Հիլարին եկավ ու գնաց` հերթը Դմիտրիինն է


Հրադադարի մասին 1994 թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո վերջինս հրադադարի ռեժիմը բազմիցս է խախտել£ Սակայն Չայլու գյուղի մերձակայքում Բաքվի սանձազերծած սադրանքը, թերևս, աննախադեպ էր£ Այնուամենայնիվ, ղարաբաղյան թեմայով մի տեղեկատվություն ևս հեռուն գնացող հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս£ Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը պնդում է, թե Ռուսաստանը որոշակի ջանքեր է գործադրում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իր խաղաղարարներին տեղակայելու համար£ Այս վարկածը նույնպես նորություն չէ, սակայն արժանի է ուշադրության այն առումով, որ ռուս¬վրացական պատերազմի առնչությամբ հիշյալ փորձագետի կանխատեսումներն իրականացել էին£ Ըստ Պ. Ֆելգենհաուերի, Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպմանն անմիջապես հաջորդած միջադեպը կարող էր օգտագործվել` խաղաղարար ուժեր մտցնելու, խաղաղարար գործողություններ իրականացնելու£ Ռուսաստանի համար անչափ կարևոր է Ղարաբաղում խաղաղապահ ներկայություն ունենալ, քանի որ այդ դեպքում ուժերի ռազմավարական հարաբերակցությունը Հարավային Կովկասում կփոխվի հօգուտ Ռուսաստանի£ Խնդիրն այն է, որ Հայաստանում գտնվող ռուսական զորքերը ցամաքային կապ չունեն Ռուսաստանի հետ, չկա տարանցում ոչ Վրաստանով, ոչ Ադրբեջանով£ Նրանց մատակարարումը կատարվում է բացառապես ինքնաթիռներով, ինչը թանկ «հաճույք է»£ Իսկ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար գործողությունը Ռուսաստանին հնարավորություն կընձեռի վերականգնել ռազմափոխադրական կապն Ադրբեջանի տարածքով£ Այս տեղեկատվությունը ստիպում է ակամա մտածել, որ Չայլուի մերձակայքում կատարված ողբերգության մեջ առկա է նաև ռուսակա՞ն հետք£ Սակայն, մյուս կողմից, Հայաստանը շարունակում է Հարավային Կովկասում մնալ Կրեմլի ռազմավարական գործընկերը, որի դերն ու դիրքն այսօր կարևորվում է ոչ միայն Մոսկվայի համար£ Վկան` օրերս Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի քարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջանային այցի ընթացքում Երևանում հյուրընկալվելն էր£ Այդուհանդերձ, տարածաշրջանում և ընդհանրապես միջազգային ասպարեզում դիրքերն ամրապնդելու Հայաստանի ջանքերը, ըստ էության, չեն հակասում Ռուսաստանի շահերին£ Մոսկվան ջանում է միջազգային էներգետիկ, հատկապես գազային շուկայում գերիշխող դիրքեր գրավել£ Եվ «Նաբուկո»¬«Հարավային հոսք» գազային «պատերազմում» եղած զարգացումները վկայում են, որ Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկին զիջել Ադրբեջանի, Թուրքմենստանի, Իրանի, ընդհանրապես կասպյան ավազանի նավթի ու գազի պաշարները տնօրինելու առաջնությունը£ Բայց նաև կարելի է փաստել, որ Հարավային Կովկասում էներգակիրների շուրջ ծավալվող խաղի մասնակիցներից ոչ մեկը` ո°չ Ռուսաստանը, ո°չ Միացյալ Նահանգները, ո°չ էլ Եվրոպան լրջորեն չեն վերաբերվում գազի հարուստ պաշարներ ունենալու մասին Ադրբեջանի հավաստիացում -փաստարկներին£ Վերջիվերջո, կասպյան էներգետիկ համալիրը ստեղծվել և գործում է վտանգների, սպառնալիքների, նաև պատերազմի, ռազմական գործողությունների պայմաններում£ Ինչպես, օրինակ, Բաքու-Թբիլիսի¬Ջեյհան նավթամուղը£ Այս առումով կասպյան էներգետիկ համալիրն ամենևին միակը չէ. նման պայմաններ կան նաև այլ տարածաշրջաններում (օրինակ. Մերձավոր Արևելքում Իրաքը` իր նավթային հարուստ պաշարներով)£ Եվ շահագրգիռ պետություններն ու ընկերություններն իրենց նավթագազային բիզնեսը կիրագործեն մինչև տարածաշրջանի էներգակիրների պաշարների լիակատար սպառում, ընդ որում` չիրականացնելով տվյալ երկրների քաղաքական հավակնությունները£ Նաև հայ¬թուրքական գործընթացում քանիցս ապացուցվեց, որ Ադրբեջանի շահերը լուրջ դերակատարություն չունեն, ոչ ոք հիշյալ զարգացումներում Բաքվի նկրտումների հետ հաշվի չի նստում£ Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Եվրամիությունը բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտության և հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորումները զուգահեռ գործընթացներ են և չեն կարող մեկը մյուսով պայմանավորվել£ Ճիշտ է, այս ընթացքում ինչ¬ինչ փորձեր եղան` Հայաստանի շահերի հաշվին Ադրբեջանի հետ հարաբերությունները սերտացնելու£ 2008¬ի աշնանը Ռուսաստանը փորձեց Բաքվի հետ նման պայմանավորվածություններ ձեռք բերել£ Դրանք ավարտվեցին Մայնդորֆյան համաձայնագրով£ Այն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ոչինչ չտվեց£ Այդ համաձայնագրով Կրեմլը կարողացավ միջազգային հանրությանը մի փոքր հիշեցնել միայն, որ ինքն էլ կա, ինքն էլ մաս ունի այդ գործընթացում£ Ըստ էության, պետերբուրգյան եռակողմ հանդիպումը ևս մայնդորֆյանի պես մի բան էր, սակայն` արյունոտ վերջաբանով£ Թերևս, Ռուսաստանը ջանում է Ղարաբաղի խնդիրը խաղարկելով, «տարածքներ` կարգավիճակի դիմաց» թեզ առաջարկել£ Այսպիսով, Կրեմլը, թերևս, փորձում է Թուրքիային պահել իր կովկասյան քաղաքականության ուղեծրում£ Ըստ էության, դրանով Մոսկվան ձգտում է հակակշռել Վաշինգտոնի` Անկարային կովկասյան ուղղության քաղաքականությունից դուրս մղելուն£ Թուրքիայի հարցում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նման անհամաձայնությունը կարող է վտանգել Հայաստանի շահը, որովհետև Անկարային, կարծես, հաջողվել է խցկվել կովկասյան տարածաշրջանում առկա գործընթացների մեջ£ Սակայն, Մոսկվան չի կարող միայնակ, առանց Մինսկի խմբի, շատ խորանալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, քանի որ դա կարող է թուլացնել Հարավային Կովկասում նրա ռազմավարական դիրքն ու ազդեցությունը£ Համենայն դեպս, կարծես նաև այդպիսի առաքելություն էր պարունակում Հիլարի Քլինթոնի այցը£ Նա եկավ ու գնաց£ Առջևում Երևանը սպասելու է Դմիտրի Մեդվեդևին£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ