Հա՞ որ...


 

Բենզին ներկրող բոլոր ընկերությունների անունից «Ֆլեշն» արդեն հայտարարել է, որ առաջիկայում նույնպես բենզինի գինը բարձրանալու է: Այս անգամ հավանական է, որ վառելիքը թանկանա ոչ թե շաբաթ կամ կիրակի օրերին (ինչպես սովորաբար), այլ հենց շաբաթասկզբին:

Այս կիրակի տեղի ունեցած հերթական գնաճից հետո շատերն են տարակուսել, թե այդ ինչպես է պատահում, որ էժան բենզինը բոլոր ընկերությունների բոլոր լցակայաններում հատկապես շաբաթ կամ կիրակի օրերին է սպառվում:

Ինչպես ոլորտին առնչվող այս, այնպես էլ մյուս բոլոր հարցերի պատճառները պարզաբանելուն միտված ցանկացած զանգի տվյալ ընկերության ինչ-որ պատասխանատու դժկամությամբ պտտվող փչացած ձայնապնակի նման միջազգային բորսաների գնաճային հետևանքների մասին պատմությունն է կրկնում: Արդյունքում ստացվել է այնպես, որ ներկրողները հետայսու համախմբված կլինեն ոչ միայն թանկացման պատճառները «մեկնաբանելիս», այլ նաև գները վերանայելու օր ընտրելիս:

Տղերք, գուցե գնաճի հատուկ օ՞ր հորինեք: Գնանկումը ձեր գրպանին հարիր չէ:

Իսկ սպառողի գրպանը ձե˜զ ի՞նչ