ԵվրԱզԷՍ-ին Հայաստանի անդամակցությունն իրատեսական չէ

  Վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահը մասնակցեց ԵվրԱզԷՍ-ի նիստին: Հայաստանն առայժմ ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի:

  Նախընտրական ծրագրերը վստահություն չեն ներշնչում

  Վաղուց ի վեր նախընտրական ծրագրերի մասին որոշակի կարծրատիպեր են ձևավորվել մեզանում::

Սերմնահեղուկ` ազգադավների դեմքին

  Չգիտես թե ինչ պարունակությամբ այդ սերմնահեղուկով թող բազմանան ազգադավները: Դա իսկապես կփրկի մեր ժողովրդին` նման խեղկատակներից:

ՉԻ ԸՆԿՃՎԵԼ

  Խաչատուր Սուքիասյանի թեկնածության գրանցման մերժումն առանձնապես չի ընկճել ո´չ հայտնի գործարարին, ոչ էլ նրա շրջապատին:

ՍԽԱԼ-ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԻՑ

  «Ժառանգության» վերնախավը խիստ դժգոհ է մնացել թիվ 7 ընտրատարածքի շուրջ բանակցություններում Րաֆֆի Հովհաննիսյանի կայացրած պարտվողական որոշումներից: Նրանք հենց առաջնորդի ներկայությամբ հայտարարել են, թե ավելի լավ կլիներ, եթե նախկին արտգործնախարարը հայտնի օլիգարխի ու Նիկոլ Փաշինյանի հետ միասին չառաջադրվեր, քան առաջադրվելուց մեկ-երկու օր անց ինքնաբացարկ հայտարարեր:

  Հա՞ որ...

  Բենզին ներկրող բոլոր ընկերությունների անունից «Ֆլեշն» արդեն հայտարարել է, որ առաջիկայում նույնպես բենզինի գինը բարձրանալու է: Այս անգամ հավանական է, որ վառելիքը թանկանա ոչ թե շաբաթ կամ կիրակի օրերին (ինչպես սովորաբար), այլ հենց շաբաթասկզբին:

  ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ

  Ըստ տեղեկությունների` Ջերմուկի հանքային ջրերի մայր գործարանին առաջիկայում տիրանալու է «Սպայկա» ընկերությունը: Բեռնափոխադրումներով, ինչպես նաև մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ զբաղվող այս կազմակերպությունը, տարբեր պնդումների համաձայն, պատկանում է Ռ. Քոչարյանի որդուն:

  ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԴՈԼԱՐԸ

  Ամերիկյան արժույթի` նախօրեին արձանագրած թռիչքը փաստում է, որ Նովրուզը նույնպես մի քանի օրով նպաստել է դրան: Ինչպես միշտ, Հայաստան այցելած պարսիկ զբոսաշրջիկներն իրենց Նոր Տարին Հայաստանում նշելու համար զգալի քանակությամբ դոլար էին դրամի վերածել, ինչն էլ ամերիկյան արժույթի 390 դրամի շեմից որոշակի նահանջ արձանագրեց:

ՊԱՐՍԿԱԿԱՆ «ՇԱՈՒՐՄԱ»` ՀԱՅԿԱԿԱՆ «ԳԱՐՆԻՐՈՎ»

  Ամեն տարի մեր հարևանների նոր տարին յուրովի տեղափոխվում է Երևան` մայրաքաղաքը վերածելով պարսկական ինքնահատուկ-խայտաբղետ «դիմակահանդեսի», որի մասնակիցներին պետք չեն դիմակներ և զարդարուն զգեստներ:

Քաղաքական «մարմնամարզիկը»

  Թե´ քաղաքագետները և թե փորձառու բժիշկները դժվարանում են բացատրել, թե Վարդան Օսկանյանն իր պատկառելի տարիքում ինչպես է կարողանում այնպես «շպագատ» իջնել, որ մի ոտքը «ձգվի» մինչև Վաշինգտոն, մյուսը` Մոսկվա: :

Երկփեղկված Օսկանյանը

  Ռուսամետ ԲՀԿ անդամ ըլլալով, «Ազատ դեմոկրատների» համագումարում արևմտամետ գաղափարներ կպոռա: :

«Քցվածների» կուսակցություն

  Կուսակցությունների համամասնական ցուցակից դուրս մնացած կամ ոչ անցողիկ տեղերում հայտնվածները եթե բողոքի հանրահավաք անցկացնեն` իրենց թվաքանակով կգերազանցեն ՀԱԿ-ի հանրահավաքների մասնակիցներին: Արդյունքում կստեղծվի նոր ընդդիմադիր ուժ, որը կանվանվի ԲՄԿ` «Բորդյուրին մնացածների կուսակցություն»:

Պուտին-Քոչարյան երկխոսությունից

  «01-99» ֆիլմի ոճով ՊՈՒՏԻՆ - Իսկ ինչպե՞ս է ազդել իմ մեթոդը «մեր» կուսակցության բարգավաճման վրա: ՔՈՉԱՐՅԱՆ - Պետք է որ ազդած լինի:

Պուտինը` Քոչարյանին

  Հայաստանյան ընտրությունները բարով-խերով ավարտելուց հետո կգաս Մոսկվա, կզբաղվենք ձկնորսությամբ «պաշտոնական» մակարդակով: Ինձ թվում է` Սերժ Ազատիչն էլ դեմ չի լինի ընկերակցել մեզ:

Հորոսկոպային անհամատեղելիություն

  Ըստ փորձագետիների` «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքի միայն առաջին «շերտին» է մեղր քսած: Հաջորդ շերտը լինելու է` ըստ հայտնի ասույթի:

Սպառնալիք հասարակությանը

  Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով հոգեբուժական հիվանդանոցներից մեկից շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդի փախուստի դեպքին` մտահոգություն էինք հայտնել, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարող անձանց մեջ որոշակի տոկոս են կազմում հոգեկան շեղումներ ունեցողները, որոնց խնդիրներով զբաղվողները հաճախ մատների արանքով են նայում իրենց պարտականություններին, ինչի արդյունքում ճակատագրից քշված այդ մարդիկ լուրջ սպառնալիք են դառնում հասարակության համար:

  Սկսվե˜ց

  Ընտրական գործընթացներում ներգրավվածները և ավելի չեզոք քաղաքացիներն առիթի դեպքում նշում էին, որ նախընտրական այս ժամանակահատվածում քաղաքական ուժերի միջև բանավեճերն ընթացել են կոռեկտության սահմաններում: Բայց ընտրապայքարի` քաղաքակրթության պահանջներին համապատասխան անցնելու մասին հույսը հօդս ցնդեց:

  «Մաղարիչ» + «հավելավճար»

  Կոռուպցիան հաջողությամբ ծաղկում է Ադրբեջանում: Այս երկրի Տրանսպորտի նախարար Զ. Մամեդովի որդուն պատկանող ընկերության երթուղային միկրոավտոբուսները Բաքու-Թբիլիսի ճանապարհին ժամերով կանգնեցվել են ադրբեջանա- վրացական սահմանին գտնվող մաքսատանը:

  ՕՐ ԾՆՆԴՅԱՆ ՄՇՏԱՀՄԱ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

  Ապրիլի 1-ը մեծ երևանցի Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս կլինեն նրան նվիրված միջոցառումներ, «Երգ երգոցն» իր հերթական թողարկումը կնվիրի 20-րդ դարի ազգային թատրոնի և կինոյի ամենամեծ անհատականություններից մեկին:

  Ինչո՞վ է պայմանավորված աչքերի գույնը

  Աչքերի գույնը պայմանավորված է ծիածանաթաղանթի` մելանին կոչվող պիգմենտի քանակությամբ: Բնականաբար, որքան մեծ է այդ քանակությունը, այնքան մուգ գույների են աչքերը` սև, շագանակագույն:

  Ձախլիկներ

  Նրանք պարզապես մարդիկ են, ովքեր նախընտրում են ավելի հաճախ ձախ ձեռքը գործածել: Իսկ աջ ձեռքով գրելը դեռ բավարար հիմք չէ` կարծելու, որ մարդը ձախլիկ չէ:

«Հայ բազուկը կարո՞ղ է չաշխատել»

  Գրետա ՄԵՋԼՈՒՄՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստուհի Արդեն շուրջ 4 տասնամյակից ավելի իր ինքնատիպ կատարողական արվեստով, մարմնավորած գեղեցիկ ու մնայուն կերպարներով հայ հանդիսատեսի կողքին է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը: Նախ ծննդավայր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան, ապա` Երևանի մայր թատրոնի հարազատ բեմերը նրան մեկընդմիշտ կապեցին թատերարվեստին:

  Նորվեգացի բեն Լադենը

  Օսլոյի դատարանը 5 տարի ազատազրկման է դատապարտել իսլամի քարոզիչ Նաջմուդին Ֆարայ Ահմադին, ով հայտնի է «մոլլա Կրեկար» մականունով:

  Գոնե մենախուց առանձնացնեին

  Խարկովի Կաչանովսկայայի ուղղիչ գաղութում պատիժը կրող Յուլյա Տիմոշենկոյի պատժախցում հավանաբար նոր հարևանուհի կտեղավորեն` կանխամտածված սպանության համար դատապարտված մի կնոջ: Օրեր առաջ այդ խցում 3-րդ մահճակալն է տեղադրվել, և Ուկրաինայի էքս-վարչապետուհին կալանատան աշխատակցի խոսքերից հասկացել է, որ այստեղ ապրելու է 3-րդ դատապարտյալը` «քաղաքավարի, մտավորական կին»:

  Վերընտրվելու դեպքում` նախագահավայել

  Պաշտոնավարման ավարտին իշխանավորներն էլ ի մի են բերում արած-չարածը, քննարկում ունեցած հնարավորություններն ու թերացումները: Ֆրանսիայի նախագահը ոչ միայն իր համար ամփոփել, այլև այդ առնչությամբ անկեղծացել է PΖris MΖtch հանդեսին 2 օր առաջ տված հարցազրույցում:

  Խելագարվել է թռիչքի պահին

  Խոսքը Նյու Յորքից Լաս-Վեգաս մեկնող ինքնաթիռի օդաչուի մասին է: Թռիչքից մի քանի ժամ անց անձնակազմի հրամանատարը մտել է ուղևորասրահ և փորձել է զրուցել ուղևորների հետ:

  ԲԱՅՑ ՏԱՐԻՆ ՈՒՆԻ 365 ՕՐ...

  Ոչ վաղ անցյալում մարդիկ վստահում ու հավատում էին միմյանց, ճիշտ էին խոսում, իրար չէին խաբում... Միայն «ազնիվ խոսք, ճիշտ եմ ասում»-ը բավարար էր մարդկանց` իրար հասկանալու համար:

ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ  ԿԱՏԱԿԱՊԱՏՈՒՄՆԵՐ

  ՇԻԼԱՇՓՈԹ Մեկը հարկի-անհարկի տրտնջում էր. - Է˜, էս ինչ է մեր կյանքը, իսկական շիլաշփոթ են դարձրել: Հորիզոնը փորձեց մխիթարել. - Էդ ասածդ ուտելու բաներ են, ճաշը պատրաստել, դրել են դեմդ, կեր, էլի... ՀՐԱՎԵՐՔ Մի հիմնարկ մտանք:

Ամենատարածված մարդկային բարդույթները

  Մասնագետները պնդում են, որ մոլորակի ոչ մի բնակիչ լիովին ձերբազատված չէ բարդույթներից: Նույնիսկ նրանք, ովքեր հակառակն են հավատացնում` կամ ստում են, կամ իրենք էլ չգիտեն այդ մասին:

  Հաջողվել է հսկայի աճը կանգնեցնել

  Վիրջինիայի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներին հաջողվել է երկարատև բուժումից հետո կասեցնել աշխարհի ամենաբարձրահասակ մարդու աճը, ով 2012-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Թուրք Սուլթան Քոսենը, ում հասակը համարյա 3 մետր է, 2010-ի մայիսին է առաջին անգամ դիմել Վիրջինիայի համալսարանի բուժանձնակազմի օգնությանը:

  Փայտաշեն երկնաքեր

  Այն դեռ կառուցված չէ, բայց շուտով կարող է վեր խոյանալ կանադական Վանկուվեր քաղաքում: Ինքնատիպ այս նախագծի հեղինակ Մայքլ Գրինն ասել է, թե ինքը ցանկանում է ապացուցել, որ փայտը հրաշալի շինանյութ է բարձրահարկ շենքի համար: