Ձախլիկներ


 

Նրանք պարզապես մարդիկ են, ովքեր նախընտրում են ավելի հաճախ ձախ ձեռքը գործածել: Իսկ աջ ձեռքով գրելը դեռ բավարար հիմք չէ` կարծելու, որ մարդը ձախլիկ չէ: Հաճախ, նրանք գրում են աջ ձեռքով` ձախն օգտագործելով այլ կարիքների համար:

Ձախլիկները կազմում են աշխարհի բնակչության ընդամենը 15 տոկոսը:

Տարբեր ժամանակներում ձախլիկությունը դիտվել է որպես վնասակար սովորություն, նևրոզի, անգամ սատանայի կամ չարության նշան:

40 տարեկանից բարձր մայրերից ձախլիկներ ծնվելու հավանակությունը 128 անգամ ավելի բարձր է, քան ավելի երիտասարդ մայրերի պարագայում:

Էսկիմոսները ձախլիկներին կախարդներ են համարում:

Մարոկկոյում ձախլիկներին s-gΖ են անվանում, որը թարգմանվում է որպես սատանա:

Իսկ հյուսիսամերիկյան ժողովուրդները ձախլիկությունը համարում են հաջողության նշան:

Մուսուլմանական մի շարք երկրներում ձախլիկները բավական լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Այստեղ արգելվում է ձախ ձեռքով ուտելը, քանի որ այն համարվում է «անմաքուր» ձեռք:

Ավանդաբար ձախը համարվել է թույլ, անգամ «կանացի» կողմ, սակայն վիճակագրությունը հաստատում է, որ տղամարդկանց մեջ ձախլիկներն ավելի մեծ թիվ են կազմում:

Հետազոտությունները հաստատել են, որ ձախլիկները տաղանդավոր են հատկապես մաթեմատիկայի, ճարտարապետության բնագավառներում, աչքի են ընկնում արագ կոմնորոշվելու կարողությամբ:

Ասում են` ձախլիկները մտավոր ավելի մեծ կարողություններով են օժտված: Թե որքանով է դա ճշմարտացի` ոչ ոք չգիտի: Սակայն ստորև ներկայացվող հռչակավոր ձախլիկների անուններն այլ բան չեն հուշում` Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Հուլիոս կեսար, Մոցարտ, Բեթհովեն, Նիցշե, Մարկ Տվեն, Գյոթե, Կաֆկա, Ալեքսանդր Մեծ, Չարլի Չապլին...