Մարդասպան-մարդակերը


 

Իսկապես, բնության մեջ առկա ամենայն ինչ բնորոշ է թե´ մարդուն, թե´ գազանին: Այդ թվում և այլասերումները: Ու մինչ հիմա օրինաչափ էր համարվում, որ գազանը մարդ է ուտում, մարդն էլ` որոշ տեսակի կենդանիների ու գազանների միս: Բայց գազանները նաև գազան են հոշոտում ու լափում. ուրեմն ո˜նց կարող էր մարդն էլ մարդ չհոշոտել: Ու հետզհետե ավելի հաճախակի են դառնում նման դեպքերը: Այսինքն` մոտենո՞ւմ է Աստծո դատաստանի օրը...

Չինաստանի ոստիկանությունը 56-ամյա Չժան Յունգմինին ձերբակալել է 11 սպանությունների մասնակից լինելու կասկածանքով: Կասկածը լիովին կարելի է համոզմունք համարել, որովհետև երկրի Հասարակական անվտանգության նախարարությունում տեղյակ են, որ 1979-ին Չժանն արդեն մահվան էր դատապարտվել սպանության մեղադրանքով: Մահապատիժն ի կատար չի ածվել` բազմաթիվ տարկետում-հետաձգումների, մեղմացուցիչ հանգամանքներ հայտնաբերվելու պատճառով, և 1997 թ. հանցագործն ազատ է արձակվել:

«Սինխուա» գործակալությունը մանրամասնել է, որ մարդասպանի զոհերը միայնակ անցորդներն են եղել: Այս վայրագը հանցանքի հետքերը թաքցնելու նպատակով, անդամահատել ու այրել է զոհերին:

Իսկ երբ քաղցած է եղել` լափել է սպանվածների դիակները: Վերջին տեղեկատվությունը «Ֆրանս-Պրես» գործակալությանն է, որը նշում է, թե չինական լրատվամիջոցները միտումնավոր կերպով լռում են մարդակերության փաստի մասին: Պատճառն այն իրողությունն է, 1950-ական թթ. Չինաստանում արձանագրվում էին մարդակերության փաստեր: