Հերթական «աստղային» ինքնասպանը


Հարավային Կորեայում իսկապես ինքնասպանության ալիք է բարձրացել կարծես£ Անցած շաբաթ էլ նշանավոր երգիչ ու դերասան` 33-ամյա Պակ Յոն Խանին են իր սեփական տանը էլեկտրալարից կախված գտել£ Ոստիկանությունը ինքնասպանություն է համարել նրա մահը, որի պատճառը սթրեսն է£ Ոստիկանների հավաստմամբ` Պակը լուրջ դժվարություններ է կրել շոուբիզնեսի ոլորտում սեփական ընկերությունը պահպանելու համար, իսկ վերջին շրջանում նրա արտիստական հեղինակությունը կարծես նվազել է£ Նրա մտերիմները նույնպես պատմել են, թե երգիչը որքան էր դժգոհում իր ծանր կյանքից£ Կյանքից ինքնակամ հրաժարվելուն նրան կարող էին դրդել նաև անձնական խնդիրները. Պակի հայրը քաղցկեղով հիվանդ է... Պակ Յոն Խանը մեծ հռչակ վայելեց հատկապես «Ձմեռային սոնատ» հեռուստասերիալում խաղացած դերով (2002 թ.), որից հետո հաջողություններ ունեցավ նաև երգարվեստում` մի քանի ալբոմներ տեսագրելով£ Բայց ահա առաջիկայում Ճապոնիայում ծրագրված նրա համերգն արդեն չի կայանա, թեև բոլոր տոմսերը վաճառված են£ Տեղին է նշել, որ զարգացած երկրների շարքում ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը Հարավային Կորեան է£ Վերջին տարիներին ինքնասպանության մարմաջը պատել է հատկապես հարավկորեայի աստղերին£ Օրինակ, 2009¬ի աշնանը Փարիզում հայտնաբերվել է 20-ամյա թոպ¬մոդել Դոլ Կիմի դիակը£ 2008¬ին ինքնասպան էր եղել կինոաստղ Չոյ Ջին Սիլը. այս արտիստուհին կախվել էր ցնցուղից£ Իսկ նրանից էլ առաջ Samsung ընկերության 26-ամյա ժառանգորդուհի Լի Յուն Հունգը ինքնասպան էր եղել Նյու Յորքում` նույնպես էլեկտրալարից կախվելով£