ԱՆՄՈՌԱՑ ՄԵԿ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ


Գերատեսչական համագործակցության լավագույն օրինակ էր վերջերս ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարներ Սեյրան Օհանյանի ու Հրանուշ Հակոբյանի կողմից վավերացված համագործակցության և համատեղ ծրագրերի մասին հրամանը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության շրջանակներում իրականաց վելիք համատեղ ծրագրերն ու միջոցառումներն արդեն կյանքի են կոչվում£ Նախատեսվում է «2010-ը մայրենիի տարի» ծրագրով բաց դասեր անցկացնել զինծառայողների համար, զորամասերում կազմակերպել արևմտահայերենով և արևելահայերենով գրական-երաժշտական միջոցառումներ: Համագործակցություն է նախատեսվում նաև «Արի տուն», «Մեկ ազգ մեկ մշակույթ» և այլ ծրագրերի իրականացման շրջանակներում: Մասնավորապես` երկու նախարարությունները համատեղ կիրականացնեն «Մեր հերոսները» խորագրով ծրագիրը, Սփյուռքի կրթօջախներին ու երիտասարդական կազմակերպություններին կտրամադրվի հերոս ազատամարտիկների վերաբերյալ տեղեկատվական նյութեր£ Ծրագիրը հագեցած է բազմաբնույթ համալիր միջոցառումներով` այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Վեհարան, երևանյան թանգարաններ, պատմամշակութային վայրեր, հանդիպումներ հայ անվանի գործիչների հետ, ՀՀ ԶՈՒ որևէ զորամաս` Համաձայն ծրագրի` հուլիսի 2-ին սփյուռքահայ երիտասարդները եղան Պատմության թանգարանում, Ազգային պատկերասրահում, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ցեղասպանության թանգարան, որից հետո ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամաս: Երկշաբաթյա այցելության ավարտը կազդարարվի այսօր, Սևանում` ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի մասնակցությամբ: - Վերջերս, ՀՀ պաշտպանության ու սփյուռքի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համաձայնագիրն, անշուշտ, կնպաստի դրական լուրջ առաջընթացին: Բնականաբար կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, որը հստակորեն կքննարկի ծրագրերի իրականացման ընթացքում համագործակցության մանրամասները: Գերակա խնդիրներից է աշխարհասփյուռ հայությանն աջակցելը£ Հայապահպանությանը նպաստելու խնդիրը պետք է շարունակական լինի, մշակութային արժեքները պետք է հասանելի լինեն նաև նրանց և, ինչը ևս շատ կարևոր է` պետք է արժևորվի Հայոց բանակի գոյությունը: Եվ մինչև հիմա Հայաստանը միայն ուրիշների պատմածներով ճանաչող սփյուռքահայ երիտասարդները գալով Հայաստան, այս ծրագրի շրջանակներում պատկերացում կկազմեն Հայաստան երկրի ու նրա հզոր պետականության մասին: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ Վանիկ ՄԻՆԱՍՅԱՆՆ ու նրա գործընկերները համոզված են, որ ջանքերի համատեղմամբ միայն հնարավոր է ազգանպաստ ծրագրեր կյանքի կոչել£ Իսկ նույն վարչության հանրային կապերի և ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպման բաժնի հանրային կապերի իրականացման բաժնի պետ Հայկ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ գնահատմամբ. - Ներկայումս Պաշտպանության նախարարի և Սփյուռքի նախարարի համատեղ համաձայնագրով հստակ կանոնակարգվել են բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսվել են ծրագրով: Ասեմ, որ երկու նախարարությունների միջև համագործակցությունը մշտապես եղել է: Սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների խնդրանքով կազմակերպել ենք նաև այցելություններ ՀՀ ԶՈՒ զորամասեր£ Այդ այցելությունները ճանաչողական բնույթ են կրում: Ինչո՞ւ ենք կարևորում նմանատիպ ծրագրերը. նախ` սփյուռքի ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, զինծառայողի կենսակերպին, անձամբ տեղեկանալ, թե հայ զինվորի առօրյան ինչո՞վ է հագեցած£ Ամենակարևորը` նման շփումները նպաստում են ռազմահայրենա սիրական ոգու բարձրացմանը: Անձամբ տեսնելով երկրի պաշտպանների առօրյան` իրենց հետ տանում են Հայաստան երկրի, Հայոց մարտունակ բանակի մասին հարուստ տպավորություններ: Սփյուռքահայ երիտասարդները սիրում ու հետաքրքրվում են Հայաստանի պատմամշակութային արժեքներով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նախատեսվել է շուրջ 600 սփյուռքահայ երիտասարդի այց Հայաստան: Ծրագրի առաջին փուլում նախապես հայտագրված հայկական ընտանիքներում հյուրընկալվեցին շուրջ 100 սփյուռքահայ երիտասարդներ: *** Զորամասում հյուրերը հետաքրքրությամբ հետևում էին զինծառայողների ուսումնամարզական վարժանքներին, զրուցում նրանց հետ£ Նրանք հետաքրքրությամբ ծանոթացան «Մարտական փառքի» թանգարանում պահվող վարվերագրերին£ - Կարևորում եմ հայ զինվորի և առհասարակ, Հայաստանի հետ նրանց շփումը: Անկախ իրենց կամքից դարձել են այլ մշակույթի կրողներ, բայց հայն ու հայկականը նրանց հոգում գերակշռող պետք է լինի: Ում երակներում հայի արյունն է հոսում, պետք է ու պարտավոր է հայ մնալ` որտեղ էլ բնակվի,¬ ասում է ջոկատի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ Իսահակ ՉԻՏՉՅԱՆԸ£ Իսկ Սփյուռքի նախարարության մամուլի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Ավետյանը գտնում է, որ համահայկական այս ծրագիրը լուրջ խթան կհանդիսանա հետագա սերտ համագործակ ցության համար: -Ինչպես գիտեք, այս փուլի ընթացքում Հայաստան են ժամանել շուրջ 100 պատանի ու երիտասարդ` Կանադայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից, Լատվիայից, Վրաստանից: Հայ ընտանիքներում կբնակվեն երկու շաբաթ: Այդ ընթացքում կայցելեն թանգարաններ, պատմամշակութային վայրեր` Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Օշական, Գառնի, Գեղարդ, Սևան£ Հանդիպումներ են նախատեսված հայ անվանի գործիչների հետ, հայագիտական դասընթաց, այցելություն զորամաս…