Իսկապե՞ս Իսրայելը շրջապատել են թշնամիք


Մասնակի կրճատումով ներկայացվող այս հրապարակումը Իսրայելի Haaretz պարբերականից է, որը ռուսերեն թարգմանությամբ անցյալ շաբաթ տպագրվել է «Կուրսոր»¬ում£ Փոքր¬ինչ անսպասելի կարող է թվալ հեղինակի (Ցվի Բարաել) հիասթափական շեշտադրումները, բայց իրականում, թերևս, այն առողջ մտահոգություն է` սեփական երկրի վարած քաղաքականության առնչությամբ£ Չէ՞ որ նույնիսկ տասնամյակներ շարունակ իրեն արդարացրած քաղաքականությունն էլ պետք է ժամանակներին համահունչ լինելու ճկունությունն ունենա£ Ալի լավ ոչինչ չկա, քան քեզ զգաս` բոլոր կողմերից թշնամիներով շրջափակված£ Չէ՞£ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել անպատկերացնելի այն թեթևությունը, որով Իսրայելը պատրաստ է թշնամիներ տեսնել բառացիորեն ամեն թփի տակ£ Այնտեղ է հասել, որ երկիրն արդեն ի վիճակի չէ իրական հակառակորդին տարբերել կարծեցյալից£ Բոլորը թշնամի են£ Նրանցից առաջինը նախագահ Բարաք Օբաման է, ում իսկական անունը, եթե չեք մոռացել, Հուսեյն է, և դա ամեն կասկածից վեր վկայում է, թե նա որ երկրին է պատկանում£ Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել այդպիսի նախագահից£ Առավել ևս` երբ նա սկսում է իր ճառելույթներն արտասանել, որոնց ընթացքում բարեկամության ձեռք է մեկնում մուսուլմանական աշխարհին£ Ընդդեմ Իրանի ոչ մի պատժամիջոց, որոնց համար պայքարում է Օբաման, մեզ չի համոզի նրա բարեհուսությունը£ Ռուսաստանի մասին ասելիք էլ չկա£ Չէ՞ որ նա մեր վաղեմի թշնամին է£ Այն ամուր կապված է Իրանի հետ£ Մի՞թե նա Իրանի համար ատոմային ռեակտոր չի կառուցել£ Իսկ հիմա պատրաստվում է նրան վաճառել C-300 հակաօդային հրթիռներ£ Անգլիան նույնպես կասկածի տակ է£ Ոչ միայն բրիտանական կառավարության քննադատության համար` նավախմբի գրավման առթիվ, կամ այն իսրայելցի սպաներին դատական պատասխանատվության ներքաշելու փորձի պատճառով£ Այլ, առաջին հերթին այն բոյկոտի պատճառով, որին բրիտանացի առևտրականները ենթարկում են գրավյալ տարածքում թողարկվող արտադրանքին, ինչպես նաև իրենց իսրայելցի գործընկերներին բոյկոտելու բրիտանական ակադեմիկոսների փորձը£ Անգլիայից ավելի վատ են միայն Նորվեգիան ու Շվեդիան. այդ երեսպաշտ երկրները ի վիճակի չեն հասկանալ իմաստը ծանր պատերազմի, որն Իսրայելը Գազայում մղում է մեկուկես միլիոն պաղեստինցիների դեմ£ Թուրքիայի վարչապետի մասին նույնիսկ չարժե հիշեցնել£ Չէ՞ որ այդ մարդը վերջնականապես խելքը թռցրել է, անդադար հաչում է Իսրայելի վրա, նրա ափերի մոտ հումանիտար օգնության տեսքով ահաբեկչական նավատորմիկ է ուղարկում, հազարավոր թուրքերի հրահրում է, որ հրապարակներում գոռան` «Գրողի ծոցը, Իսրայել», և նույնիսկ հանդես է գալիս ընդդեմ հակաիրանական պատժամիջոցների£ Իսկ ի՞նչ ասել Իսրայելում իրենց հյուրախաղերը չեղյալ հայտարարող ռոք խմբերի ու արտիստների մասին: Նրանք բոլորը մեր թշնամիներն են£ Հրեատյացներ£ Սակայն երկրի ներսում թշնամին չի նիրհում£ Այդ նույն արաբական «հինգերորդ շարասյունը», որի ներկայացուցիչները կնեսետում` ահաբեկիչներին աջակցող թշնամիներ են£ Քաղաքական հայեցակարգը, որի համաձայն` «Իսրայելը հակառակորդներով շրջապատված փոքր երկիր է», տասնամյակներ շարունակ ծառայել է հրեական պետության արտաքին քաղաքականությանը£ «Թշնամու» իսրայելյան ձևակերպումն ընդունված է եղել արևմտյան երկրների մեծամասնության կողմից, սերտ կապերի հիմք է եղել Թուրքիայի հետ, որը կիսել է արաբների հանդեպ իսրայելյան վերաբերմունքը£ Այդ հայեցակարգը հնարավորություն է ընձեռել ֆինանսական օգնություն ու նվիրատվություններ ստանալ£ Բայց երբ պարզվել է, որ պետությունը հաջողացրել է ձեռք բերել «հակառակորդների» այսպիսի քանակ, կասկածներ են ծագել, թե խոսքը պարզապես հերթական խելացնորության կամ հաջողված քարոզչական ճարպկահնարքի մասին է£ Խոսքը լավ մտածված մարտավարության մասին է, որի համաձայն` Իսրայելը օղակված է ոչ թե պարզապես իր գոյությանը սպառնացող թշնամիներով, այլ սատանայական աշխարհով, որն ունակ չէ ըմբռնել իսրայելական պահանջների արդարացիությունը£ Այս մարտավարությունը բավական հաջող կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ուղղորդված է իսրայելցի հանրությանն իր կառավարության շուրջ համախմբելուն ու միաբանելուն£ Որքան շատ «թշնամիներ» մենք ունենանք, հասարակությունն այնքան ավելի կընկղմվի սարսափի մեջ, կսերտացնի շարքերը, կձգտի պաշտպանություն գտնել կառավարությունից£ Այս մարտավարությունը բացառություններ չի հանդուրժում£ Բոլորը պարտավոր են փաթաթվել ազգային դրոշներով և բարձր գոչել «գևալտ»£ …Բայց ահա մարտավարությունն այդ էական թերություն ունի£ Այն կեղծ է£ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան կիսում են Իսրայելի վերաբերմունքը ՀԱՄԱՍ¬ի և Հզբոլայի նկատմամբ` հանձին նրանց ահաբեկչական կազմակերպություններ տեսնելով£ Այդ բոլոր պետությունները չեն ցանկանում, որպեսզի Իրանը միջուկային երկիր դառնա£ Թուրքիան նույնպես մի գեղեցիկ առավոտ հանկարծ չի որոշել Իսրայելի թշնամին դառնալ£ Իրանի հետ նրա մերձեցումը նախանշված չէ իսլամական նոր հեղափոխություն իրագործելու համար£ Այլապես դժվար կլիներ բացատրել նրա կապն աշխարհիկ Սիրիայի հետ£ Թուրքիան նույնպես զգուշանում է միջուկային Իրանից£ Նույնիսկ Լիբանանը, որի մաս է հանդիսանում Հզբոլան, ՄԱԿ¬ում հանդես չեկավ հակաիրանական պատժամիջոցների դեմ£ Հանդուգն Լիբանանը համարձակվեց ձեռնպահ մնալ քվեարկությունից£ Երբ Իսրայելը մատնանշում է իրական թշնամուն, նրան սովորաբար հաջողվում է համոզել նրան, ում դիմում է£ Բայց երբ թշնամիներ է անվանում Գազայի հատվածում ապրող մեկուկես միլիոն մարդու, երբ ինքը հարկ չի համարում կատարել ՄԱԿ¬ի բանաձևը կամ լրջորեն զբաղվել հակամարտության խաղաղ կարգավորման հարցով` որպեսզի իսկապես նվազեցնի իր թշնամիների քանակը, ոչ մեկը պատրաստ չէ նրան հավատալ£ Իսկ գուցե իրականում դրա մեղավորը չարագործ աշխարհն է, որը դեռևս չի հասունացել, որպեսզի ըմբռնի մեր ճշմարտությունը£