ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ամեն չարիքի մեջ էլ շահ կգտնվի Դիտարկում Թուրքիայի ամբարտավանությունը ՀՅԴ ջրաղացին է ջուր լցնում, իսկ Ադրբեջանի լկտիությունը` ՀԱԿ¬ի հողմաղացն է պտտում£ Հայաստանը` Հ. Քլինթոնին Չարենցաբար Թե նավթն ես «ընտրում» հանուն քո շահի Քո գալդ բարի, գնալդ էլ բարի.. Մենք քեզ «կհիշենք», սիրուն Հիլարի£ Գերտերությունների ջանքերի յուրովի դրսևորումները Հարավային Կովկասում «Ոսկե հորթը» ֆիլմի մոտիվով ԱՄՆ ¬ Փաթաթեք տարածաշրջանը, ես այն գնում եմ£ ՌՈՒՍԱՍՏԱՆ ¬ Մի խանգարեք, դուք մեզ ուշացնում եք£ ԱՄՆ ¬ Է°հ, աշխարհն ինձ «գնորդ» չի ընդունում£ «Դավերյայ, նո պրավերյայ» կամ` ականջը` որպես լակմուս Եթե ռուսական արջը Ալիևի ականջին ոչինչ չի շշնջացել, ուրեմն նրա ականջը շուտով մի լավ ձգելու է£ Անորոշ իրավիճակի զավեշտը ՀԱԿ¬ի մի ոտքը Արևմուտքում է, մյուս ոտքը` Ռուսաստանում£ Սա ճողվա՞ծ վիճակ է, թե՞ մաշված կոմպլեմենտարիզմ£ Չի բացառվում, որ երրորդ ոտքի մասին անեկդոտը դառնա արդիական£ Ախ, ցուցակ էլ չունեք... Յուրի Դետոչկինը միայնակ կազմել էր բոլոր կաշառակերների ցուցակը£ Մեր կառավարությունը, հարկային¬մաքսային և այլ կառույցներով` ստվերայինների ցուցակը կազմել չի կարողանում£ Երևի հայտնի պատճառաբանությամբ. իսկ ո՞վ չգիտի£ Օլիգարխների և կոռումպացված չինովնիկների արձագանքը` Տ. Կարապետիչի «ազնիվ դաշտ» ստեղծելու կոչին - Ազնիվ դաշտը քաղաքական կատեգորիա չէ£ Սույն դաշտում մշտապես արածել ու արածում են խոշոր եղջերավորները, իսկ մեծամասամբ` մանր կճղակավորները£ Կառավարությունը` ժողովրդին. «Մի քիչ էլ սպասեք» Ռ. Հախվերդյանի երգի բառերով Որոճա քեզ բաժին ընկած խոտը, Շուտով կբացվի Առավոտը... Կառավարությունը` առկա տնտեսական աճի մասին Չեբուրաշկայի նմանությամբ Մենք աճեցինք, աճեցինք, ու վերջապես գերաճեցինք, ուռա¯ա... Հայտնվիր` ԱՆՀԱՅՏ հեռուներից... Ր. Հովհաննիսյանի խոհերը թումանյանաբար Վաղուց, թեև, իմ հայացքը անհայտին է ու հեռվում, Եվ իմ սիրտը, իմ մտքի հետ հեռուներն է թափառում... Մեդվեդև-Ալիև երկխոսությունը` հայտնի դիվերսիայից հետո «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով ՄԵԴՎԵԴԵՎ ¬ Բա, ես քո աջ ու ձախ ոտքերը չսեղմեցի՞£ ԱԼԻԵՎ ¬ Աջը` զգացի, բայց ձախ ոտքս թուրքերի նարկոզի տակ ա... Կրտսեր եղբորը թակարդից հեռու պահելու միտումով Թումանյանի ոճով Թուրքիան ասաց իր «սիրուհուն». ձեռքդ զգույշ տար բերնիդ, Ի՞նչ իմանաս, ո՞ր պետության «կուտն» ես ուտում դու հիմի... Կարթը` ՀԱԿ¬ինն է, խայծը` գերտերություններինը Իշխանություններին «որսալու» համար ՀԱԿ¬ը սեփական կարթը գցել է£ Դե, խայծն էլ ԼՂՀ հիմնախնդիրն է£ Բայց խայծը ստացել է գերտերություններից և ամրացրել նրանց օգնությամբ...

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ