ՁԵՌՆԱՐԿ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ


Ռաֆայել Համբարձումյանի «Հանգանակ հայ ինքնության (թատերախաղ, հիմնադրույթներ)» գիրքը մեծ նշանակություն կարող է ունենալ մատաղ սերնդի դաստիարակության գործում: Այն ընթերցողին հիմնավոր տեղեկություններ է տալիս հայ ազգի էության մասին: Ընթերցողը մեր հայրենիքը ճանաչում է պատմական տարածքով, պատմությամբ, սերունդների հայրենանվեր գործերով ու ստեղծած ազգային արժեքներով: Թատերախաղը ներկայացնում է Հայկ Նահապետից մինչև Ոսկեդարն ընկած ժամանակահատվածում գործած մեր ժողովրդի նվիրյալների մտքերն ու պատգամները, որոնք գրքի մեջ զետեղված են աննախադեպ ամբողջականությամբ և ճշգրտությամբ: Հեղինակը այդ նյութերը քաղել է մեր պատմիչների մատյաններից` պատմահայր Մովսես Խորենացուց մինչև Ստեփանոս Օրբելյան: Այդ պատճառով գիրքը բացառիկ նշանակություն ունի նոր սերնդին ազգային ճշմարիտ գաղափարներով զինավորելու և հայրենասիրությամբ համակելու համար: Հայոց ազգային գաղափարաբանության հիմունքները սահմանող «Հանգանակը» գրելիս հեղինակը հիմնվել է հայ ժողովրդի նվիրական առաջնորդների ու գաղափարախոս առաքյալների մտքերի վրա` Հայկ Նահապետից մինչև ս. Տրդատ Մեծ ու Լևոն Մեծագործ, ս. Գրիգոր Նարեկացուց և ս. Ներսես Շնորհալուց մինչև Գարեգին Նժդեհ: Շատ ցանկալի է, որ Ռ. Համբարձումյանի «Հանգանակ հայ ինքնության» աննախադեպ գիրքը դասավանդվի դպրոցներում և ԲՈՒՀ-երում£ Արարատի մարզի Նորաբաց գյուղի միջն. դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցիչ` Վ. Հ. Ռուբենյան, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Ս. Գալստյան, պատմության ուսուցչուհի` Ա. Հարությունյան