ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ, ՀՆՉԵՑ ՈՒ ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ...

  «Դպրոցը տաճար է. հավատով և ակնածանքով պետք է մտնել այդ տաճարը».ասում է Գայանե ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ Սակավադեպ այն պաշտոնյաներից է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով անցել է իր ղեկավարած համակարգի բոլոր «կայարաններով»` ուսուցիչ, դպրոցի տնօրեն, այսօր արդեն` վարչության պետ:

  Գիտելիք ստանալու գիտակցություն  

  Հազարավոր շրջանավարտների համար, իսկապես, վերջին անգամ ղողանջեց դասի կանչող զանգը, որն այդօր երևի ամենաքաղցրալուրն էր: Բայց ուսումնառության խորհրդանիշ զանգը նորից շարունակելու է կանչել սերունդներին:

  «Թույլ տվեք հպարտանալ ձեզնով»

  Վերջին զանգի ղողանջները կրկին ազդարարեցին նոր ճանապարհի մեկնարկը: Ու եթե շատերի համար այդ ճանապարհը անհայտ է` անորոշությամբ պարուրված, ապա 3 տարի զինվորական գործը, ռազմարվեստի գաղտնիքներն ուսումնասիրող այս պատանիների համար արդեն հստակ է անցնելիք ուղին:

  Հիմնախնդիր ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՔԱՏ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ

  Վիճակագրական բոլոր տվյալները վկայում են, որ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, ուր արտագաղթի ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվում: Տարիներ շարունակ այս իրողությունները բացատրվել են 1988-ի երկրաշարժի հետևանքներով:

  ՔԼԻՆԹՈՆԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

  Վաղը` մայիսի 31-ին, Հիլարի Քլինթոնը ժամանում է Երևան: Իհարկե, ԱՄՆ պետքարտուղարը միայն Հայաստան չի գալիս, պարզապես տարածաշրջանային իր այցելությունները սկսում է Հայաստանից, որպեսզի հետո այցելի Ադրբեջան, Վրաստան, ապա Թուրքիա:

  Պետք է արգելվի քարոզը

  Վերջին օրերին հասարակության ամենատարբեր շրջանակներում և մամուլում քննարկման նյութը DIY ակումբի պայթեցումն ու դրան հաջորդած` մեզանում երբևէ չիրականացված` միասեռականների շքերթի փորձն ու դրա դեմ երիտասարդների ընդվզումն էր: Ավելորդ չենք համարում ընթերցողին ներկայացնել միջադեպի մասին կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԻ հետ զրույցը:

  Ո՞ՒՐ Է ԳՆԱԼՈՒ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ

  Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետը, ում անունը շրջանառվեց մամուլում ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում իր ծանոթներից մեկին «հաղթեցնելու» համար կաշառք վերցնելու մեղադրանքով, այժմ խուճապի մեջ է:

  ՕԵԿ ՆՈՐ «ՄՏՔԻ ՏԻՏԱՆԸ»

  ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու նրա կուսակիցները մշտապես բողոքում են, որ կուսակցության նկատմամբ «սև PR» է իրականացվում, որ մի շարք լրատվամիջոցներ խոչընդոտեցին, որպեսզի կուսակցությունը ստանար իրեն արժանի ձայները:

  Հայտարարություն

  ԱՄՆ Պետքարտուղարության վերջին «զեկույցը» Հայաստանի մասով, կարծում ենք, մտահոգության պատճառ է յուրաքանչյուր հայի համար: Մենք` ԵՊՀ ուսանողներս, լինելով Հայաստանի Հանրապետության խոշորագույն երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ, մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության վերաբերյալ:

Կպահպանի՞ ընդունված բարոյական նորմը

  Հիմա շատերին է հետաքրքրում, թե արդյո՞ք Լ. Տեր-Պետրոսյանը վերջինը կլքի ՀԱԿ-ի կործանվող նավը` ինչպես վայել է իսկական նավապետին: :

Արամ Զ. Սարգսյանը լրագրողներին` ՀԱԿ-ից դուրս գալու կապակցությամբ

  Սևակի ոճով Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, Դուք էլ հիշեք, Որ, երբ իզուր հարց չեն տալիս` Սուտ պատասխան չեն ստանում: :

Հովհաննես Հովհաննիսյանի ասույթը

  Մանդատ չստանալուց հետո` թեկուզ ՀՀԿ: :

Զտվեց, փոքրացավ, ադամանդ դարձավ

  Ըստ Լևոն Զուրաբյանի` ՀԱԿ-ից «արտագաղթը» դրական էր, քանզի Կոնգրեսը ձերբազատվեց պատեհապաշտներից, զտվեց, մաքրվեց, բյուրեղացավ: Այստեղ են ասում «Սև սրտի մխիթարանք»:

Պուտինը կարող է անհնարինն անել

  Եթե Ռ. Քոչարյանն ինչ-որ հրաշքով նշանակվեր Հայաստանի վարչապետ, նրան անմիջապես կհրավիրեին մասնակցելու «Անհնարինը` ակնհայտ» հաղորդաշարին: :

«Քոքը» կտրվում է

  Հովհաննես Հովհաննիսյանը երկար տարիներ արմատական է եղել: Բայց ՀԱԿ համամասնական ցուցակի «սխալ» տեղում հայտնվելու պատճառով պատգամավոր չդառնալուց հետո, նրա «արմատներն» այնպես են թուլացել, որ ամենաթույլ քամուց նա կարող է թեքվել ուրիշ քաղուժերի, իսկ ավելի հավանական է` ՀՀԿ-ի կողմը:

  Իրանի նախագահին հետամուտ

  Իրանում բռնվել է մի տղամարդ, ում մեղադրանք է առաջադրվել` երկրի նախագահին լրտեսելու համար: Իր պետության տարածքում շրջագայելիս, Մահմուդ Ահմադինեժադի ուղղաթիռին մի անծանոթ է մոտեցել, բայց իսկույն ևեթ ձերբակալվել է (հաղորդել է FΖrs գործակալությունը):

  Շփոթե՞լ էր, թե՞ չգիտեր

  Պետական պաշտոնյայի շփոթմունքը, առավել ևս` չիմացությունը, չի կարող աննկատ մնալ: Անհետևանք չի անցել նաև Անգելա Մերկելի աշխարհագրական գիտելիքների բացահայտումը:

  Նշանառության տակ Օլիմպիական խաղերն են

  Իսկապես միամիտ դուրս եկավ այն հաշվարկը, թե բեն Լադենի ոչնչացմամբ կգլխատվի նաև նրա ղեկավարած «Ալ-Քաիդա»-ն: Ճիշտ է, վերջին 1 տարում դրա ձեռքով արյունոտ ահաբեկչություն չի իրագործվել, բայց հանցավոր խմբավորումը պարբերաբար հիշեցնում է իր գոյության մասին` հայտարարություններ տարածելով:

  Զրուցասեր քաղաքապետը

  Նորզելանդական Ինվերկարգիլ քաղաքի քաղաքապետ Թիմ Շետբոլտը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա տեղական հեռուստաալիքներից մեկին 26 ժամ տևողությամբ հարցազրույց է տվել:

  Պոռնոաստղը «քաշել» է Քլինթոնին

  Սիրային կապի համար արդեն մեկ անգամ խայտառակված Բիլ Քլինթոնը վերստին նույնաթեմա սկանդալի հերոս է դարձել: Այս անգամ` բարեգործական երեկույթում արված մի լուսանկարի պատճառով:

  ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

  Կոալիցիայում չընդգրկվելու «Բարգավաճ Հայաստանի» որոշումն անկասկած դեռ երկար է քննարկվելու: Ինչ խոսք, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կարող էր շատ ավելի որոշակի լինել` պատասխանելով բոլորին հետաքրքրող այն հարցին, թե արդյո՞ք իշխանությանը մաս չկազմելով` կուսակցությունը ընդդիմադիրի զրահ է հագնում:

  ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

  ԱԺ ընտրություններից հետո, երբ ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն մաս է կազմելու իշխանական կոալիցիայի, Գյումրիում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածուներ էին դիտարկվում միայն գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Արման Սահակյանը, ով պարտվել էր թիվ 34 ընտրատարածքում:

  «ԳԼՈԲԱԼ» ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

  Այն, որ այսպես կոչված շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ չեն փայլում ինտելեկտով և քաղաքացիական դիրքորոշումներով` բոլորին է հայտնի: Հայտնի է նաև, որ մի շարք երգիչ-երգչուհիների պատկերացմամբ` աշխարհի մեծագույն խնդիրներն իրենց անձնական նեղլիկ խնդիրներն են:

  ՉԻԿԱԳՈՆ ՆՈՐ ԲԵՌԼԻՆ ԴԱՐՁԱՎ

  Հայոց պատմության մեջ առանձնակիորեն է հիշատակվում Բեռլինի կոնֆերանսը, որը Հայոց Հայրիկ Մկրտիչ Խրիմյանի աչքերից արցունքներ քամեց, պարտադրեց Վեհափառին ասել մի արտահայտություն, որը հետագայում թևավոր խոսք դարձավ` մեզ անընդհատ հիշեցնելով «թղթե շերեփի» մասին:

  Միջանցիկ շքամուտքերի որոգայթում

  Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք խորհրդային տարիներին Մոսկվայում տարածում գտած խարդախության այն տեսակին, երբ որպես «դալալներ» հանդես եկող հանցագործները մեր հայրենակիցներին առաջարկում էին իրենց ծառայությունները:

  «ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ» ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հեռարձակողների եվրոպական ընկերության «Եվրատեսիլ» երգի մրցույթը վերածվել է քաղաքական և ֆինանսական խաղերի: Գաղտնիք չէ նաև այն իրողությունը, որ 2011-ին Ադրբեջանը հաղթող դարձավ ոչ թե իր կատարողների բարձր վարպետության և տաղանդի, այլ միայն ու միայն նավթադոլարների շնորհիվ:

  Երկրի քարտեզը մարմնին

  Աֆղանստանի 9-ամյա բնակիչ Գրանն անմիջապես ճանաչված է դարձել ողջ երկրում: Նրա մարմնին խալ է հայտնաբերվել, որը հիշեցնում է երկրի քարտեզը, ավելին` այն կարծես քարտեզի պատճենն է:

  Մարդասպան-մարդակերը

  Իսկապես, բնության մեջ առկա ամենայն ինչ բնորոշ է թե´ մարդուն, թե´ գազանին: Այդ թվում և այլասերումները: