«ԳԼՈԲԱԼ» ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ


 

Այն, որ այսպես կոչված շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ չեն փայլում ինտելեկտով և քաղաքացիական դիրքորոշումներով` բոլորին է հայտնի: Հայտնի է նաև, որ մի շարք երգիչ-երգչուհիների պատկերացմամբ` աշխարհի մեծագույն խնդիրներն իրենց անձնական նեղլիկ խնդիրներն են:

Օրերս լրագրողներից մեկը հարց է ուղղել երգիչ Վարդան Բադալյանին.

- Ի՞նչը կուզեիք, որ երկրում  փոխվեր, ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք:

Այս չափազանց կարևոր և իսկապես գլոբալ հնչողություն ունեցող հարցին շոու-բիզնեսի երիտասարդ «աստղը» պատասխանել է.

- Կուզենայի քիչ լիներ թղթաբանությունը, մեքենայի ձևակերպման հետ կապված հազար թղթաբանություն կա մի տեխսպասարկման կտրոն ստանալու համար: Բացի այդ` փողոցների բարեկարգման խնդիրներ կան:

Պարզվում է, որ հայրենի Արցախից Հայաստան եկած երգչի համար երկրի ամենագլխավոր խնդիրն իր նոր գնած մեքենայի տեխանձնագիրն է: Այ, եթե Վարդան Բադալյանին տեխանձնագիր տան և փողոցները բարեկարգեն` երկրում ամեն ինչ կկարգավորվի, մեքենան հանկարծ չի վնասվի:

Եթե Վարդան Բադալյանին հրավիրած լինեին մասնակցելու նախընտրական քարոզչությանը, ապա, առիթից օգտվելով, նա անպայման իր տեխանձնագրի խնդրի մասին կխոսեր երկրի Նախագահի հետ: