ԶՈՐԱՑԻՐ, ՈՐ ԶՈՐԱՑՆԵՍ Ու հետո զորացնելով ես զորանալու...


Շատերի ենթագիտակցության մեջ նիրհող այս ճշմարտությունը, որպես կանոն, էությունից բխող այն շարժիչ ուժն է, որը և° հենման կետ է դառնում, և° ճանապարհ հարթող ուղեգլան` նպատակների իրականացման£ Միայն թե` նպատակը պետք է հստակ լինի, դրա իրագործման բոլոր հանգրվանները` կանխատեսված, արդյունքներն էլ` շարունակական£ Մայր ու որդի Ծառուկյանների համար հստակ էր ի սկզբանե` հողը զգում է շոյող ձեռքերի ջերմությունը, անվարձահատույց չի մնում£ Եվ` հողի, մայր բնության հետ հետևողական աշխատանքն է բոլոր բարիքների աղբյուրը£ Աղբյուր, որը ոչ միայն հանապազօրյա հացն ապահովելու, այլև ուրիշներին օգտակար լինելու գերագույն հաճույքն է պարգևում£ «Նեկտար» գիտաարտադրական միավորման անուշահամ արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել նաև Հայաստանի սահմաններից դուրս, սակայն գործարար ու բարերար Ռոզա Ծառուկյանը ձեռքբերումով բավարարվողներից չէ և շարունակում է զարգացման նորանոր հորիզոններ նվաճել£ Անհերքելի իրողություն է` մեր երկրում մեղվաբուծությունն անկումից փրկվեց ու այսօր զարգացման աննախադեպ բարձունքներ է գրավում£ Բոլորս ենք հիշում, թե անտարբեր հայացքների ներքո ակնթարթային ինչ արագությամբ էր փլուզվում մեր հայրենի տնտեսությունը£ Տոհմային տնտեսությունը նույնպես գահավեժ քայքայումի անդունդում հայտնվեց£ Մինչ այդ էլ մեղվաբուծության բնագավառում ճանաչված մասնագետ Ռոզա Ծառուկյանը, սակայն, միջոցներ էր որոնում` եղածի մի մասը գոնե պահպանելու£ Եվ մեղվաբուծական տնտեսությունների կոլեկտիվները չսխալվեցին` հատկապես նրա°ն խնդրելով մասնակցել այս ոլորտի սեփականաշնորհման գործընթացին£ 2003 թ., օրենքի բոլոր պահանջները կատարելով (պետբյուջեին կատարվելիք բոլոր վճարումներով հանդերձ), Ծառուկյանները դարձան սեփականատեր, և մեղվաբուծությունը մեր տնտեսության զարգացող ճյուղերից մեկը դարձավ£ - Որդիս` Գագիկ Ծառուկյանը, շատ էր սիրում մեղվաբուծությունը. գիտեր դրա օգտակարությունը և հեռանկարային համարեց` այն միավորել ֆերմերային մեր տնտեսությանը£ Ինքս այս ոլորտում եմ 1964¬ից և լավագույնս պատկերացնում եմ դրա անհրաժեշտությունն ու առավելությունները£ Գյուղատնտեսության մյուս ճյուղերի համեմատ, այն ավելի քիչ աշխատատար է, ավելի նվազ ծախսատար և անհամեմատ ավելի եկամտաբեր£ Դե, իսկ մեղրի օգտակարության մասին խոսելն արդեն ավելորդ է,¬ ասում է տիկին Ռոզան` փորձելով առանձնացնել ամենանշանակալի հաջողությունները (բոլորի մասին խոսելու ժամանակ նա չունի)£ Ահավասիկ. անցյալ տարեվերջի ամրագրումներով` հանրապետությունում առկա է 410 հազարից ավելի մեղվաընտանիք` 2003¬ի 77 հազարի դիմաց£ Այսինքն` ավելի քան 5,3 անգամ բազմապատկվել է քայքայումից մի կերպ փրկվածը£ Տոհմաբուծության հիմքը, բնականաբար, գենոֆոնդը պահպանելն է£ Հենց այդ նպատակով էլ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներից Ասոցիացիայի նախագահ Ռ. Ծառուկյանը ներդրումներ է կատարել` Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Կարճևան գյուղում վերագործարկելով մեղվաբուծական գիտահետազոտական կայանին պատկանող տոհմային տնտեսությունը (հիմնված 1973 թ.)£ Կանխիկ գումարով ձեռք բերված դեղին ցեղի 50 մեղվաընտանիքները տասնապատկվել են, և «Մուլտի Ագրո»¬ին պատկանող Մեղրիի փորձարարական բազան այսօր ունի զտարյուն դեղին մեղվի 500 ընտանիք£ Այդուհետ զարկ տրվեց Առինջի գիտահետազոտական կայանի զարգացմանը, ուր հիմա կա 600¬ից ավելի մեղվաընտանիք£ - Եթե շատ հակիրճ ասեմ` «Մուլտի Ագրոն» ներկայում ունի 1200 մեղվաընտանիք£ Այս ոլորտում ևս մեր ներդրած ջանքերը տվեցին ցանկալի արդյունք£ Սակայն ժամանակի հրամայականն էր նաև օրենսդրական երաշխիքներ ստեղծել ճյուղի զարգացման համար£ Դեռ խորհմիության տարիներին մեր գիտնականների հետ մշակել էինք այդպիսի օրենքի նախագիծ, որն էլ ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելով, ներկայացրինք ԱԺ£ 2009¬ի ապրիլին այն ընդունվեց, ապա վավերացվեց ՀՀ նախագահի կողմից£ Միջազգային չափանիշներով շատ կարևոր է նաև անձնագրավորման համակարգը£ Այսինքն, բոլոր մեղվանոցները պետք է անձնագրավորվեն` ամբողջականացնելու պատկերը, թե ինչ վիճակում են մեղվանոցները. որևէ հիվանդության կամ վարակի հայտնաբերման դեպքում այս կարգը հնարավոր է դարձնում դրանք արագ վերացնել և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել£ Ու դարձյալ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցների հաշվին ստեղծեցի այդ համակարգը£ Անձնագրերը հաստատվում են Գյուղնախարարության անասնաբուժական տեսչության պետի կողմից£ Որպես Մեղվաբույծների ասոցիացիայի նախագահ, ես ևս վավերացնում եմ դրանք և անվճար բաժանում բոլոր մեղվաբույծներին,- պատմում է իր գործի անմնացորդ նվիրյալ տիկին Ռոզան` անդրադառնալով 3¬րդ կարևոր նախապայմանին ևս. - Արտերկրում շուկա և գործընկերներ գտնելու համար անհրաժեշտ է Մեղվաբուծական միջազգային կազմակերպության (Ապիմոնդիայի) անդամ դառնալ£ Ի դեպ, նրանում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրների մոտ 80 կազմակերպություններ£ Երկու տարին մեկ անցկացվող միջազգային կոնֆերանսներից մասնակցել եմ վերջին 3¬ին. 2005¬ին` Իռլանդիայում, 2007¬ին` Ավստրալիայում (որտեղ էլ դարձանք այդ կազմակերպության անդամ) և 2009¬ին` Ֆրանսիայում£ Այդ երկրներում մեր` հայկական տաղավարները շատերի հետաքրքրությունն էին շարժում£ Ճանաչումն հենց այնպես չի գալիս£ Եվ ընդհանրապես գյուղոլորտին, իսկ մասնավորապես մեղվաբուծությանը վերաբերող ցանկացած հավաքի ու քննարկման անպայման հրավիրվում է Հայաստանը` հանձին Ռոզա Ծառուկյանի£ Ի դեպ, նա շատ տպավորված էր նաև այս տարվա հունվարին Բեռլիում կայացած «Կանաչների շաբաթ»¬ից ու դրանից ոչ շատ առաջ գերմանական GTZ¬ի կազմակերպած` մեղվաբուծության զարգացման թեմայով գիտագործնական կոնֆերանսից£ Նրա մասնակցության ծախսերն, իհարկե, նույնպես հոգում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը£ Որպես ներդրված ջանքերի արդյունավետության շոշափելի արդյունք, տիկին Ռոզան ուրախալի ևս 2 լուր է հաղորդում. - Վերջին 30 տարում մեզանում մեղվաբուծության բնագավառում որևէ գիտական կոչում չէր շնորհվել£ Սակայն ինձ հաջողվեց ասպիրանտական տեղ ապահովել, և այս մայիսին մեր երիտասարդ ասպիրանտ Կարեն Ավետիսյանը փայլուն կերպով պաշտպանեց մեղվաբուծության ընտրասերման (սելեկցիա) թեմայով գիտական թեզը£ Նպատակ ունեմ Ագրարային համալսարանի ուսանողներից 2¬ին օգնել` մասնագիտանալու այս բնագավառում, որի զարգացման միտումներն ակնհայտ են, ու բնականաբար գիտական նոր խոսքի կարիքը կա£ Վերջին հաշվով` թեմաներ կան, որոնց ուսումնասիրումն այժմեական է ու հրատապ£ Թերևս սակավադեպ երևույթ է, կովկասյան տարածաշրջանում` եզակի դեպք, երբ սեփականատերը գիտական խորհուրդ է ստեղծել. «Մուլտի Ագրոն» այդ խնդրով ևս մտահոգվել է և կարևորագույն հարցերում հաշվի է առնում նաև 17 ակադեմիկոսներից ու պրոֆեսորներից բաղկացած գիտխորհրդի կարծիքը£ *** Որքան էլ արդյունքները շոշափելի են, այդուհանդերձ դժվարալուծելի է իրացման հիմնախնդիրը£ Եվ Ծառուկյանները դարձյալ սեփական ուժերով են ուղի հարթում դեպի շուկա£ Եվրոպական երկրներ մեղր արտահանելու իրավունք ստանալու համար տիկին Ռոզան բազմիցս դիմել է ՀՀ գյուղնախարարությանը. առ այսօր` դրական ոչ մի տեղաշարժ£ Սակայն վերջերս Միացյալ Նահանգներից առաջարկություն է ստացվել£ Հենց սա էլ Ռոզա Ծառուկյանի ուրախալի 2¬րդ լուրն էր£ Նրանց արտադրանքի նմուշներն արդեն տարվել են, և պայմանագիր է կնքվել` սկզբնապես 10 տոննա բարձրորակ մեղր արտահանելու£ Ներկրողը 200 տոննա է առաջարկել, սակայն արտադրության փորձված կազմակերպչին առայժմ քանակը չի գայթակղում. նախևառաջ հարկավոր է պատշաճ կերպով ապահովել արտադրանքի ապրանքային տեսքը (պիտակավորում, տարաների ընտրություն...)£ Գործարար մորն այս հեռանկարի խոստումնալիությունից ավելի ուրախացնում է, որ որդու նպատակն է իրագործվում, որ նրա տարիների տքնանքն այս բնագավառում ևս հաջողությամբ է պսակվում£ Մեղվաբուծությունն այլևս կայացած ճյուղ է Հայաստանում` շնորհիվ Ռոզա և Գագիկ Ծառուկյանների անդուլ ջանքերի£ Արտադրանքի որակն ու քանակը թույլ են տալիս, նույնիսկ պահանջ առաջադրում` արտահանման արտոնություն ակնկալել£ Առավել ևս` դրա համար արդեն իսկ ապահովված են իրավական բոլոր նախադրյալները (օրենքի առկայություն, անձնագրավորում և անդամակցություն Ապիմոնդիային)£ Ասել է թե` - Եթե մարդը ծրագրեր ունի, դրանց իրագործման ուղիներն էլ պետք է գտնի£ Այս սկզբունքով են ապրում «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի սեփականատերերը£