ՈՎ ԻՆՉ ԷԼ Ա Ս Ի


Վերջին ամիսներին չգրված մի սկզբունք է հայտնվել քաղաքական զարգացումների օրակարգում. երբ Ռոբերտ Քոչարյանի հեռակա միջամտությունն ու ներկայությունը տվյալ պահին այնքան էլ չի զգացվում, ապա քաղաքական դաշտում հետաքրքրությունը բևեռվում է նրա անձին առնչվող հաագյան գործընթացին£ Այս առումով երկրորդ Նախագահը մինչև անգամ կարող է շնորհակալ լինել Հայ Ազգային Կոնգրեսին, քանի որ ինչքան էլ ամենավատն ասվի նրա հասցեին, միևնույն է, Կոնգրեսն ակամա հնարավորն անում է` վերջինիս անունը շարունակաբար հնչեցնելու, քաղաքական գործընթացներից անբաժան պահելու համար£ Բավական է փոքրիկ մի կայծ, ու բոցն անմիջապես բռնկվում է£ Ահա, օրինակ, Հաագայի դատարանից տեղեկություն է ստացվել` «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» դիմումն այս կառույցի ռեգիստր ընդունելու մասին£ Եվ իրենց առաջիկա համագումարն ու մնացած ամեն ինչը մի կողմ թողնելով` ՀԱԿ¬ը հերթական չեղած հաղթանակն է դարձյալ շտապում տոնել... Եթե հաշվի առնենք, որ փաստաթղթերով լի պարկը Եվրոպա ճամփա ընկնելու պահից էր հայտնի, որ դիմումի ընդունումն այս առումով դառնալու է առաջին և միակ «նվաճումը», ապա այս օրերի անիմաստ ցնծությունը հիմնավորելու որևէ արտառոց պատճառ իսկապես դժվար թե գտնվի£ Հետևաբար կարելի է պնդել, որ Կոնգրեսի գործելաոճն ու նպատակները սովորականի նման անհասկանալի ու անհայտ են մնում£ Չափից ավելի լավատես լինելու դեպքում կարելի կլիներ ենթադրել, թե արմատականները, Ռ. Քոչարյանին պարբերաբար վարկաբեկելով, ինչ¬ինչ քարոզչական խնդիրներ են ձգտում լուծել£ Սակայն քարոզչություն կոչվածը բոլորովին էլ չի ենթադրում, թե այն, ինչը շատ վաղուց և միանշանակորեն է հայտնի, նույնությամբ պետք է մի քանի շաբաթը մեկ կրկնվի£ Ի վերջո, բոլորին է հասկանալի, որ Ռ. Քոչարյանին ՀԱԿ¬ն ու հատկապես Դ. Շահնազարյանը տանել չեն կարողանում, սակայն իրական կամ ուռճացված գնահատականներին (եթե, իհարկե, դրանք այդչափ անհրաժեշտ են) գոնե արտաքուստ ու գոնե ժամանակ առ ժամանակ փոքր¬ինչ թարմություն է պետք հաղորդել£ Մանավանդ, որ այս ամենի հանդեպ պայմանական մեղադրյալն այնքան անտարբեր է, որ միարժեքորեն կարելի է պնդել, թե իր անձի շուրջ երբեմն¬երբեմն բռնկվող հարայ-հրոցը նրան բացարձակապես չի անհանգստացնում£ Ավելին, չի էլ հետաքրքրում£ Այլապես «միջազգայնորեն պատժվելու» վտանգի առաջ հայտնված նախկին պաշտոնյան նման սպառնալիքի հանդեպ այդչափ հանգիստ ու անտարբեր` որսորդության տարերքներին չէր տրվի£ Եվ դժվար էլ չէ նկատել, որ ՀԱԿ¬ի նշանակետում հայտնված երկրորդ Նախագահին միայն ազատ ժամանցը լիարժեքորեն տնօրինելու խնդիրը չի մտահոգում£ Ընդհանուր առմամբ` նրա գործերը վատ չեն ընթանում£ Ճակատագրի հեգնանքով, թե պատահական զուգադիպությամբ` ՀԱԿ¬ի ոգևորությանը սառը ջուր լցնելու նպատակով Հաագայից եկած հաղորդմանը զուգահեռ «Ղ. Տելեկոմի» տեղեկատվությունը տարածվեց, որտեղ նշվում էր, թե ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստում Ռ. Քոչարյանը նորից է տնօրեն ընտրվել£ Այսքանից հետո դժվար է չհամաձայնել, որ նախկին պաշտոնյայի գործերն իսկապես լավ են£ Մարդը երկու անգամ էլ մի կերպ հաջողացրեց պահպանել Նախագահի աթոռը ու մինչև հիմա էլ (որքան էլ ամեն առիթով արդեն անցած-գնացած լեգիտիմության հարց քննարկվի), հանգիստ ընտրվում է մի պաշտոնում, որն անպատկերացնելի եկամուտներ է վերջինիս բերում£ Այն էլ` ոչ թե ամիսների բազմաչարչար քարոզարշավի, կեղծիքների ու ներքաղաքական անկայունության արդյունքում, այլ շատ ավելի հանգիստ ու խաղաղ պայմաններում և առանց որևէ պատասխանատվության` պետության ու ժողովրդի հանդեպ£ Իսկ Հաագայի թեման ինչ շեշտադրումներով էլ շրջանառվի ու կարևորվի, միևնույն է, այն հենց Ռ. Քոչարյանի համար դարձյալ ոչինչ չի փոխելու£ Մանավանդ այն պարագայում, երբ ակնհայտ է, որ ՀԱԿ¬ն առաջիկայում շարունակելու է դժգոհել, բայց արդեն` փաստաթղթերն ընդունած դատարանի կողմնապահությունից£