Իրանի նախագահին հետամուտ


 

Իրանում բռնվել է մի տղամարդ, ում մեղադրանք է առաջադրվել` երկրի նախագահին լրտեսելու համար:

Իր պետության տարածքում շրջագայելիս, Մահմուդ Ահմադինեժադի ուղղաթիռին մի անծանոթ է մոտեցել, բայց իսկույն ևեթ ձերբակալվել է (հաղորդել է FΖrs գործակալությունը):

Միջադեպը տեղի է ունեցել Իրանի արևելյան Խորասան-Ռազավի նահանգի Սաբզևար քաղաքում: Ձերբակալողներն էլ Իսլամական հեղափոխության պահակային զորամիավորման մարտիկներն էին:

Հարցաքննության ընթացքում կալանյալը խոստովանել է, որ լրտես է և գաղտնի տեղեկատվություն է հավաքում արաբական պետություններից մեկի հատուկ ծառայությունների պատվերով: Լրտեսի անձը պարզված է, սակայն նրա անունը դեռևս չի հրապարակվում: Նրա մոտ հայտնաբերվել են լրտեսական սարքավորումներ:

FΖrs-ը նաև տեղեկացրել է, որ անցյալ տարի Իրանում ձերբակալվել են Միացյալ Նահանգների ու Իսրայելի հատուկ ծառայությունների պատվերով աշխատող ավելի քան 40 լրտեսներ: Իսկ անցած ամիս իրանական հետախուզությունը հայտարարել է, որ բացահայտել ու վնասազերծել է իսրայելական խոշոր մի ցանց, որն ահաբեկչություններ էր նախապատրաստում Իրանի տարածքում: