Ճանաչողության նոր դարպասներ


Հայ¬չինական միջպետական համագործակցության շրջանակներում կազմակերպված «Չինաստան. հյուսիսային լայնության 300» նորաբաց ցուցահանդեսում 65 գունավոր լուսանկարներով ներկայացված են Յանցզի և Հուանհե գետերի ավազաններում ձևավորված հնամենի քաղաքակրթության հազվագյուտ նմուշներ, որոնք իրենց արժեքավորությամբ ՅՈՒՆԵՍԿՕ¬ի կողմից ներառվել են Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկաշարում£ Երեսուներորդ զուգահեռականի 5 հազար կիլոմետր երկայնքում գտնվող 87 բնական արգելոցներով ու 13 հուշարձաններով կազմված «Չինական Մեծ (բնական ու մարդկային) լանդշաֆտային ուղին» նորովի արժևորելու գլխավոր նպատակը չի թաքցնում ՀՀ¬ում Չինաստանի դեսպան Թիան Չանչժուն £ Մեր երկու ժողովուրդների Մետաքսի ճանապարհից ձգվող փոխառնչությունները սերտացնելու մղումով ճանաչողության նոր դարպասները պետք է լայնորեն բացել երկուստեք£ Հիմա, երբ հաճախացել են մշակութային շփումները, ձեռք է բերվել քաղաքական փոխադարձ ըմբռնում և վստահություն, պետք է ընդարձակել հանրային իրազեկվածության սահմանները£ Գայթակղելու համար Ազգային պատկերասրահի այցելուին` մտահղացվել էին յուրաքանչյուր լուսանկարում պատկերված եզակի արժեքն առանձնակի շեշտադրող հարակից տեքստեր£ Գեղարվեստական այդ ինքնագրերով անհամեմատ ուշագրավ էր դառնում ներկայացվող տեղանքը` անտառ հիշեցնող ժայռերի եզակի լանդշաֆտ Չժանցսյացզեն, Հուանշան լեռները` հայտնի զարմանալի սոճիներով ու արտասովոր ժայռերով. «Ձյան կացարան» Հիմալայները. «Ինը գյուղերի կիրճը»` Ցզյուչժայգոուն… Անվանումների ստուգաբանությունն, իսկապես, որոշակի գրավչություն է հաղորդում ծանոթ¬անծանոթ չինական բնապատկերներին£ Հատուկենտ մշակութային գանձերից ուշադրություն են գրավում` 71 մ բարձրությամբ Լեշանյան ժայռափոր Բուդդհան (VIII դ.)` 90 տարում կերտված. տիբեթյան քարե զոհասեղանները` մանիդույրները ու քարե սալիկները` 6 բառից բաղկացած խրատների փորագրությամբ («քարե աղոթքները»)… Լայնէկրան հեռուստացույցը ներկայիս կյանքի դրվագներն է ցուցադրում£ Չինական հինավուրց քաղաքակրթության իրեղեն վկայությունների իսպառ բացակայությունը ոչ մի կերպ չի արդարացնում բարձր մշակույթի նմուշներից միայն հոգևոր լիցքեր ստացող այցելուն£ Այդուհանդերձ, ուշի¬ուշով զննում է 3 սրահների լուսանկարային պարունակությունը, ինչ¬ինչ ճանաչողական գիտելիքներ ձեռք բերում կամ ունեցածը թարմացնում£ Ոմանց, օրինակ, հետաքրքրում է Կունշան գավառում առաջացած, 600 տարվա պատմություն ունեցող «Կունցյույ» օպերայի յուրահատկության պարզաբանումը` կցված ներկայացման տեսարանի լուսանկարին£ Ուրիշներին` Սանսիդոյի զոհաբերության փոսի չբացահայտված գանձերի «դեսպան» գտածոն (մ. թ. ա. XI-III դդ.)£ Պատմության մունջ դաս-ցուցահանդեսում նվազագույն գեղագիտական հաճույք, բայց բավականաչափ տեղեկատվություն ստանալով` գրեթե բոլորն են դատարկված հոգով հեռանում այս պատկերահանդեսից£ Հուսանք, շանհայցիներն աշնանը անհամեմատ գունեղ տպավորություններ կստանան մեր երկրից£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ