Զրուցասեր քաղաքապետը


 

Նորզելանդական Ինվերկարգիլ քաղաքի քաղաքապետ Թիմ Շետբոլտը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա տեղական հեռուստաալիքներից մեկին 26 ժամ տևողությամբ հարցազրույց է տվել: Սա դեռ բավական չէ, համեստաբար խոստովանել է, որ պատրաստ էր խոսել ևս 10 ժամ: Քաղաքապետի և հեռուստալրագրող Թոմ Կոնրոյի զրույցը մեկնարկել է շաբաթ օրը` կեսօրին և ավարտվել կիրակի: Հեռարձակման ավարտին ռեկորդակիրը խոստովանել է, որ ճիշտ է` սիրում է խոսել, բայց երբեք չի մտածել, որ կարող է այդքան երկար պատմել ինքն իր մասին: Ի դեպ` սա ոչ միայն ամենաերկար հարցազրույցն էր, այլև առհասարակ ամենաերկարատև ուղիղ հեռարձակումը երկրի պատմության մեջ: Հաղորդումը բարեգործական բնույթ ունի, և ամբողջ գումարը կփոխանցվի տեղի շտապօգնության հիվանդանոցին: Շեդբոլտը հայտնի է նաև իր «ֆիրմային» ժպիտով և հումորի զգացումով: Ակտիվորեն համագործակցում է ԶԼՄ-ների հետ` նկարահանվելով նաև սերիալային էպիզոդիկ դերերում, ինչպես նաև նորզելանդական պանրի գովազդային հոլովակում: Բացի դրանից մասնակցել է նաև «Պարիր աստղերի հետ» հեռուստանախագծի տեղական տարբերակին` զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: