Ավտոմոբիլից` հեծանիվ


Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մեկնարկած ծրագիրը նպատակաուղղված է կրճատել ավտոմեքենաների օգտագործումը (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Ճանապարհային խցանումները և օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու հույսով իշխանությունները բնակչությանն առաջարկում են քաղաքում երթևեկել հեծանիվներով£ «Հաջող հեծանվազբոսանքներ» անվանումը ստացած այդ ծրագրի շրջանակներում Մինեապոլիսի կենտրոնում տեղակայվել է 65 կրպակ` 700 հեծանիվներով, որոնք բավական մատչելի գնով` 1 օրվա համար 5 դոլարով կարելի է վարձակալել£ Ավելին, պարտադիր չէ տվյալ հեծանիվը վերադարձնել հենց այն կրպակից, որտեղից վերցվել է. վարձակալողն այն կարող է հանձնել իրեն հարմար վայրում գտնվող կետում£ Ծրագրի հեղինակները նշել են, որ հաշվի են առել եվրոպական փորձը` երբ ընդհանուր օգտագործման հեծանիվներն հաճախ առանց հսկողության են մնացել և կորել են կամ ջարդոտվել£ Այս փոխադրամիջոցներից օգտվել կարելի կլինի միայն մագնիսական հատուկ քարտով, իսկ էլեկտրոնային չիպերի օգնությամբ արագ կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն դրանք գողացողները£ Associated Press¬ի հաշվարկներով` Մինեապոլիսում մեկնարկած այս ծրագիրն իր օգտակարությամբ խոշորագույններից է ԱՄՆ¬ում£ Դրա ծախսերը կազմում են 2,75 միլիոն դոլար£ Նման ծրագիր իրականացվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում£ 900 հեծանիվներով այդպիսի համակարգ շուտով կգործի Վաշինգտոնում ու դրա մերձակա քաղաքներում£ Շատ չանցած` նաև այլ քաղաքներում. Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում£