկելով, ինչ¬ինչ քարոզչական խնդիրներ են ձգտում լուծել£ Սակայն քարոզչություն կոչվածը բոլորովին էլ չի ենթադրում, թե այն, ինչը շատ վաղուց և միանշանակորեն է հայտնի, նույնությամբ պետք է մի քանի շաբաթը մեկ կրկնվի£ Ի վերջո, բոլորին է հասկանալի, որ Ռ. Քոչարյանին ՀԱԿ¬ն ու հատկապես Դ. Շահնազարյանը տանել չեն կարողանում, սակայն իրական կամ ուռճացված գնահատականներին (եթե, իհարկե, դրանք այդչափ անհրաժեշտ են) գոնե արտաքուստ ու գոնե ժամանակ առ ժամանակ փոքր¬ինչ թարմություն է պետք հաղորդել£ Մանավանդ, որ այս ամենի հանդեպ պայմանական մեղադրյալն այնքան անտարբեր է, որ միարժեքորեն կարելի է պնդել, թե իր անձի շուրջ երբեմն¬երբեմն բռնկվող հարայ-հրոցը նրան բացարձակապես չի անհանգստացնում£ Ավելին, չի էլ հետաքրքրում£ Այլապես «միջազգայնորեն պատժվելու» վտանգի առաջ հայտնված նախկին պաշտոնյան նման սպառնալիքի հանդեպ այդչափ հանգիստ ու անտարբեր` որսորդության տարերքներին չէր տրվի£ Եվ դժվար էլ չէ նկատել, որ ՀԱԿ¬ի նշանակետում հայտնված երկրորդ Նախագահին միայն ազատ ժամանցը լիարժեքորեն տնօրինելու խնդիրը չի մտահոգում£ Ընդհանուր առմամբ` նրա գործերը վատ չեն ընթանում£ Ճակատագրի հեգնանքով, թե պատահական զուգադիպությամբ` ՀԱԿ¬ի ոգևորությանը սառը ջուր լցնելու նպատակով Հաագայից եկած հաղորդմանը զուգահեռ «Ղ. Տելեկոմի» տեղեկատվությունը տարածվեց, որտեղ նշվում էր, թե ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստում Ռ. Քոչարյանը նորից է տնօրեն ընտրվել£ Այսքանից հետո դժվար է չհամաձայնել, որ նախկին պաշտոնյայի գործերն իսկապես լավ են£ Մարդը երկու անգամ էլ մի կերպ հաջողացրեց պահպանել Նախագահի աթոռը ու մինչև հիմա էլ (որքան էլ ամեն առիթով արդեն անցած-գնացած լեգիտիմության հարց քննարկվի), հանգիստ ընտրվում է մի պաշտոնում, որն անպատկերացնելի եկամուտներ է վերջինիս բերում£ Այն էլ` ոչ թե ամիսների բազմաչարչար քարոզարշավի, կեղծիքների ու ներքաղաքական անկայունության արդյունքում, այլ շատ ավելի հանգիստ ու խաղաղ պայմաններում և առանց որևէ պատասխանատվության` պետության ու ժողովրդի հանդեպ£ Իսկ Հաագայի թեման ինչ շեշտադրումներով էլ շրջանառվի ու կարևորվի, միևնույն է, այն հենց Ռ. Քոչարյանի համար դարձյալ ոչինչ չի փոխելու£ Մանավանդ այն պարագայում, երբ ակնհայտ է, որ ՀԱԿ¬ն առաջիկայում շարունակելու է դժգոհել, բայց արդեն` փաստաթղթերն ընդունած դատարանի կողմնապահությունից£ :

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԵՔ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԳՈՐԾԵՐՈՎ

Գուցե որոշներին դուր գա ու մինչև անգամ ձեռնտու համարվի, իսկ մյուսները լսել անգամ չցանկանան այդ մասին, բայց ամեն մի նոր ընտրության կամ առնվազն նախընտրական շրջանի մեկնարկը նախորդի առաջացրած կամ երբեմն էլ թույլ շարունակությամբ երկարաձգվող օրինաչափությունների վրա է կառուցվում£ Ընտրական նման ելակետը ևս կարելի է առանձին մի օրինաչափություն համարել` այն հավելում¬պարզաբանմամբ, որ, համենայն դեպս, վերջին բոլոր ընտրություններից հետո զարգացումները նման ընթացք են արձանագրում£ Սակայն հաճախ էլ, ու դարձյալ ոչ պատահաբար, քարոզչության սկիզբը մեկի համար լավ, մյուսի համար էլ ուղիղ հակառակ իմաստով բեկումնային է դառնում£ Այստեղ կարելի է փաստել, որ չնայած քաղաքական դաշտն ինչպես միշտ, հիմա նույնպես պահպանում է հրաբխախառնարանի հետ համեմատվելու հնարավորությունը£ Բայց այնքանով, որ չկա գոնե մոտավոր պատասխանն այն հարցին, թե առաջիկա ընտրություններն ում համար ինչով են նշանավորվելու£ Իսկ անցյալի հարուստ փորձն առավելապես քաղուժերի վերջին պահին դիրքավորվելու, տեղն ու անելիքը որոշակիացնելու սովորության օգտին է խոսում£ Այսքանով հանդերձ, երբ գուցեև մի փոքր առաջ ընկնելով` նոր ընտրությունների թեման ենք շոշափում, ապա որոշ չափով էլ ստիպված ենք հետահայաց քննության առնել Նախագահի վերջին ընտրությունների նախընտրական զարգացումներն ու տրամադրությունները£ Թեև 2008¬ը որոշակի առումով տհաճությամբ է վերհիշվելու, բայցևայնպես իրադարձություններով հարուստ ընտրական ամիսները բավական հետաքրքիր օրինաչափություններ ի հայտ բերին, որոնք նույնպես չեն մոռացվի ու մինչև անգամ որոշ չափով գործելու են նաև առաջիկա ու ապագա ընտրություններում£ Մինչ այդ, սակայն, նշենք, որ ինչպես բոլոր ժամանակներում, հիմա նույնպես իշխանության գործերն «անքննելի» են£ Այսինքն, որևէ մեկը չի վիճարկում ու առաջիկայում նույնպես դժվար թե կասկածի տակ առնի տեսանելի իրողությունը` ապագա խորհրդարանում նույնպես Հանրապետականի ձևավորելիք քանակական մեծամասնության վերաբերյալ£ Այս առումով դժվար չէ նկատել, որ անգամ ընդդիմադիր շրջանակներում այս թեման բացարձակապես չի քննարկվում, ինչից կարելի է եզրակացնել, որ արմատականներն անգամ ՀՀԿ¬ի հերթական ու շռնդալից հաղթանակը այսօրվանից արդեն կասկածից վեր են համարում£ Ըստ ամենայնի` առաջիկա ընտրությունները որքան էլ 2008¬ի հետ համեմատվեն, այնուամենայնիվ ձևով ու բովանդակությամբ առավելապես ավելի ու ավելի են հիշեցնելու անհամեմատ փոքրամասշտաբ, ու դրանով իսկ շատ արագ մոռացված քաղաքապետական քվեարկությունը£ Եվ իրոք, շատ չանցած պարզ է դառնալու, որ հետզհետե սրվող նախընտրական պայքարն առավելապես երկրորդ տեղի համար է մղվելու` հնարավորինս բազմանդամ խորհրդարանական խմբակցություն ունենալու նպատակով£ Ու այստեղ իրենց ողջ հմայքով, առավելություններով ու թերություն ներով պայքարի կիզակետում են հայտնվելու Հայ Ազգային Կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանը£ Հասարակությունն այս 2 ուժերին շատ լավ է ճանաչում` իրենց բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ£ Ու բոլորովին էլ պարտադիր չէ, որ նրանց միջև իսկապես քարոզչական թեժ պայքարի սլաքներն ուղղակիորեն միմյանց դեմ ուղղվեն£ Ավելին, արդեն իսկ կարելի է պատկերացնել, որ ՀԱԿ¬ը փորձելու է «ծվատել» իշխանությանն ընդհանրապես, իսկ Բարգավաճն, ինչպես սովորաբար, ձգտելու է ինքնուրույն և ուրիշներին քննադատելու փոխարեն իր կատարած գործերը ներկայացնելու «ոճի մեջ» մնալ£ Ի վերջո, ԲՀԿ¬ն այն կուսակցությունն է, որը, չնայած կարճ քաղաքական կենսագրությանը, մի քանի խոշորագույն ու անշրջանցելի հաղթանակներ է տոնել ու հիմա էլ նոր հաջողությունների լիարժեք հիմքեր ունի£ Մյուս կողմից էլ, եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա այն մեղադրանքները կամ ավելի ճիշտ դժգոհության չափաբաժինը, որ սովորաբար ցանկացած իշխանության է հասցեագրվում, այս անգամ էլ, թերևս, չի կարող շրջանցել նաև կոալիցիոն գործընկեր ԲՀԿ¬ին£ Հենց այս հաշվարկով էլ, հավանաբար, առաջիկա նախընտրական շրջանում Բարգավաճը նրբանկատորեն փորձելու է զատվել իշխանությունից£ Ինչ վերաբերում է ՀԱԿ¬ին, ապա նա գուցե միայն այս առումով է ավելի շահեկան վիճակում£ Կոնգրեսը հնարավորություն ունի իր մեծ ձախողմանը հաջորդած տարիները փնովելով, նոր քարոզարշավը «Բա որ ասում էինք...» հռետորական հարցադրման շրջանակներում կառուցել£ Մյուս կողմից էլ, Լևոն Տեր¬Պետրոսյանի մուտքով պայմանավորված, քաղաքական դաշտում «սանիտարական հատումների» հաջողությամբ պսակված գործընթացը իներցիայի ուժով հիմա էլ ՀՀՇ¬ին է հասել£ Եվ այս առումով բավական կարևոր է նաև, թե ինչով և երբ կավարտվի ՀԱԿ առանցքային կուսակցությունում սկսված քայքայումը... Իսկ մինչ ՀՀՇ առաջիկա համագումարն ու նրա շուրջ ընթացող ուշագրավ զարգացումների ավարտը, դարձյալ անդրադառնանք դեռևս նախորդ ընտրութ յուններում «մեկնարկած» «մաքրման» ձեռնարկին, քանի որ (ինչպես նշեցինք), այն անխուսափելիորեն իր ազդեցությունն է ունենալու նաև առաջիկա ընտրությունների վրա£ Նախագահի ընտրություններին հաջորդող շրջանում միայն սևն ու սպիտակը զանազանող հավկուրությունը մոռացվել, սակայն բովանդակային առումով ազդեցությունը մեծամասամբ չի կորցրել£ Այսչափ որոշակի բաժանումը որքանո՞վ է ցանկալի կամ ոչ` այլ խոսակցության թեմա է£ Սակայն բաժանման հետևանքներն անխուսափելի են լինելու նաև առաջիկա քվեարկության արդյունքների ձևավորման գործում£ Այս առումով երբեմնի ծանրակշիռ դերակատարություն ունեցող առանձին քաղուժեր իրենց բաժին «ճաշը կերել են»` կա°մ Նախագահի ընտրությունների քարոզարշավի շրջանում, կա°մ անմիջապես քվեարկությունից հետո` երկու բևեռների հանդեպ սեփական նախապատվությունները հստակեցնելու փորձերի շրջանում£ Ավելի քան ճակատագրական համարվող անցած, բայց չմոռացվող այս խնդիրը երկրորդ էշելոնին առաջիկա քարոզարշավում նույնպես հանգիստ չի տալու£ Եվ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ որևէ քարոզչական հնարք, ցանկացած ընտրական աներևակայելի աճպարարության փորձ, որևէ ռեսուրս կամ այս գործում ներդրվելիք գումարի ծավալ 2008¬ի հետևանքները նման քաղուժերի կենսագրությունից չի ջնջելու£ Իհարկե, դեռ մի կարգին չսկսված, նախընտրական արշավը դեռևս բազմաթիվ հարցականներով է ընտրազանգվածին ներկայանում£ Բայց սանիտարական հատումների «զոհ» դարձած հետին էշելոնի անխուսափելի պարտությունների շղթան այն բացառիկ հարցերի շարքում է, որոնք այսօրվանից արդեն առանց որևէ հարցականի (եթե չասենք, ամենայն որոշակիությամբ) են ներկայանում£ Եվ մեծ է հավանականությունը, որ ապագա խորհրդարանը արդեն ակնհայտ մեծամասնություններից բացի, ձևավորվի ևս 2-3 5 %¬անոց ուժերի ընդգրկմամբ£ Չբացառենք նաև մեծամասնական ընտրակարգով առանձին ընդդիմադիրների մուտքը ևս£ Այսուհանդերձ, հակառակ քաղաքական դաշտի չափից ավելի բազմակուսակցականացվածությանն ու ընտրություններին մասնակցելու մեծ ձգտումներին, եթե ամեն ինչ առկա սցենարների շրջանակում շարունակի ընթանալ, ապա նոր օրենսդիրում, վերը քննարկված օրինաչափությունների ազդեցությամբ, առաջատար երկյակը կարծես արդեն հայտնի է£ :

Հիլարին եկավ ու գնաց` հերթը Դմիտրիինն է

Հրադադարի մասին 1994 թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո վերջինս հրադադարի ռեժիմը բազմիցս է խախտել£ Սակայն Չայլու գյուղի մերձակայքում Բաքվի սանձազերծած սադրանքը, թերևս, աննախադեպ էր£ Այնուամենայնիվ, ղարաբաղյան թեմայով մի տեղեկատվություն ևս հեռուն գնացող հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս£ Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը պնդում է, թե Ռուսաստանը որոշակի ջանքեր է գործադրում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իր խաղաղարարներին տեղակայելու համար£ Այս վարկածը նույնպես նորություն չէ, սակայն արժանի է ուշադրության այն առումով, որ ռուս¬վրացական պատերազմի առնչությամբ հիշյալ փորձագետի կանխատեսումներն իրականացել էին£ Ըստ Պ. Ֆելգենհաուերի, Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպմանն անմիջապես հաջորդած միջադեպը կարող էր օգտագործվել` խաղաղարար ուժեր մտցնելու, խաղաղարար գործողություններ իրականացնելու£ Ռուսաստանի համար անչափ կարևոր է Ղարաբաղում խաղաղապահ ներկայություն ունենալ, քանի որ այդ դեպքում ուժերի ռազմավարական հարաբերակցությունը Հարավային Կովկասում կփոխվի հօգուտ Ռուսաստանի£ Խնդիրն այն է, որ Հայաստանում գտնվող ռուսական զորքերը ցամաքային կապ չունեն Ռուսաստանի հետ, չկա տարանցում ոչ Վրաստանով, ոչ Ադրբեջանով£ Նրանց մատակարարումը կատարվում է բացառապես ինքնաթիռներով, ինչը թանկ «հաճույք է»£ Իսկ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար գործողությունը Ռուսաստանին հնարավորություն կընձեռի վերականգնել ռազմափոխադրական կապն Ադրբեջանի տարածքով£ Այս տեղեկատվությունը ստիպում է ակամա մտածել, որ Չայլուի մերձակայքում կատարված ողբերգության մեջ առկա է նաև ռուսակա՞ն հետք£ Սակայն, մյուս կողմից, Հայաստանը շարունակում է Հարավային Կովկասում մնալ Կրեմլի ռազմավարական գործընկերը, որի դերն ու դիրքն այսօր կարևորվում է ոչ միայն Մոսկվայի համար£ Վկան` օրերս Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի քարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջանային այցի ընթացքում Երևանում հյուրընկալվելն էր£ Այդուհանդերձ, տարածաշրջանում և ընդհանրապես միջազգային ասպարեզում դիրքերն ամրապնդելու Հայաստանի ջանքերը, ըստ էության, չեն հակասում Ռուսաստանի շահերին£ Մոսկվան ջանում է միջազգային էներգետիկ, հատկապես գազային շուկայում գերիշխող դիրքեր գրավել£ Եվ «Նաբուկո»¬«Հարավային հոսք» գազային «պատերազմում» եղած զարգացումները վկայում են, որ Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկին զիջել Ադրբեջանի, Թուրքմենստանի, Իրանի, ընդհանրապես կասպյան ավազանի նավթի ու գազի պաշարները տնօրինելու առաջնությունը£ Բայց նաև կարելի է փաստել, որ Հարավային Կովկասում էներգակիրների շուրջ ծավալվող խաղի մասնակիցներից ոչ մեկը` ո°չ Ռուսաստանը, ո°չ Միացյալ Նահանգները, ո°չ էլ Եվրոպան լրջորեն չեն վերաբերվում գազի հարուստ պաշարներ ունենալու մասին Ադրբեջանի հավաստիացում -փաստարկներին£ Վերջիվերջո, կասպյան էներգետիկ համալիրը ստեղծվել և գործում է վտանգների, սպառնալիքների, նաև պատերազմի, ռազմական գործողությունների պայմաններում£ Ինչպես, օրինակ, Բաքու-Թբիլիսի¬Ջեյհան նավթամուղը£ Այս առումով կասպյան էներգետիկ համալիրն ամենևին միակը չէ. նման պայմաններ կան նաև այլ տարածաշրջաններում (օրինակ. Մերձավոր Արևելքում Իրաքը` իր նավթային հարուստ պաշարներով)£ Եվ շահագրգիռ պետություններն ու ընկերություններն իրենց նավթագազային բիզնեսը կիրագործեն մինչև տարածաշրջանի էներգակիրների պաշարների լիակատար սպառում, ընդ որում` չիրականացնելով տվյալ երկրների քաղաքական հավակնությունները£ Նաև հայ¬թուրքական գործընթացում քանիցս ապացուցվեց, որ Ադրբեջանի շահերը լուրջ դերակատարություն չունեն, ոչ ոք հիշյալ զարգացումներում Բաքվի նկրտումների հետ հաշվի չի նստում£ Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Եվրամիությունը բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտության և հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորումները զուգահեռ գործընթացներ են և չեն կարող մեկը մյուսով պայմանավորվել£ Ճիշտ է, այս ընթացքում ինչ¬ինչ փորձեր եղան` Հայաստանի շահերի հաշվին Ադրբեջանի հետ հարաբերությունները սերտացնելու£ 2008¬ի աշնանը Ռուսաստանը փորձեց Բաքվի հետ նման պայմանավորվածություններ ձեռք բերել£ Դրանք ավարտվեցին Մայնդորֆյան համաձայնագրով£ Այն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ոչինչ չտվեց£ Այդ համաձայնագրով Կրեմլը կարողացավ միջազգային հանրությանը մի փոքր հիշեցնել միայն, որ ինքն էլ կա, ինքն էլ մաս ունի այդ գործընթացում£ Ըստ էության, պետերբուրգյան եռակողմ հանդիպումը ևս մայնդորֆյանի պես մի բան էր, սակայն` արյունոտ վերջաբանով£ Թերևս, Ռուսաստանը ջանում է Ղարաբաղի խնդիրը խաղարկելով, «տարածքներ` կարգավիճակի դիմաց» թեզ առաջարկել£ Այսպիսով, Կրեմլը, թերևս, փորձում է Թուրքիային պահել իր կովկասյան քաղաքականության ուղեծրում£ Ըստ էության, դրանով Մոսկվան ձգտում է հակակշռել Վաշինգտոնի` Անկարային կովկասյան ուղղության քաղաքականությունից դուրս մղելուն£ Թուրքիայի հարցում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նման անհամաձայնությունը կարող է վտանգել Հայաստանի շահը, որովհետև Անկարային, կարծես, հաջողվել է խցկվել կովկասյան տարածաշրջանում առկա գործընթացների մեջ£ Սակայն, Մոսկվան չի կարող միայնակ, առանց Մինսկի խմբի, շատ խորանալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, քանի որ դա կարող է թուլացնել Հարավային Կովկասում նրա ռազմավարական դիրքն ու ազդեցությունը£ Համենայն դեպս, կարծես նաև այդպիսի առաքելություն էր պարունակում Հիլարի Քլինթոնի այցը£ Նա եկավ ու գնաց£ Առջևում Երևանը սպասելու է Դմիտրի Մեդվեդևին£ :

Հա՞ որ...

ՀԵՐՔԵԼՈՎ Արարատի մարզպետ նշանակվելու մասին վերջերս շրջանառվող լուրերը` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը բավական ինքնատիպ մեկնաբանությամբ («Մարզպետի պաշտոնը ոչ ուտելիք է, ոչ էլ Նիվա) այդկերպ փորձել է համոզել, թե ինքը բոլորովին էլ Արարատի թիվ 1 դեմքը լինելու նկրտումներ չունի ու նշված պաշտոնը բնավ յուղոտ պատառ չի համարում£ Մեկնաբանությունը որքան էլ յուրօրինակ լինի, այդուհանդերձ պարզ է, որ գործող մարզպետի գլխին սև ամպեր են կուտակվում, ու անկախ նրանից` ԱԺ նախագահի եղբայրը, թե ուրիշ մեկը կնշանակվի այդ պաշտոնում, միևնույն է, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դրածոն համարվող Արարատի մարզի ներկայիս ղեկավարի օրերն արդեն հաշված են£ Ու երևի` օրինաչափորեն£ ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ վատ չէր լինի, եթե մարզպետափոխության գործընթացն ավելի լայն ընդգրկում ունենար£ Այս պաշտոնն զբաղեցնողներից շատերը դեռևս 2000-ականների սկզբին են նշանակվել, և դժվար չէ վերհիշել այն ժամանակների համառ պնդումները, թե նշված պաշտոնը 200-300 հազար դոլարի դիմաց է վերջիններիս տրվել£ Թե այն տարիներին իրականում որքա՞ն է վճարվել, իհարկե, դժվար է կոնկրետացնել, բայց իրողությունն այն է, որ անցնող տարիները տեղական ֆեոդալիկների համար բավական եկամտաբեր են եղել£ Ու եթե անգամ ժամանակին կլորիկ գումարներ են վճարվել, ապա «կորուստը» վաղուց արդեն վերականգնված է£ Դիցուք, հանրապետության հյուսիսային մարզերից մեկի ղեկավարն օրերս ափսոսանքով արձանագրել է, թե այն ժամանակ, երբ ինքը Տանզանիայում է եղել, ուժեղ կարկուտը վնասել է մարզպետարանի բակում կայանած մի քանի մեքենաներ£ ՀԻՄԱ ինքներդ դատեք£ Հեռավոր ճամփորդության մեկնող պաշտոնյան միայն աշխատավայրի բակում մի քանի սեփական մեքենա է թողել£ Կարելի է ենթադրել, որ մի քանիսն էլ սույն պարոնի բակում (գուցեև` բակերում) որոշներն էլ առանձնատան ավտոտնակում են կայանած եղել և այլն£ Համեմատաբար ոչ այնքան ապահով վայրում մնացած և կարկտահարված մեքենաներից ամեն մեկի արժեքը մի քանի տասնյակ հազար դոլար է կազմում£ Իսկ բնության տարերքը փաստորեն նման պաշտոնյաների իրական հնարավորությունների մասին պատկերացում կազմելու բավական լավ հնարավորություն է ընձեռում£ Այնպես որ, եթե նույնիսկ հայրենի գավառապետերը հանուն իրենց կարիերայի, նյութական զոհողությունների էլ են դիմել, ապա կոնկրետ օրինակով դժվար չէ համոզվել, որ միայն կարկուտից տուժած մեքենաների գինն արդեն գերազանցում է ժամանակին վճարված գումարների չափը£ :

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՎԵԼ

Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը գուցե և կարելի է համարել պատմական, սակայն ոչ թե սոսկ դրա նշանակալիության, այլ` հնարավոր հետևանքների առումով: Մասնավորապես` Կիև-Բաքու-Երևան-Թբիլիսի երթուղին ինչ-որ չափով գունավոր, բայց արդեն ոչ հեղափոխական է թվում:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ամեն չարիքի մեջ էլ շահ կգտնվի Դիտարկում Թուրքիայի ամբարտավանությունը ՀՅԴ ջրաղացին է ջուր լցնում, իսկ Ադրբեջանի լկտիությունը` ՀԱԿ¬ի հողմաղացն է պտտում£ Հայաստանը` Հ. Քլինթոնին Չարենցաբար Թե նավթն ես «ընտրում» հանուն քո շահի Քո գալդ բարի, գնալդ էլ բարի.. Մենք քեզ «կհիշենք», սիրուն Հիլարի£ Գերտերությունների ջանքերի յուրովի դրսևորումները Հարավային Կովկասում «Ոսկե հորթը» ֆիլմի մոտիվով ԱՄՆ ¬ Փաթաթեք տարածաշրջանը, ես այն գնում եմ£ ՌՈՒՍԱՍՏԱՆ ¬ Մի խանգարեք, դուք մեզ ուշացնում եք£ ԱՄՆ ¬ Է°հ, աշխարհն ինձ «գնորդ» չի ընդունում£ «Դավերյայ, նո պրավերյայ» կամ` ականջը` որպես լակմուս Եթե ռուսական արջը Ալիևի ականջին ոչինչ չի շշնջացել, ուրեմն նրա ականջը շուտով մի լավ ձգելու է£ Անորոշ իրավիճակի զավեշտը ՀԱԿ¬ի մի ոտքը Արևմուտքում է, մյուս ոտքը` Ռուսաստանում£ Սա ճողվա՞ծ վիճակ է, թե՞ մաշված կոմպլեմենտարիզմ£ Չի բացառվում, որ երրորդ ոտքի մասին անեկդոտը դառնա արդիական£ Ախ, ցուցակ էլ չունեք... Յուրի Դետոչկինը միայնակ կազմել էր բոլոր կաշառակերների ցուցակը£ Մեր կառավարությունը, հարկային¬մաքսային և այլ կառույցներով` ստվերայինների ցուցակը կազմել չի կարողանում£ Երևի հայտնի պատճառաբանությամբ. իսկ ո՞վ չգիտի£ Օլիգարխների և կոռումպացված չինովնիկների արձագանքը` Տ. Կարապետիչի «ազնիվ դաշտ» ստեղծելու կոչին - Ազնիվ դաշտը քաղաքական կատեգորիա չէ£ Սույն դաշտում մշտապես արածել ու արածում են խոշոր եղջերավորները, իսկ մեծամասամբ` մանր կճղակավորները£ Կառավարությունը` ժողովրդին. «Մի քիչ էլ սպասեք» Ռ. Հախվերդյանի երգի բառերով Որոճա քեզ բաժին ընկած խոտը, Շուտով կբացվի Առավոտը... Կառավարությունը` առկա տնտեսական աճի մասին Չեբուրաշկայի նմանությամբ Մենք աճեցինք, աճեցինք, ու վերջապես գերաճեցինք, ուռա¯ա... Հայտնվիր` ԱՆՀԱՅՏ հեռուներից... Ր. Հովհաննիսյանի խոհերը թումանյանաբար Վաղուց, թեև, իմ հայացքը անհայտին է ու հեռվում, Եվ իմ սիրտը, իմ մտքի հետ հեռուներն է թափառում... Մեդվեդև-Ալիև երկխոսությունը` հայտնի դիվերսիայից հետո «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով ՄԵԴՎԵԴԵՎ ¬ Բա, ես քո աջ ու ձախ ոտքերը չսեղմեցի՞£ ԱԼԻԵՎ ¬ Աջը` զգացի, բայց ձախ ոտքս թուրքերի նարկոզի տակ ա... Կրտսեր եղբորը թակարդից հեռու պահելու միտումով Թումանյանի ոճով Թուրքիան ասաց իր «սիրուհուն». ձեռքդ զգույշ տար բերնիդ, Ի՞նչ իմանաս, ո՞ր պետության «կուտն» ես ուտում դու հիմի... Կարթը` ՀԱԿ¬ինն է, խայծը` գերտերություններինը Իշխանություններին «որսալու» համար ՀԱԿ¬ը սեփական կարթը գցել է£ Դե, խայծն էլ ԼՂՀ հիմնախնդիրն է£ Բայց խայծը ստացել է գերտերություններից և ամրացրել նրանց օգնությամբ... :

ԶՈՐԱՑԻՐ, ՈՐ ԶՈՐԱՑՆԵՍ Ու հետո զորացնելով ես զորանալու...

Շատերի ենթագիտակցության մեջ նիրհող այս ճշմարտությունը, որպես կանոն, էությունից բխող այն շարժիչ ուժն է, որը և° հենման կետ է դառնում, և° ճանապարհ հարթող ուղեգլան` նպատակների իրականացման£ Միայն թե` նպատակը պետք է հստակ լինի, դրա իրագործման բոլոր հանգրվանները` կանխատեսված, արդյունքներն էլ` շարունակական£ Մայր ու որդի Ծառուկյանների համար հստակ էր ի սկզբանե` հողը զգում է շոյող ձեռքերի ջերմությունը, անվարձահատույց չի մնում£ Եվ` հողի, մայր բնության հետ հետևողական աշխատանքն է բոլոր բարիքների աղբյուրը£ Աղբյուր, որը ոչ միայն հանապազօրյա հացն ապահովելու, այլև ուրիշներին օգտակար լինելու գերագույն հաճույքն է պարգևում£ «Նեկտար» գիտաարտադրական միավորման անուշահամ արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել նաև Հայաստանի սահմաններից դուրս, սակայն գործարար ու բարերար Ռոզա Ծառուկյանը ձեռքբերումով բավարարվողներից չէ և շարունակում է զարգացման նորանոր հորիզոններ նվաճել£ Անհերքելի իրողություն է` մեր երկրում մեղվաբուծությունն անկումից փրկվեց ու այսօր զարգացման աննախադեպ բարձունքներ է գրավում£ Բոլորս ենք հիշում, թե անտարբեր հայացքների ներքո ակնթարթային ինչ արագությամբ էր փլուզվում մեր հայրենի տնտեսությունը£ Տոհմային տնտեսությունը նույնպես գահավեժ քայքայումի անդունդում հայտնվեց£ Մինչ այդ էլ մեղվաբուծության բնագավառում ճանաչված մասնագետ Ռոզա Ծառուկյանը, սակայն, միջոցներ էր որոնում` եղածի մի մասը գոնե պահպանելու£ Եվ մեղվաբուծական տնտեսությունների կոլեկտիվները չսխալվեցին` հատկապես նրա°ն խնդրելով մասնակցել այս ոլորտի սեփականաշնորհման գործընթացին£ 2003 թ., օրենքի բոլոր պահանջները կատարելով (պետբյուջեին կատարվելիք բոլոր վճարումներով հանդերձ), Ծառուկյանները դարձան սեփականատեր, և մեղվաբուծությունը մեր տնտեսության զարգացող ճյուղերից մեկը դարձավ£ - Որդիս` Գագիկ Ծառուկյանը, շատ էր սիրում մեղվաբուծությունը. գիտեր դրա օգտակարությունը և հեռանկարային համարեց` այն միավորել ֆերմերային մեր տնտեսությանը£ Ինքս այս ոլորտում եմ 1964¬ից և լավագույնս պատկերացնում եմ դրա անհրաժեշտությունն ու առավելությունները£ Գյուղատնտեսության մյուս ճյուղերի համեմատ, այն ավելի քիչ աշխատատար է, ավելի նվազ ծախսատար և անհամեմատ ավելի եկամտաբեր£ Դե, իսկ մեղրի օգտակարության մասին խոսելն արդեն ավելորդ է,¬ ասում է տիկին Ռոզան` փորձելով առանձնացնել ամենանշանակալի հաջողությունները (բոլորի մասին խոսելու ժամանակ նա չունի)£ Ահավասիկ. անցյալ տարեվերջի ամրագրումներով` հանրապետությունում առկա է 410 հազարից ավելի մեղվաընտանիք` 2003¬ի 77 հազարի դիմաց£ Այսինքն` ավելի քան 5,3 անգամ բազմապատկվել է քայքայումից մի կերպ փրկվածը£ Տոհմաբուծության հիմքը, բնականաբար, գենոֆոնդը պահպանելն է£ Հենց այդ նպատակով էլ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներից Ասոցիացիայի նախագահ Ռ. Ծառուկյանը ներդրումներ է կատարել` Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Կարճևան գյուղում վերագործարկելով մեղվաբուծական գիտահետազոտական կայանին պատկանող տոհմային տնտեսությունը (հիմնված 1973 թ.)£ Կանխիկ գումարով ձեռք բերված դեղին ցեղի 50 մեղվաընտանիքները տասնապատկվել են, և «Մուլտի Ագրո»¬ին պատկանող Մեղրիի փորձարարական բազան այսօր ունի զտարյուն դեղին մեղվի 500 ընտանիք£ Այդուհետ զարկ տրվեց Առինջի գիտահետազոտական կայանի զարգացմանը, ուր հիմա կա 600¬ից ավելի մեղվաընտանիք£ - Եթե շատ հակիրճ ասեմ` «Մուլտի Ագրոն» ներկայում ունի 1200 մեղվաընտանիք£ Այս ոլորտում ևս մեր ներդրած ջանքերը տվեցին ցանկալի արդյունք£ Սակայն ժամանակի հրամայականն էր նաև օրենսդրական երաշխիքներ ստեղծել ճյուղի զարգացման համար£ Դեռ խորհմիության տարիներին մեր գիտնականների հետ մշակել էինք այդպիսի օրենքի նախագիծ, որն էլ ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելով, ներկայացրինք ԱԺ£ 2009¬ի ապրիլին այն ընդունվեց, ապա վավերացվեց ՀՀ նախագահի կողմից£ Միջազգային չափանիշներով շատ կարևոր է նաև անձնագրավորման համակարգը£ Այսինքն, բոլոր մեղվանոցները պետք է անձնագրավորվեն` ամբողջականացնելու պատկերը, թե ինչ վիճակում են մեղվանոցները. որևէ հիվանդության կամ վարակի հայտնաբերման դեպքում այս կարգը հնարավոր է դարձնում դրանք արագ վերացնել և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել£ Ու դարձյալ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցների հաշվին ստեղծեցի այդ համակարգը£ Անձնագրերը հաստատվում են Գյուղնախարարության անասնաբուժական տեսչության պետի կողմից£ Որպես Մեղվաբույծների ասոցիացիայի նախագահ, ես ևս վավերացնում եմ դրանք և անվճար բաժանում բոլոր մեղվաբույծներին,- պատմում է իր գործի անմնացորդ նվիրյալ տիկին Ռոզան` անդրադառնալով 3¬րդ կարևոր նախապայմանին ևս. - Արտերկրում շուկա և գործընկերներ գտնելու համար անհրաժեշտ է Մեղվաբուծական միջազգային կազմակերպության (Ապիմոնդիայի) անդամ դառնալ£ Ի դեպ, նրանում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրների մոտ 80 կազմակերպություններ£ Երկու տարին մեկ անցկացվող միջազգային կոնֆերանսներից մասնակցել եմ վերջին 3¬ին. 2005¬ին` Իռլանդիայում, 2007¬ին` Ավստրալիայում (որտեղ էլ դարձանք այդ կազմակերպության անդամ) և 2009¬ին` Ֆրանսիայում£ Այդ երկրներում մեր` հայկական տաղավարները շատերի հետաքրքրությունն էին շարժում£ Ճանաչումն հենց այնպես չի գալիս£ Եվ ընդհանրապես գյուղոլորտին, իսկ մասնավորապես մեղվաբուծությանը վերաբերող ցանկացած հավաքի ու քննարկման անպայման հրավիրվում է Հայաստանը` հանձին Ռոզա Ծառուկյանի£ Ի դեպ, նա շատ տպավորված էր նաև այս տարվա հունվարին Բեռլիում կայացած «Կանաչների շաբաթ»¬ից ու դրանից ոչ շատ առաջ գերմանական GTZ¬ի կազմակերպած` մեղվաբուծության զարգացման թեմայով գիտագործնական կոնֆերանսից£ Նրա մասնակցության ծախսերն, իհարկե, նույնպես հոգում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը£ Որպես ներդրված ջանքերի արդյունավետության շոշափելի արդյունք, տիկին Ռոզան ուրախալի ևս 2 լուր է հաղորդում. - Վերջին 30 տարում մեզանում մեղվաբուծության բնագավառում որևէ գիտական կոչում չէր շնորհվել£ Սակայն ինձ հաջողվեց ասպիրանտական տեղ ապահովել, և այս մայիսին մեր երիտասարդ ասպիրանտ Կարեն Ավետիսյանը փայլուն կերպով պաշտպանեց մեղվաբուծության ընտրասերման (սելեկցիա) թեմայով գիտական թեզը£ Նպատակ ունեմ Ագրարային համալսարանի ուսանողներից 2¬ին օգնել` մասնագիտանալու այս բնագավառում, որի զարգացման միտումներն ակնհայտ են, ու բնականաբար գիտական նոր խոսքի կարիքը կա£ Վերջին հաշվով` թեմաներ կան, որոնց ուսումնասիրումն այժմեական է ու հրատապ£ Թերևս սակավադեպ երևույթ է, կովկասյան տարածաշրջանում` եզակի դեպք, երբ սեփականատերը գիտական խորհուրդ է ստեղծել. «Մուլտի Ագրոն» այդ խնդրով ևս մտահոգվել է և կարևորագույն հարցերում հաշվի է առնում նաև 17 ակադեմիկոսներից ու պրոֆեսորներից բաղկացած գիտխորհրդի կարծիքը£ *** Որքան էլ արդյունքները շոշափելի են, այդուհանդերձ դժվարալուծելի է իրացման հիմնախնդիրը£ Եվ Ծառուկյանները դարձյալ սեփական ուժերով են ուղի հարթում դեպի շուկա£ Եվրոպական երկրներ մեղր արտահանելու իրավունք ստանալու համար տիկին Ռոզան բազմիցս դիմել է ՀՀ գյուղնախարարությանը. առ այսօր` դրական ոչ մի տեղաշարժ£ Սակայն վերջերս Միացյալ Նահանգներից առաջարկություն է ստացվել£ Հենց սա էլ Ռոզա Ծառուկյանի ուրախալի 2¬րդ լուրն էր£ Նրանց արտադրանքի նմուշներն արդեն տարվել են, և պայմանագիր է կնքվել` սկզբնապես 10 տոննա բարձրորակ մեղր արտահանելու£ Ներկրողը 200 տոննա է առաջարկել, սակայն արտադրության փորձված կազմակերպչին առայժմ քանակը չի գայթակղում. նախևառաջ հարկավոր է պատշաճ կերպով ապահովել արտադրանքի ապրանքային տեսքը (պիտակավորում, տարաների ընտրություն...)£ Գործարար մորն այս հեռանկարի խոստումնալիությունից ավելի ուրախացնում է, որ որդու նպատակն է իրագործվում, որ նրա տարիների տքնանքն այս բնագավառում ևս հաջողությամբ է պսակվում£ Մեղվաբուծությունն այլևս կայացած ճյուղ է Հայաստանում` շնորհիվ Ռոզա և Գագիկ Ծառուկյանների անդուլ ջանքերի£ Արտադրանքի որակն ու քանակը թույլ են տալիս, նույնիսկ պահանջ առաջադրում` արտահանման արտոնություն ակնկալել£ Առավել ևս` դրա համար արդեն իսկ ապահովված են իրավական բոլոր նախադրյալները (օրենքի առկայություն, անձնագրավորում և անդամակցություն Ապիմոնդիային)£ Ասել է թե` - Եթե մարդը ծրագրեր ունի, դրանց իրագործման ուղիներն էլ պետք է գտնի£ Այս սկզբունքով են ապրում «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի սեփականատերերը£ :

Պաշտոնական լրահոս

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել անցնել խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքների ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) Վիեննայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

. Բաբայան. «Բոլորն էլ շահագրգռված են ստատուս-քվոյի պահպանմամբ»

«Ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին հերթին իրականացնում են իրենց պետության քաղաքականությունը, առաջ տանում իրենց պետության շահերը:

ԱՆՄՈՌԱՑ ՄԵԿ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Գերատեսչական համագործակցության լավագույն օրինակ էր վերջերս ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարներ Սեյրան Օհանյանի ու Հրանուշ Հակոբյանի կողմից վավերացված համագործակցության և համատեղ ծրագրերի մասին հրամանը:

Կարևորելով հայ զինվորի հետ շփումը, նա հավելում է.

- Արդեն կան սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր ցանկություն են հայտնել մի քանի ամիս ծառայել Հայոց բանակում: Սա լուրջ առաջընթաց է:

ԻՐ ԱՆՎԱՆ ՊԵՍ ՆՐԲԻՆ ԴԱԼԱՐԸ

Իր անվան նման` ինքն էլ դալար մի ոստ է` իրանահայ տոհմածառից ընձյուղված£ Ծնվել է Թեհրանում, ապրում է Միացյալ Նահանգներում ու սիրում է Հայաստանը. իրեն այստեղ հյուր չի համարում£ 22-ամյա Դալար Վարդանյանը ոչ միայն տիրապետում է իր մայրենի հայերենին, այլև շատ սիրում է հայ արվեստը ու սոսկ անտարբեր ընթերցող, հանդիսատես և ունկնդիր չէ£ - Փոքրուց սիրել եմ թատրոնը, և առաջինը հայրս նկատեց այդ հակումս£ Դեռ դպրոցում խաղացի իմ առաջին դերը` Հովհ. Թումանյանի «Բարեկենդան»¬ում£ Վերջերս էլ խաղում էի հորս հեղինակած ու նրա իսկ բեմադրած` «Ռաթևոսի հարսը պարել է ուզում» պիեսում£ Նաև երգում եմ. երգչախմբի անդամ եմ եղել, երգել եմ եկեղեցում£ Շատ եմ սիրում և հայերեն գրել ու ընթերցել,¬ պատմում է աղջիկը, և հայացքն ավելի է պայծառանում, ժպտուն աչքերն ավելի զվարթ են դառնում£ Իրանահայ Անահիտ Բարանի և Վաչիկ Վարդանյանի միակ զավակն է Դալարը ու այսօր հպարտ է, որ մտավորականների ընտանիքից է սերում£ - Հայրս լրագրող է, Թեհրանում խմբագրել է «Հույս» երկշաբաթաթերթը£ Նա ինքնաշխատությամբ է սովորել հայերենը£ Հորս աշխատասիրությունը, մորս ինքնամոռաց նվիրվածությունն ինձ անչափ պարտավորեցրել են գիտելիքներով զինվել£ Նրանցով ճանաչել Հայաստանը և հպարտ եմ, որ հայ եմ£ Պատմում է Դալարը, և առաջին իսկ խոսքից համոզվում ես, որ զրուցակիցդ խիզախ լինելու չափ անկեղծ է. այդքան անմիջական միայն համոզմունք ունեցողն ու սկզբունքայնության արժեքը գնահատողը կարող է լինել£ - Գուցե թե դժվարանամ ճիշտ ձևակերպել զգացածս£ Իրանը ծննդավայրս է, որի հանդեպ ջերմ զգացմունքներ եմ տածում£ Մի կարճ ժամանակ ապրել եմ Եվրոպայում, որտեղ հաճելի շատ հուշեր եմ կուտակել£ Ամերիկայում, ուր հիմա բնակվում եմ ծնողներիս հետ, կյանքի պայմաններն անհամեմատ ավելի լավ են, ավելի հանգիստ£ Բայց հոգևոր այն բավարարվածությունը չես ստանում, ինչը միայն հայրենիքում կգտնես£ Ու թեև այլ մասնագիտություն եմ ընտրել, բայց համոզված եմ, որ արվեստն է ամենալավ միջոցը` քո ինքնությունից չանջատվելու և հայրենիքից հեռու լինելով` նրա հոգևոր հարստությամբ ապրելու£ Չգիտեմ` ինչու է այդպես, բայց երբ Հայաստան եմ գալիս ու հայկական երաժշտություն լսում, մանավանդ` դուդուկի նվագ, անկախ իմ կամքից արտասվում եմ£ Այստեղ այնպիսի զգացողություններ եմ ունենում, որ ուրիշ տեղերում չունեմ£ Հավատացեք` այնքա¯ն կուզենայի գոնե ինչ¬որ ժամանակ, ինչ¬որ ձևով օգտակար լինել իմ ժողովրդին£ Չգիտեմ, թե երբ, բայց համոզված եմ, որ մի օր հայրենիք պիտի վերադառնամ, այստե°ղ պիտի ապրեմ,¬ ասում է Դալարը£ - Ինչպե՞ս ես վերաբերվում հայաստանաբնակ քո հասակակիցներին£ - Շատ լավ տպավորություններ ունեմ£ Ամենից ավելի ինձ հիացնում է նրանց տեղեկացվածությունը£ Ամերիկացի երիտասարդներն, օրինակ, Ամերիկայից բացի ուրիշ երկրների մասին այսքան տեղեկություններ չունեն£ Բայց Հայաստանում նրանք գիտեն ոչ միայն իրենց երկրի, այլև աշխարհի պատմության, քաղաքականության մասին£ Ինձ շատ ուրախացնում է նրանց հետաքրքրությունների լայն շրջանակը£ - Ասում ես` նաև գրել ես սիրում… Հայրդ ասում է, որ խորը երևակայություն ունես և տեսածիդ ու զգացածիդ մեջ հետաքրքիր ծալքեր ես գտնում, սիրում ես թափանցել երևույթների անտեսանելի խորքերը… - Այո, առանձին պահերի, երբ զգացմունքներս հորդում են, դրանք թղթին եմ հանձնում£ Ամենավերջին գրառումս Գառնիի և Գեղարդի տաճարներ կատարած այցելությունից ստացած տպավորությունների մասին է£ Հոգևորի, Աստծո հետ կապված իմ զգացմունքներն, իսկապես, խորն են£ Ես քրիստոնյա հայ եմ և հավատացած եմ, որ պետք է համոզված լինես հավատքիդ մեջ£ Շատ կարևոր է, բայց բավական չէ, որ ծնվել ես քրիստոնյա ընտանիքում և ծնողներդ քեզ մկրտել են Սուրբ հոգով£ Ի°նքդ պետք է ձգտես` աստվածային ճշմարտությունը որոնել£ Ես փորձել եմ և գտել այդ ճշմարտությունը£ - Եվ ո՞րն է այն£ - Ճշմարիտ հավատքը սոսկ կրոնական ծեսերը պահպանելը չէ. ամեն ինչ հոգով պետք է ընկալել և սրտի թելադրանքով գործել£ Ճշմարտությունն ինձ համար Հիսուս Քրիստոսն է և Սուրբ Գիրքը£ Չե°մ ընդունում որևէ աղանդ£ Ու համոզված եմ արդեն, որ կյանքում հանուն որևէ բանի պատրաստ չեմ ուրանալ Աստծուն£ Ասեմ ավելին. վստահ եմ, որ մարդն ամեն ինչի կարող է դիմանալ և գոյատևել` եթե հավատ ունի առ ճշմարիտ Աստված£ Հիրավի, իր անվան պես նորաբողբոջ այս շիվն առողջ արմատներ ունի, ու առանձնապես կարևոր չէ, թե ո՞ր հողուջրով է սնվել£ Նրան լսելուց հետո ակամա վերագտնում ես ազգային ինքնավստահությունդ, որ բարեբեր մի զեփյուռ ի վերջո, օրերից մի օր դեպ մայր Հայրենիք է ուղղորդելու հայ տարագիրների առագաստները£ Եվ, ամենակարևորը` միայն Հայրենիքը չէ, որ կարոտում ու սպասում է նրանց. Դալար Վարդանյանի նման անկեղծ հոգիներն էլ կարոտում են իրենց վերադարձի օրվան£ :

ՀՐԵՂԵՆ ԽՈՍՔԻ ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ

Ո՞վ գիտե, թե իրականում ումից է Արթուր Սարգսյանին փոխանցվել թատրոնի պաշտամունքը£ Չնաշխարհիկ Լոռում Անուշ ու Սարո խաղացած մո՞ր ծնողներից, ում սիրո դաշինքը կյանքում, բարեբախտաբար, երջանիկ ավարտ է ունեցել£ Լեռնային Ղարաբաղի Ճարտար գյուղում հասակ առած հո՞ր նախնիներից, ում արգելվեց ուսումնառությունը Երևանի թատերական ինստիտուտում£ (Հարգի չէր «մեյմունի» մասնագիտությունն այն օրերին£ Հիմա է, որ անկախական անձրևներով սնկի նման բազմացած ցածրարվեստ մեյմունները ամբոխացվող հասարակության կուռքերն են դարձել£) Գուցե վաղնջական գողթան երգիչների՞ց£ Ակնհայտ է, որ իրենց որդու և դստեր թատերահակումների դրսևորումներն ու լիարժեքացումը որևէ արգելք չպիտի գտնեին համալսարանական թատերախմբում բազմաթիվ գլխավոր դերակատարումներով (1957¬ից հեռուստաէկրանին դաջված մնաց զուգախաղը «Վաճառված օրորոցային»¬ում) թատերապաշտությանը հագուրդ տվող ծնողների կողմից£ Դեռ մանկապարտեզում, թատերասեր դաստիարակչուհի Սոնյա Տիգրանովնայի հովանու ներքո գործող տիկնիկային խմբակում Արթուրն ու Նարինեն հեքիաթների հերոս-հերոսուհիներ կերպավորեցին£ Ապա խոսքարվեստի հմտություններ ստացան Պիոներ պալատում, լեզվաբան¬թատերագետ¬մանկավարժ Հրանուշ Շտայանի գլխավորած ասմունքի խմբակում£ Հարյուրավոր բեմելները, հաղթանակները հանրապետական օլիմպիադայում և «Որոնում ենք տաղանդներ» մրցույթում, մանկապատանեկան հաղորդաշարերի («Պիոներական լուսաբաց», «Վաղորդյան զանգակներ», «Քեռի ճանապարհորդ»), բազում հեռուստաելույթները անվերապահորեն պիտի ուղղորդեին պատանի Արթուրի մասնագիտացման ճամփան£ Ականավոր թատերաշինարար Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում ձեռք բերած գիտելիքները գործնականում պիտի թրծվեին հարակից բազմամյա աշխատանքով ռադիոյում և հեռուստաթատրոնում£ Արտաշես Քալանթարյանի «Իմ տունը քո տունն է» հանրահայտ հեռուստահաղորդաշարի թատերական միջարկումների գլխավոր դերակատարությանը պիտի գումարվեին հիմնականում հեղինակային¬մոնոլոգային բազում կերպավորումները դրամատիկական թատրոնում£ Չարաբաստիկ հակամշակութային 90-ականները միառժամանակ կտրուկ կասեցրին բազմակերպ թատերագործունեությունը£ Մեկուկես տասնամյա առերևույթ հեռացումը, անզուգական մանկավարժի` շնորհալիների սերունդներ բարեկրթած անփոխարինելի Հրանուշ Շտայանի, արժանաշուք հոբելյանակատարության նախաձեռնությամբ:

Հայկական բարեկրթություն

Հարգելով «Դելփյան խաղերի» կազմկոմիտեի փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խնդրանքը` հղված ԶԼՄ¬ների ներկայացուցիչներիս ԱՊՀ մասնակից¬պետությունների երիտասարդական VI բաց «Դելփյան խաղերի» հայաստանյան մեկնարկի նախօրեին, հավատարմագրվում եմ լուսաբանելու լայնամասշտաբ իրադարձային այդ միջոցառման հագեցած ընթացքը£ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպված մամլո վերջին ասուլիսին ստանալով տեղեկատվական փաթեթը` մասնագիտական խղճի մտոք ջանում եմ հնարավորինս շատ անմիջական տպավորություններ քաղել միաժամանակ 19 անվանակարգերում անցկացվող երկօրյա մրցույթից£ Կարևորելով քաղաքականության մշակույթի մարտավարության այս դրսևորումը ԽՍՀՄ փլուզումից հետո թշնամալու աստիճան միմյանցից խորթացած ժողովուրդների նոր սերունդներին մտերմացնելու տեսակետից` երթևեկում եմ Երևանյան կրկեսից դեպի «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Սունդուկյանի անվան թատրոնից` Տիկնիկային ու ԵՊՀԹ (ընդամենը 4 մրցակիցներով կայացել էր արդեն «դերասանական արվեստ» անվանակարգում մրցույթը, որում, ի ցույց դրած ձիրքով, ոսկե մեդալի «չէր ձգել» ոչ ոք)£ Առավելապես տպավորված «կրկեսը բեմի վրա», «ժողովրդական պար» և հատկապես «մնջախաղ» անվանակարգերում տեսածս ելույթներով` փորձում եմ «Դելփյան խաղերի» մամուլի կենտրոնից սպառիչ տեղեկատվություն ստանալ մրցութային հանձնախմբերի վերջնական որոշումների մասին£ Ապարդյուն£ Որևէ մեկին չեմ գտնում «շտաբ¬կայան» համերգաս րահում£ Անձնական ծանոթություններիս ընձեռած կցկտուր լրատվությունն ամբողջացնելու ակնկալությունս ի չիք է լինում, երբ «Անի Պլազայում» անցկացվող գիտա¬գործնական համաժողովի մի քանի զեկուցում լսելուց հետո կրկին ոտք եմ դնում «շտաբ-կայան»£ Անհեթեթ դեգերումներս ավարտվում են «Դելփյան խաղերի» բացման բարձրաճաշակ հանդիսության բեմադրիչ, «մնջախաղ» անվանակարգի հանձնախմբի նախագահ Ժիրայր Դադասյանի հետ պատահական հանդիպումով£ Նա հուսադրում է, որ փակման հանդեսում կարող եմ ոչ միայն հաղթողներին մեկտեղված գտնել, այլև նրանց կարողությունների տարբեր արտահայտություններն արժևորել սեփական սրաչք ընկալմամբ£ Բայց քանի որ «շտաբ¬կայանում» իմ մասին իսպառ մոռացել էին (մեն մի զանգի եմ «արժանացվել», չգիտես ինչու), հրավեր չեմ ստանում մարզահամերգայինի հանդիսության և, մարած խանդավառությամբ, որոշում եմ հրաժարվել ժողովածս տեղեկություններն ամփոփելու մտադրությունիցս` ընդունելով «Անի Պլազա»¬ում ստացածս «Չինաստան. հյուսիսային լայնության 300» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը մասնակցելու հրավերը£ Ինձ համար, փաստորեն, «Դելփյան խաղերի» «Ճանաչիր ինքդ քեզ» կարգախոսն արդարացավ միանգամայն այլ, իր ամենատխուր ենթիմաստով` «Ճանաչիր հայկական անփոփոխ բարեկրթությունը»£ Համաժողովը զինվորական լրջախոհությամբ վարող Վիկտոր Կրիվոպուսկովը իր ուշագրավ ելույթում երբ արժանապատվորեն շեշտադրում էր ազգային դիմագծի պահպանման հանդեպ ԱՊՀ երկրներից միայն երեքի (ՌԴ, ՀՀ, Բելառուս) ունեցած նախանձախնդրությունը, հազիվ թե այս մասին կասկածեր£ Բազմիցս բախվելով ԶԼՄ¬ների ներկայացուցիչներին ցուցաբերված անվայելուչ վերաբերմունքին` այս նոր փաստից չեմ էլ ընկճվում£ Ափսոսում եմ միայն եռօրյա տապում վատնածս կենսական էներգիայի համար£ Ստացվում է, որ մենք հարկավոր ենք այս կամ այն միջոցառումը փակ աչքերով հանրաճանաչելու համար միայն£ Լուրջ վերլուծական անդրադարձներն այսօր գրոշի արժեք չունեն£ Գնահատելի են համացանցային լրատվության կամ պաշտոնական ուղերձների, մամլո հաղորդագրությունների ու բուկլետների տեքստերի տակ «անբասիր» ստորագրողները և հայհոյագրամոլները... Կեցցե° «ժողովրդավարական» մամուլի «ազատությունը»£ :

Ճանաչողության նոր դարպասներ

Հայ¬չինական միջպետական համագործակցության շրջանակներում կազմակերպված «Չինաստան. հյուսիսային լայնության 300» նորաբաց ցուցահանդեսում 65 գունավոր լուսանկարներով ներկայացված են Յանցզի և Հուանհե գետերի ավազաններում ձևավորված հնամենի քաղաքակրթության հազվագյուտ նմուշներ, որոնք իրենց արժեքավորությամբ ՅՈՒՆԵՍԿՕ¬ի կողմից ներառվել են Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկաշարում£ Երեսուներորդ զուգահեռականի 5 հազար կիլոմետր երկայնքում գտնվող 87 բնական արգելոցներով ու 13 հուշարձաններով կազմված «Չինական Մեծ (բնական ու մարդկային) լանդշաֆտային ուղին» նորովի արժևորելու գլխավոր նպատակը չի թաքցնում ՀՀ¬ում Չինաստանի դեսպան Թիան Չանչժուն £ Մեր երկու ժողովուրդների Մետաքսի ճանապարհից ձգվող փոխառնչությունները սերտացնելու մղումով ճանաչողության նոր դարպասները պետք է լայնորեն բացել երկուստեք£ Հիմա, երբ հաճախացել են մշակութային շփումները, ձեռք է բերվել քաղաքական փոխադարձ ըմբռնում և վստահություն, պետք է ընդարձակել հանրային իրազեկվածության սահմանները£ Գայթակղելու համար Ազգային պատկերասրահի այցելուին` մտահղացվել էին յուրաքանչյուր լուսանկարում պատկերված եզակի արժեքն առանձնակի շեշտադրող հարակից տեքստեր£ Գեղարվեստական այդ ինքնագրերով անհամեմատ ուշագրավ էր դառնում ներկայացվող տեղանքը` անտառ հիշեցնող ժայռերի եզակի լանդշաֆտ Չժանցսյացզեն, Հուանշան լեռները` հայտնի զարմանալի սոճիներով ու արտասովոր ժայռերով. «Ձյան կացարան» Հիմալայները. «Ինը գյուղերի կիրճը»` Ցզյուչժայգոուն… Անվանումների ստուգաբանությունն, իսկապես, որոշակի գրավչություն է հաղորդում ծանոթ¬անծանոթ չինական բնապատկերներին£ Հատուկենտ մշակութային գանձերից ուշադրություն են գրավում` 71 մ բարձրությամբ Լեշանյան ժայռափոր Բուդդհան (VIII դ.)` 90 տարում կերտված. տիբեթյան քարե զոհասեղանները` մանիդույրները ու քարե սալիկները` 6 բառից բաղկացած խրատների փորագրությամբ («քարե աղոթքները»)… Լայնէկրան հեռուստացույցը ներկայիս կյանքի դրվագներն է ցուցադրում£ Չինական հինավուրց քաղաքակրթության իրեղեն վկայությունների իսպառ բացակայությունը ոչ մի կերպ չի արդարացնում բարձր մշակույթի նմուշներից միայն հոգևոր լիցքեր ստացող այցելուն£ Այդուհանդերձ, ուշի¬ուշով զննում է 3 սրահների լուսանկարային պարունակությունը, ինչ¬ինչ ճանաչողական գիտելիքներ ձեռք բերում կամ ունեցածը թարմացնում£ Ոմանց, օրինակ, հետաքրքրում է Կունշան գավառում առաջացած, 600 տարվա պատմություն ունեցող «Կունցյույ» օպերայի յուրահատկության պարզաբանումը` կցված ներկայացման տեսարանի լուսանկարին£ Ուրիշներին` Սանսիդոյի զոհաբերության փոսի չբացահայտված գանձերի «դեսպան» գտածոն (մ. թ. ա. XI-III դդ.)£ Պատմության մունջ դաս-ցուցահանդեսում նվազագույն գեղագիտական հաճույք, բայց բավականաչափ տեղեկատվություն ստանալով` գրեթե բոլորն են դատարկված հոգով հեռանում այս պատկերահանդեսից£ Հուսանք, շանհայցիներն աշնանը անհամեմատ գունեղ տպավորություններ կստանան մեր երկրից£ :

Իսկապե՞ս Իսրայելը շրջապատել են թշնամիք

Մասնակի կրճատումով ներկայացվող այս հրապարակումը Իսրայելի Haaretz պարբերականից է, որը ռուսերեն թարգմանությամբ անցյալ շաբաթ տպագրվել է «Կուրսոր»¬ում£ Փոքր¬ինչ անսպասելի կարող է թվալ հեղինակի (Ցվի Բարաել) հիասթափական շեշտադրումները, բայց իրականում, թերևս, այն առողջ մտահոգություն է` սեփական երկրի վարած քաղաքականության առնչությամբ£ Չէ՞ որ նույնիսկ տասնամյակներ շարունակ իրեն արդարացրած քաղաքականությունն էլ պետք է ժամանակներին համահունչ լինելու ճկունությունն ունենա£ Ալի լավ ոչինչ չկա, քան քեզ զգաս` բոլոր կողմերից թշնամիներով շրջափակված£ Չէ՞£ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել անպատկերացնելի այն թեթևությունը, որով Իսրայելը պատրաստ է թշնամիներ տեսնել բառացիորեն ամեն թփի տակ£ Այնտեղ է հասել, որ երկիրն արդեն ի վիճակի չէ իրական հակառակորդին տարբերել կարծեցյալից£ Բոլորը թշնամի են£ Նրանցից առաջինը նախագահ Բարաք Օբաման է, ում իսկական անունը, եթե չեք մոռացել, Հուսեյն է, և դա ամեն կասկածից վեր վկայում է, թե նա որ երկրին է պատկանում£ Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել այդպիսի նախագահից£ Առավել ևս` երբ նա սկսում է իր ճառելույթներն արտասանել, որոնց ընթացքում բարեկամության ձեռք է մեկնում մուսուլմանական աշխարհին£ Ընդդեմ Իրանի ոչ մի պատժամիջոց, որոնց համար պայքարում է Օբաման, մեզ չի համոզի նրա բարեհուսությունը£ Ռուսաստանի մասին ասելիք էլ չկա£ Չէ՞ որ նա մեր վաղեմի թշնամին է£ Այն ամուր կապված է Իրանի հետ£ Մի՞թե նա Իրանի համար ատոմային ռեակտոր չի կառուցել£ Իսկ հիմա պատրաստվում է նրան վաճառել C-300 հակաօդային հրթիռներ£ Անգլիան նույնպես կասկածի տակ է£ Ոչ միայն բրիտանական կառավարության քննադատության համար` նավախմբի գրավման առթիվ, կամ այն իսրայելցի սպաներին դատական պատասխանատվության ներքաշելու փորձի պատճառով£ Այլ, առաջին հերթին այն բոյկոտի պատճառով, որին բրիտանացի առևտրականները ենթարկում են գրավյալ տարածքում թողարկվող արտադրանքին, ինչպես նաև իրենց իսրայելցի գործընկերներին բոյկոտելու բրիտանական ակադեմիկոսների փորձը£ Անգլիայից ավելի վատ են միայն Նորվեգիան ու Շվեդիան. այդ երեսպաշտ երկրները ի վիճակի չեն հասկանալ իմաստը ծանր պատերազմի, որն Իսրայելը Գազայում մղում է մեկուկես միլիոն պաղեստինցիների դեմ£ Թուրքիայի վարչապետի մասին նույնիսկ չարժե հիշեցնել£ Չէ՞ որ այդ մարդը վերջնականապես խելքը թռցրել է, անդադար հաչում է Իսրայելի վրա, նրա ափերի մոտ հումանիտար օգնության տեսքով ահաբեկչական նավատորմիկ է ուղարկում, հազարավոր թուրքերի հրահրում է, որ հրապարակներում գոռան` «Գրողի ծոցը, Իսրայել», և նույնիսկ հանդես է գալիս ընդդեմ հակաիրանական պատժամիջոցների£ Իսկ ի՞նչ ասել Իսրայելում իրենց հյուրախաղերը չեղյալ հայտարարող ռոք խմբերի ու արտիստների մասին:

Ավտոմոբիլից` հեծանիվ

Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մեկնարկած ծրագիրը նպատակաուղղված է կրճատել ավտոմեքենաների օգտագործումը (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Ճանապարհային խցանումները և օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու հույսով իշխանությունները բնակչությանն առաջարկում են քաղաքում երթևեկել հեծանիվներով£ «Հաջող հեծանվազբոսանքներ» անվանումը ստացած այդ ծրագրի շրջանակներում Մինեապոլիսի կենտրոնում տեղակայվել է 65 կրպակ` 700 հեծանիվներով, որոնք բավական մատչելի գնով` 1 օրվա համար 5 դոլարով կարելի է վարձակալել£ Ավելին, պարտադիր չէ տվյալ հեծանիվը վերադարձնել հենց այն կրպակից, որտեղից վերցվել է. վարձակալողն այն կարող է հանձնել իրեն հարմար վայրում գտնվող կետում£ Ծրագրի հեղինակները նշել են, որ հաշվի են առել եվրոպական փորձը` երբ ընդհանուր օգտագործման հեծանիվներն հաճախ առանց հսկողության են մնացել և կորել են կամ ջարդոտվել£ Այս փոխադրամիջոցներից օգտվել կարելի կլինի միայն մագնիսական հատուկ քարտով, իսկ էլեկտրոնային չիպերի օգնությամբ արագ կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն դրանք գողացողները£ Associated Press¬ի հաշվարկներով` Մինեապոլիսում մեկնարկած այս ծրագիրն իր օգտակարությամբ խոշորագույններից է ԱՄՆ¬ում£ Դրա ծախսերը կազմում են 2,75 միլիոն դոլար£ Նման ծրագիր իրականացվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում£ 900 հեծանիվներով այդպիսի համակարգ շուտով կգործի Վաշինգտոնում ու դրա մերձակա քաղաքներում£ Շատ չանցած` նաև այլ քաղաքներում. Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում£ :

Ես քեզ սիրում եմ, անծանոթ, հարազատ մայր իմ

(ե ղ ե լ ու թ յ ու ն) Ընկերուհիս` Ամալյան, երկու զավակի մայր էր£ Երազում էր աղջիկ ունենալ, որ եղբայրները քույր ունենան, բայց երրորդն էլ տղա ծնվեց£ Մեծանում էին տղաները£ Երկուսն իրենց համար մասնագիտություն ընտրեցին, ամուսնացան£ Ծնողների հետ մնաց փոքրը` Ազատը£ Հայրը` Հակոբը, շատ էր ուզում, որ որդին սովորի իր հյուսնի մասնագիտությունը£ Ասում էր` տղամարդը մի արհեստ պետք է իմանա, որ կարողանա ընտանիք պահի£ Այդպես էլ հայրը չհասցրեց որդուն արհեստավոր տեսնել£ Տարիները տղայի կողքով չանցան£ Նա իր ապագային այլևս մատների արանքով չէր նայում. հոր խրատները իր հետ էին ու հենց նրա մասնագիտությունն էլ ընտրեց£ Մտածում էր ընտանիք կազմելու մասին£ Ընտրած աղջիկ ուներ, բայց մայրը չգիտեր£ Մի օր խոստովանեց, որ սիրում է Արմինե անունով աղջկա, որն որդեգիր է£ Որդեգիր մայրը շուտ է մահացել£ Հայրը նորից է ամուսնացել£ Աղջիկը նորից է առանց մայր մնացել£ Վերջին մայրը` Նազիկն էր£ Ամալյան ներքին վախ ապրեց, դժվարանում էր որոշում կայացնել, մանավանդ, որ տղան հայտարարել էր` «կամ Արմինեն, կամ կյանքում չեմ ամուսնանա»£ Ամալյային խորհուրդ տվեցի սիրո հարցում զգույշ լինել£ Հիշեցրի նրան, որ Հայրենական պատերազմում զոհված իր հորն էլ փոխարինող հայրն է իրեն հայրություն արել£ Այնպես որ, յուրաքանչյուրը ծնվում է իր յուրահատուկ ճակատագրով£ Մոր և որդու միջև համաձայնություն կայացավ£ Ամալյան երջանիկ էր£ Արմինեն ոչ միայն հարսն էր, այլ իր երազած հարազատ աղջիկը£ Ծնվեց նրանց առաջնեկը` Սառան, հետո` որդին£ Ափսոս, որ հայրը չտեսավ տղային իր մասնագիտությամբ աշխատելիս, իր անունը կրող Հակոբիկ թոռնիկին£ Իմ այցելություններից մեկի ժամանակ Արմինեն պատմեց, որ պատահական գտել է իր որդեգրման փաստաթղթերը£ Իրեն լքող մոր մասին ամեն ինչ գիտի£ Գիտի բնակավայրը£ Գիտի նրա դժբախտ ճակատագրի մասին£ - Ասում են,¬ պատմեց,¬ որ նա շատ նման է ինձ£ Երիտասարդ տարիքում աշխատել է գործարաններից մեկում£ Կյանքում անփորձ, միամիտ աղջկան հրապուրել է աշխատանքային ընկերներից մեկը ու երբ իմացել է, որ նա հղի է, հայտարարել է, թե ինքն ամուսնացած է£ Հետո լքել է նրան ու հեռացել գործարանից£ Երևում է պապս ու տատս ավանդապաշտ մարդիկ են եղել, իրավիճակը խայտառակություն են համարել£ Հիվանդագին արժանապատվությունը ստիպել է նրանց հարազատներից ու հարևաններից գաղտնի պահել£ Թե որտեղ եմ ծնվել, չգիտեմ, բայց գիտեմ, որ երևանցի եմ, զտարյուն հայ£ Հետո ինձ որդեգրել են` խեղճ մորս թողնելով իմ մանկական առաջին ու վերջին ճիչը£ Ես չեմ մեղադրում միամտության զոհ դարձած մորս, բայց հայրս սրիկա է եղել£ Հավանական է Մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանը այդպիսի հայրերի համար է գրել. «Սրիկա է նա, ով հայր է լինում»£ - Հիմա, երբ ես մայր եմ, հասկանում եմ, թե ինչ է ապրել որդեկորույս մայրս, որ նա զրկված է եղել նույն քաղաքում, իրենից ոչ հեռու գտնվող երեխային տեսնել կամ որևէ մեկի մոտ սիրտը բացել£ Ուզում եմ, որ նա իմանա, ես ներում եմ նրան, թեև անծանոթ է, բայց հոգուս խորքում սիրում եմ£ Իմ տան դուռը միշտ էլ բաց է նրա առջև£ Ամուսինս դեմ չի լինի, որ նա մեզ հետ ապրի, տեսնի թոռիկներին£ Նրանց տա մայրական այն մեծ սերը, որ չկարողացավ տալ ինձ£ Արմինեի խնդրանքով իմացա նրա տան հեռախոսի համարը և մեկ օր հեռազանգեցի£ Լսափողը վերցրեց ինքը£ Ներկայանալուց և մի փոքր զրուցելուց հետո, հարցրի, թե կցանկանա հանդիպել աղջկան ու թոռնիկներին£ Նա մի պահ լռեց£ Հետո մի տեսակ վախեցած, խուսափոխական «ոչ» ասաց£ Հասկացա, որ արժանապատվության վախը դեռ չի լքել նրան£ «Ոչը» Արմինեն շատ ծանր տարավ. լուռ արտասվեց, բայց երդվեց, որ այլևս երբեք չի խաթարի անծանոթ, բայց հարազատ, սիրելի մոր հոգեկան անդորրը£ :

ՁԵՌՆԱՐԿ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

Ռաֆայել Համբարձումյանի «Հանգանակ հայ ինքնության (թատերախաղ, հիմնադրույթներ)» գիրքը մեծ նշանակություն կարող է ունենալ մատաղ սերնդի դաստիարակության գործում: Այն ընթերցողին հիմնավոր տեղեկություններ է տալիս հայ ազգի էության մասին:

Հերթական «աստղային» ինքնասպանը

Հարավային Կորեայում իսկապես ինքնասպանության ալիք է բարձրացել կարծես£ Անցած շաբաթ էլ նշանավոր երգիչ ու դերասան` 33-ամյա Պակ Յոն Խանին են իր սեփական տանը էլեկտրալարից կախված գտել£ Ոստիկանությունը ինքնասպանություն է համարել նրա մահը, որի պատճառը սթրեսն է£ Ոստիկանների հավաստմամբ` Պակը լուրջ դժվարություններ է կրել շոուբիզնեսի ոլորտում սեփական ընկերությունը պահպանելու համար, իսկ վերջին շրջանում նրա արտիստական հեղինակությունը կարծես նվազել է£ Նրա մտերիմները նույնպես պատմել են, թե երգիչը որքան էր դժգոհում իր ծանր կյանքից£ Կյանքից ինքնակամ հրաժարվելուն նրան կարող էին դրդել նաև անձնական խնդիրները. Պակի հայրը քաղցկեղով հիվանդ է... Պակ Յոն Խանը մեծ հռչակ վայելեց հատկապես «Ձմեռային սոնատ» հեռուստասերիալում խաղացած դերով (2002 թ.), որից հետո հաջողություններ ունեցավ նաև երգարվեստում` մի քանի ալբոմներ տեսագրելով£ Բայց ահա առաջիկայում Ճապոնիայում ծրագրված նրա համերգն արդեն չի կայանա, թեև բոլոր տոմսերը վաճառված են£ Տեղին է նշել, որ զարգացած երկրների շարքում ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը Հարավային Կորեան է£ Վերջին տարիներին ինքնասպանության մարմաջը պատել է հատկապես հարավկորեայի աստղերին£ Օրինակ, 2009¬ի աշնանը Փարիզում հայտնաբերվել է 20-ամյա թոպ¬մոդել Դոլ Կիմի դիակը£ 2008¬ին ինքնասպան էր եղել կինոաստղ Չոյ Ջին Սիլը. այս արտիստուհին կախվել էր ցնցուղից£ Իսկ նրանից էլ առաջ Samsung ընկերության 26-ամյա ժառանգորդուհի Լի Յուն Հունգը ինքնասպան էր եղել Նյու Յորքում` նույնպես էլեկտրալարից կախվելով£ :

Ռադիոտեղորոշիչները վախեցրել են վրացիներին

Վրաց կառավարության մի պաշտոնյայի հավաստիացումներին հղում կատարելով, բրիտանական The Daily Telegraph թերթը տեղեկատվություն է տարածել, որ ՌԴ¬ն ռադիոտեղորոշիչ սարք է տեղակայում Հարավային Օսեթիայի ռազմական հենակետում£ Թբիլիսիում համոզված են, թե դա վկայում է, որ Մոսկվան պատրաստվում է հարձակվել Վրաստանի վրա£ Վրացական կողմի կարծիքով` Ցխինվալում տեղադրված ռադիոլոկացիոն այդ սարքը լուրջ սպառնալիք է իրենց երկրի անվտանգությանը£ Այն Ռուսաստանին հնարավորություն կտա ոչ միայն հետևել ինքնաթիռների թռիչք-վայրէջքներին, այլև լսել բջջային հեռախոսներով տարվող բանակցություններն ու Կովկասի տարածքում հաղորդակցության այլ միջոցների ազդանշանները£ Ասել է թե` ՌԴ¬ն նախապատրաստվում է օգոստոսյան դեպքերի կրկնությանը` հիմնավորում են Վրաստանում£ Ռուսական կողմն էլ հենց նույն տրամաբանությամբ, բայց հակառակ փաստարկումն է ներկայացնում` պնդելով, որ ռադիոտեղորոշիչը նախատեսված է` կանխելու 2008 թ. օգոստոսյան դեպքերի կրկնությունը, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսեթիայի վրա£ Ինչպես նշում է MK¬ն` ռադարի հայտնվելը զարմանալի ու արտառոց չէ. դրա գոյությունը տրամաբնական է£ Նախ, ճանաչելով Հարավօսիայի ու Աբխազիայի ինքնորոշումը, Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել նրանց£ Բարեկամության և համագործակցության պայմանագրեր կնքելով` ՌԴ¬ն օրինականացրել է այդ հանրապետություններում իր ռազմական ներկայությունը և այնտեղ իր ռազմաբազաները տեղակայել£ Հարավային Օսիայում տեղակայված են շուրջ 4 հազար զինծառայողներ£ Ռադիոտեղորոշիչի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Վրաստանի ռազմական ներուժի արագընթաց վերականգնմամբ. փորձագետների գնահատմամբ` այն արդեն հասել է նախկին մակարդակին£ Նույն հարավօսիական շրջաններում կենտրոնացված են վրացական ուժային կառույցները` 2500 մարդկանցով£ Ինչ վերաբերում է ռադիոտեղորոշիչներին, ապա այդ առումով էլ Վրաստանը ձեռքերը ծալած չի նստել£ Ինչպես հայտնի է, օգոստոսյան պատերազմի ընթացքում ոչնչացվել էին նրա բոլոր այդ սարքերը£ Բայց դեռ անցյալ տարի Թբիլիսիի Մախաթա սարի վրա վերականգնվել են 2008¬ին ռմբակոծությամբ ոչնչացված 11 ռադարները£ Այս տարի մարտին նոր տեղորոշիչ է հայտնվել Աջարիայում, որի կառուցմանը մասնակցել են ամերիկացիները£ Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը նշել է` ռադիոտեղորոշիչի գործարկումն երկարաժամկետ ծրագիրն է ԱՄՆ¬ի, որն իրեն թույլ է տալիս Վրաստանի սահմանները պաշտպանել մաքսանենգներից£ Սակայն դա ոչ մեկի չպետք է մոլորեցնի. փորձագետների կարծիքով սարքը տեղադրված է` Աբխազիայի և Հարավօսիայի տարածքների հսկողության նպատակով£ Դրա հնարավորությունները թույլ են տալիս հսկել նաև Հյուսիսային Կովկասի անցուդարձը£ - Այնպես որ, ինչ¬որ ժամանակ ֆրանսիական Բուրբոնների տոհմի ներկայացուցչի արտահայտած մի միտքը լիաչափորեն կարելի է վերագրել վրացական քաղգործիչներին` «Նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ չեն սովորել»,¬ եզրահանգում է թերթը£ :

Վարկածային հավանականություն կամ հավանական վարկած

Վերստին շրջանառվում է այն վարկածը, որ 1939 թ. օգոստոսին Ադոլֆ Հիտլերն ամենայն հավանականությամբ Մոսկվայում հանդիպել է Ստալինին և մասնակցել Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրի ստորագրմանը£ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին գրքի հեղինակ Ալեքսանդր Օսակինի այս վարկածը հիմնված է խորհրդային արխիվներում վերջերս հայտնաբերված գերմանական պատվիրակության կազմի ցուցակների վրա£ Այդ պատվիրակությունը 1939¬ի օգոստոսին ու սեպտեմբերին ուղեկցել է նացիստական Գերմանիայի արտգործնախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպին` Մոսկվա կատարած այցերի ընթացքում£ Պատմաբանը պարզել է, որ պատվիրակության առնվազն 8 անդամները Հիտլերի մերձավոր շրջապատից են եղել. օդաչուն, լուսանկարիչը, համհարզը, հանձնակա տար սպան, բժիշկը և սղագրողը£ Պատվիրակության անդամների ցանկում ընդամենը 2 կնոջ անուն է գրված` «օրիորդ Էդիտ Կրյուգեր»` առանց պաշտոնի մասին նշման և «քարտուղարուհի Հիլդա ֆոն Զեյեֆ»£ Օսակինը, թերևս ոչ առանց հիմնավորվածության, ենթադրում է, որ այդ կանայք կարող էին լինել ֆյուրերի կինը` Եվա Բրաունը և վերջինիս քույր` Իլզե Բրաունը£ Իր այս համոզմունքը պատմաբանը հիմնավորում է արխիվային լուսանկարներով ու կինոժապավեններով, որոնց ամրագրած անձանցից երկուսն էլ նման են Հիտլերի գլխավոր խորհրդականներին` նացիզմի գաղափարախոս Կարլ Հոսուսհոֆերին և մարշալ Վիլհելմ Կեյտելին, որոնց Մոսկվա գալու մասին մամուլում որևէ հիշատակում չի եղել£ Իհարկե այս վարկածը հերքողներ էլ կան£ - Իմ կարծիքով դա զառանցանք է£ Ինչո՞ւ Հիտլերը պետք է Մոսկվա գնար£ Ստալինին հանդիպելու համա՞ր£ Բայց այդպիսի փաստերը չեն թաքցվում, առավել ևս 70 տարիների ընթացքում,¬ Ինտերֆաքսին ասել է նշանավոր պատմաբան Արսենի Ռոգինսկին£ Այսուհանդերձ Օսակինն իր տեսության համար բազմաթիվ հիմնավորումներ ունի£ Փաստորեն, Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագրով Ստալինն ու Հիտլերը արևելաեվրոպական երկրները բաժանել էին` ըստ գերմանական ու սովետական հետաքրքրությունների£ Հենց այդ համաձայնագիրը վճռական դեր խաղաց, որպեսզի նույն` 1939¬ի սեպտեմբերի 1¬ին հարձակվի Լեհաստանի վրա` սանձազերծելով 2¬րդ աշխարհամարտը£ Հիշեցնենք, որ նացիստական Գերմանիայի և սովետմիության արտգործնախարարների կողմից վավերացված և հենց նրանց անունները կրող դաշնագիրը 2 փաստաթուղթ է ներառում. չհարձակվելու պայմանագիր և ԽՍՀՄ ու Գերմանիայի միջև սահմանների ու բարեկամության պայմանագիր£ :