«ԵՍ ԷԼ ԳԻՏԵՄ, ԴՈՒ ԷԼ...»

Չէր սխալվում, հավանաբար, Հովիկ Աբրահամյանը, երբ ժամանակին համոզված պնդում էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ£ Եվ իրոք, կարևորն այս գործով տարվելն է, իսկ քաղաքականությունից կորզվող օգուտները երկար սպասեցնել չեն տա£ Անվիճելիորեն այս կանոնը լավ են յուրացրել բոլոր նրանք, ովքեր քաղաքականությունից առաջ (ու խելքի շատ կամ քիչ լինելուց անկախ) որոշել են նաև գործարարությամբ զբաղվել£ Օգտակարն ու հաճելին յուրովի համատեղած այս մարդիկ թերևս բոլորից լավ գիտեն, որ առաջինը պարզապես լրացնում է երկրորդին£ Նման ներդաշնակությունն էլ տվալ պարագայում այնքան կարևոր ու նույնիսկ գնահատելի է համարվում, որ խելքի կամ այլ նման հավելյալ ատրիբուտների նշանակությունն ամենաքիչը երկրորդական է դառնում£ Եվ բոլորին է հայտնի, որ քաղաքականություն ասելով` գործարարները հատկապես մանդատ են հասկանում, իսկ թե ինչ կլինի կամ, ավելի ստույգ` ինչ պետք է լինի մանդատ կոչվածին վերագրվող մեծ պատասխանատվությունն ստանձնելուց հետո, արդեն ժամանակի ինքնահոսիության քմահաճույքին է թողնվում£ Սակայն մինչ այդ գոյություն ունի ևս մի կարևոր կանոն. քաղաքականությունն է օգնում բիզնեսի զարգացմանն ու ապահովությանը, իսկ ապահով գործելու երաշխիքներ ասելով` հայրենի խորհրդարանականները բոլորովին էլ այն չեն պատկերացնում, ինչը պետք է որ նրանց գործունեության մեկնակետը լիներ£ Այն ավելի շատ և մեղմ ասած` արտոնությունների տեսքով է պատկերվում վերջիններիս, ու այստեղից էլ սկսվում է այն, ինչը տարիների դառը փորձ ունի, և ինչի հաղթահարման միտումները դարձյալ դիմադրության են արժանանում... Մի բան պարզ է` գործարար-պատգամավորները հեշտությամբ տեղի չեն տալու, այլապես ինքնակամ օրինապաշտ դառնալու` ամեն օր հնչող կոչերն ու հորդորները վաղուց արդեն դրական արդյունքներ արձանագրած կլինեին£ Եվ պարզ է նաև, որ օրինավոր դառնալու ճանապարհը ոչ այնքան ձև անելն է, թե իբր շահագրգռված են պետբյուջեի հարստացմամբ, այլ իսկապես դրան նպաստող գործնականում քայլեր կատարելը£ Այնպես որ, լիովին սպասված կարելի է համարել գործարարների խամաճիկությունների հանդեպ միանգամից դրսևորվող անհանդուրժողականությունը£ Թեև Հովիկ Աբրահամյանի ամառային հանգիստը «հարամվեց», և մի կարգին հանգստանալու փոխարեն նա, ինչպես այս օրերին է հաղորդվում, «հարկայինի լայնատարած գրոհին» է ստիպված դիմակայել, այսուհանդերձ` հանգստի, թե աշխատանքային սեզոնին, նման բան մի օր անպայման տեղի էր ունենալու£ Թե ինչ կպարզի հարկայինը, ավելի ուշ կերևա, բայց նախքան այդ էլ հայտնի ճշմարտության պես ակնհայտ է, որ ՊԵԿ¬ի ներկայացուցիչներն ուր էլ գնան, որ օլիգարխի տիրույթում էլ հանգրվանեն` պարզելու, բացահայտելու, շտկելու և այլ նման հազար ու մի անելիք կարող են գտնել£ Եվ խնդիրը բոլորովին էլ խորհրդարանի նախագահը չէ, ոչ էլ նրան պատկանող ձեռնարկություններն ու մինչև անգամ հայտնաբերվելիք հնարավոր ու հավանական չարաշահումների փաստերը... Խնդիրն այն է, որ այս և նման մարդիկ այդպես էլ իրենց կամքով սեփական բիզնես¬գործելաոճը չվերանայեցին, և այդ մասին նրանց հիշեցնելու քայլեր հիմա արդեն պարտադրաբար են տեղի ունենում£ Եթե ամեն ինչ նախանշվող սցենարով ընթանա, կզղջա՞ն, անհարմար կզգա՞ն մեր քաղաքականասեր, խելքն ու միտքը չգնահատող, բայց մշտապես ճիշտ կողմնորոշվող բիզնեսմեն-քաղգոր ծիչները£ Իհարկե, ոչ£ Եթե դրա հավանականությունն ընդհանրապես գոյություն ունենար, ապա թե° այս, թե° մյուս բոլոր դեպքերում հարցը հարկայինի հյուրընկալությանը չէր հասնի, և ամեն ինչ շատ ավելի աննկատ ու նույնքան էլ ցանկալի եղանակներով մինչև հիմա լուծված կլիներ£ Բայց այնպես է ստացվում, որ մեր երևելիները ոչ թե կամովին, այլ ստիպողաբար են օրինապաշտ դառնում` հանրության աչքին ավելորդ անգամ վարկաբեկվելուց հետո£ Մինչդեռ մեծահարստությունն ու պաշտոնը համատեղելուց հետո գոնե նրանք պե°տք է որ արժանապատվություն ունենան` դադարեցնելու «Ես գիտեմ, որ դու գիտես, դու էլ գիտես, որ պետք է լռես» պահմտոցին£ :

Կոսովոն, միջազգային դատարանը, Բաքուն ու դարան մտած գող կատուն

Տարիներ առաջ, երբ սերբ¬ալբանական հակամարտությունը հասել էր գագաթնակետին` մարդկային հազարավոր կյանքերի կորստի պատճառ դառնալով, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի դեմս ՆԱՏՕ¬ի, առանց միջազգային հանրության կարծիքը հարցնելու, ռազմական գործողություններ սկսեց Սերբիայի դեմ£ Եվ Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի օդուժը ռմբակոծեց Բելգրադը£ Այդպիսով, ըստ էության, Միացյալ Նահանգներն իրեն վերագրեց միջազգային դատավորի և ոստիկանի դեր, որն ընդունակ է միանձնյա որոշումներ կայացնել միջազգային ցանկացած խնդրի առնչությամբ և լուծել այն` արդարության մասին իր ունեցած չափանիշներով£ Իսկ անցած շաբաթ Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ Հաագայի դատարանի վճռի հրապարակումից առաջ Վաշինգտոնը հայտարարել էր, որ անկախ միջազգային հիշյալ ատյանի կայացնելիք վճռից, Ամերիկան կճանաչի Կոսովոյի անկախությունը£ Այս հայտարարությամբ Բարաք Օբամայի վարչակազմն, ըստ էության, շարունակում է Սպիտակ տանը միջազգային ոստիկանի գործառույթներ վերագրելու` իր նախորդի քաղաքականությունը£ Եվ այս առումով հանրապետական Բուշի և դեմոկրատ Օբամայի միջև տարբերություն չկա. նրանք նույնն են` երբ խոսքը Միացյալ Նահանգների պետական շահին է վերաբերում£ Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ հուլիսի 22¬ին Հաագայի դատարանի կայացրած վճիռն աշխուժացրեց Հայաստանի և ԼՂՀ քաղաքական շրջանակներին£ Հայ քաղաքական գործիչներին ոգևորել էր դատարանի վերդիկտում ամրագրված այն միտքը, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը և չի հակասում վերջինում գոյություն ունեցող տարածքային ամբողջականության սկզբունքին£ Շատերի կարծիքով, Կոսովոյի անկախության հռչակումն ու դրա վերաբերյալ արդարադատության միջազգային հեղինակավոր ատյանի որոշումը կարող են նախադեպ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար` հօգուտ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման£ Դատական հիշյալ վճռի նշանակության վերաբերյալ հստակ էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի դիրքորոշումը` որ իրենք կողջունեն, եթե Հաագայի դատարանի վճիռը նախադեպ դառնա ԼՂՀ անկախութ յան ճանաչման համար£ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում շոշափելի առաջընթաց արձանագրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որովհետև Ղարաբաղը բանակցությունների կողմ չէ£ Հիշյալ վճիռն իր ազդեցությունն ունեցավ Հարավային Կովկասում` որոշակի անհարմարության պահեր ստեղծելով տարածաշրջանի պետությունների համար£ Թեև ԱՄՆ¬ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ Կոսովոյի անկախության մասին միջազգային դատարանի վճիռը չի կարող նախադեպ հանդիսանալ գոյություն ունեցող այլ հակամարտությունների համար, այնուամենայնիվ, Վրաստանը հայտնվել է դժվարին կացության մեջ£ Դեմ արտահայտվել Հաագայի դատարանի վճռին, նշանակում է դեմ լինել Եվրամիությանը, ՆԱՏՕ¬ին և Միացյալ Նահանգներին, որոնք պաշտպանում են իրեն Աբխազիայի և Օսեթիայի հարցում Ռուսաստանի հետ ունեցած վեճում£ Մյուս կողմից դրական արձագանքը կնշանակի համակերպվել իր կազմից վերոհիշյալ երկուսի դուրս գալու և անկախանալու իրողությանը£ Երկընտրանք է առաջացել նաև Թուրքիայի համար£ Կոսովոյի անկախության ճանաչումը բխում է Անկարայի շահերից. այն կարող է նախադեպ համարվել թուրքական Կիպրոսի անկախության միջազգային ճանաչման համար£ Բայց այդ պարագայում իսլամական աշխարհում առաջատարի դերին հավակնող այս երկիրն անտեսած կլինի կրտսեր եղբոր` Ադրբեջանի շահերը. Կոսովոն որքան թուրքական Կիպրոսի, այնքան էլ հայկական երկրորդ պետության` ԼՂՀ անկախության համար կարող է նախադեպ համարվել£ Իսկ իսլամական երկրների ընտանիքում ինչպե՞ս կվերաբերվեն արյունակցին անտեսած անդամին. այս կապակցությամբ Ղուրանն ի՞նչ է ասում... Իսկ այդ արյունակիցը, կարծես, խլացել ու համրացել է£ Ադրբեջանն անհաղորդ է բոլորին համակած կոսովյան իրարանցմանը£ Քանի դեռ աշխարհում ակտիվորեն քննարկվում է Կոսովոյի անկախացումն ու անկախացման վերաբերյալ միջազգային դատարանի վճիռը` դրա անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին, Բաքուն աշխատում է քիթը չհանել պատուհանից£ Ավելի լավ է` աշխարհը մի որոշ ժամանակ նույնիսկ մոռանա իր մասին... Իմաստուն ասացվածքն ասում է` փոթորկի ժամանակ ավելի լավ է տանը մնալ£ Թարսի պես` վերջերս միջազգային կազմակերպությունները հարցում կազմակերպեցին Ադրբեջանում և Հայաստանում£ Երկու երկրներում էլ նույն հարցն էր` հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի մնալը£ Հայաստանում մեծ մասը բացասական պատասխան էր տվել, միայն հատ ու կենտ մարդիկ անորոշ թոթվել էին ուսերը£ Իսկ Ադրբեջանում հարցվածների 65-70 տոկոսից ավելին ասել էին, թե ոչ մի կերպ չեն պատկերացնում` ինչպե՞ս, ի՞նչ կարգավիճակով կարող է Ղարաբաղը մնալ Ադրբեջանի կազմում£ Ու կարծես` դիտավորյալ էր, որ այդ միջազգային կազմակերպություններն իրենց հարցման արդյունքները հրապարակեցին Հաագայի դատարանի վճռի կայացման նախօրեին£ Եվ որքան էլ Միացյալ Նահանգները հայտարարի, թե Կոսովոյի անկախացումը չի կարող նախադեպ համարվել մյուս հակամարտությունների համար, այնուամենայնիվ, Սերբիայի տարածքում ալբանացիների անկախացումը կատարված փաստ է և նախադեպ£ Մանավանդ` Ղարաբաղն անկախացել է ի°ր պատմական բնօրրանում, որի նկատմամբ Ադրբեջանը երբևէ իրավական մանդատ չի ունեցել£ Միայն կոմկուսի կովկասյան բյուրոյի կամայական որոշմամբ է ԼՂ¬ն բռնակցվել Ադրբեջանին£ Իսկ կուսակցության բյուրոյի որոշումն օրինական, առավել ևս միջազգային իրավունքին համահունչ համարվել չի կարող£ Ասվածի լավագույն ապացույցն անցյալ շաբաթ Հաագայի դատարանի հիշյալ վճռի առաջացրած համընդհանուր իրարանցման պարագայում` հանցանք կատարած կատվի նման Բաքվի «մարաղ» մտնելն է£ :

...Այնուամենայնիվ սայթաքեց

Գերմանացի հանրագիտակ Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգն ապրել է մեզանից մոտ երկու հարյուր տարի առաջ ու, բնականաբար, ՀՀՇ առաջնորդի մասին ոչինչ իմանալ չէր կարող: Բայց շատ լավ ճանաչում էր անհետևողական ու անպատասխանատու բնույթ ունեցող, սեփական մեղքերն ուրիշների միջոցով սրբագրել ջանացող պետական-քաղաքական «գործիչների» տեսակը:

Հա՞ որ...

ՏՆՏԵՍԱԿԱՆ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլի է ուշացել ու, ակնհայտորեն, դարձյալ` միտումնավոր£ Պարզ ու անվիճելի է, որ ձվի շուկայում սպասվող վերադասավորումներն արդեն ավարտվել են, այս ապրանքատեսակի գինն անսպասելիորեն նվազել ու, սպասվածի համաձայն, նորից վերականգնվում է, իսկ հանձնաժողովը հայտարարում է, թե ուսումնասիրություններ է իրականացնում£ Այս ընթացքում, եթե ցանկությունը փոքր¬ինչ մեծ լիներ, ՏՄՊՊՀ¬ն կարող էր նույնիսկ ձվի մեջ իրականում «մազ» գտնել, բայց, ինչպես տեսնում ենք, կառույցը դարձյալ նախընտրել է քնած մնալ հայտնի կենդանու ականջում£ Ընդ որում, հավկիթի շուկայում տեղի ունեցած հերթական գնային ցնցման առիթով ներկայացվող հիմնավորումն այնքան անհեթեթ է, որ ակամայից դարձյալ ստիպված ենք վերհիշել «ոչ մի լավ բան անպատիժ չի մնում» խիստ դիպուկ արտահայտությունը... Եվ այս անգամ մեղավորը հավերն են, քանի որ անգամ պաշտոնապես հայտարարվում է, թե տարեսկզբից Հայաստանում ձվի արտադրությունը շուրջ 30 %¬ով աճել է£ ԿԱՐԵՎՈՐ մի իրողություն նույնպես ակնհայտ է. գնային նման տատանումներ տեղի են ունենում դրամի արժևորմանը զուգահեռ£ Մինդեռ վաղուց է հայտնի, որ ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը թե° ներկրվող ապրանքների և թե° տեղական արտադրության դեպքում գնանկմամբ պետք է ուղեկցվեր£ Այլ հարց է, որ տնտեսական կյանքում տեղի ունեցող զարգացումները միմյանցից անկախ են ընթանում, և դրամի արժևորումը ու այս կամ այն ապրանքատեսակի գնի աճը կամ նվազումը դուրս է տրամաբանության շրջանակներից£ Եվ հիմա էլ բանկերն են միասնաբար կանխատեսել (իսկ տվյալ դեպքում նույնն է, թե որոշել), որ հերիք է` դրամն իրեն լավ զգա ու արժևորվի, և սեպտեմբերին 1 դոլարը պետք է արժենա 373, դեկտեմբերին` 376 դրամ£ Նման ճշգրտությունն էլ, անշուշտ, ի°ր հերթին է կասկածահարույց£ Սակայն չանցած մի քանի ամիս` հերթական անգամ կհամոզվենք, որ հայրենի բանկային համակարգն ինչպես որոշում, այդպես էլ անում է£ Եվ արժե նորից վերհիշել, որ նրանք ոչ թե կանխատեսում, այլ պարզապես թելադրում են£ ՀԵՐԹԱԿԱՆ տարօրինակ և սրբապիղծ նախաձեռնությամբ են հանդես եկել թուրքերը£ Երկու «հնարամիտ» արկածախնդիրներ, տրվելով իրենց հիվանդ երևակայությանը, եզրակացրել են, թե հայկական գերեզմանները քանդելով` իրենք անգնահատելի գանձեր են գտնելու և կարճ ժամանակում միլիոնատերեր են դառնալու£ Բնականաբար, սրբապղծության հերթական նախաձեռնությունն անարդյունք է անցել, և արկածախնդիր խուլիգանները հայտնվել են ոստիկանությունում£ Ցավոք, ստահակներն ընդամենն իրենց աննորմալ ձեռնարկի վերաբերյալ ինչ¬ինչ բացատրություններ են տվել, և ամեն ինչ այսքանով էլ սահմանափակվել է£ Մնում է հուսալ, որ նման դիակապտությունը պետության ձեռքով չի իրականացվում£ :

«Հանրությանն օգտակար ոսկե միջինը գտնել համատեղ»

Որ 2012¬ի խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են նախորդներից` արդեն իսկ ակնհայտ է£ Ու ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական հարթակի հիմնական դերակատարներն ավելի են կայացել£ Քաղուժերն այս անգամ չեն ապավինում նախընտրական 2-3¬ամսյա քարոզաշոուներին (հավանաբար քվեների առքուվաճառքն էլ մինչ հիմա ծանոթ սցենարով չի կարող կայանալ)£ Իրենց նախկին ու ապագա ընտրողների հետ հանդիպումներով կուսակցությունների ներկայացուցիչներն այսօրվանից են հիշեցնում իրենց գոյությունը` նաև փաստելով, որ պայքարն, իսկապես, լուրջ է լինելու£ Նախ, մարդիկ համոզվել են վերջապես, որ նախընտրական կաշառքով գնված սեփական ձայնն իրեն չի° ծառայելու£ Եվ, որ ամենակարևորն է` «հարգելի ընտրող» կոչումը չպետք է միայն 4-5 տարին մեկ իրեն «շնորհվի»£ Իսկ քաղաքական ասպարեզը հիմա առավել, քան երբևէ` կանխատեսելիության չափ հստակ է, ու կարծես թե անցնում է «բախտի բերմամբ, թե պատահմամբ»` զրոն միավոր ներկայացնելու ժամանակը£ Լավատեսության տենդով բռնկվելու վտանգն, իհարկե, ոչ մեկիս չի սպառնում, սակայն դրականի ամենաաղոտ նշույլն անգամ խոտոր ընթացքը գեթ փոքր¬ինչ շտկելու հույսեր է տալիս£ Կուսակցությունների անտրամաբանական «առատությունն» այլևս չի շփոթեցնում£ Յուրաքանչյուրն իր գործերով կայացավ կամ անգործությամբ խոտանվեց£ Եվ այս պարագայում մեր քաղուժերին չօգնեց անգամ իրենց հնամենիությունն ու առաջնորդների հեղինակությունը£ Ասպարեզում այն միավորներն են, որոնք լավ գործերով կամ նույնիսկ խառնակող աղմկարարությամբ միշտ հիշեցրել են իրենց գոյությունը` կայուն ընտրազանգված շահելով£ «Բարգավաճ Հայաստանն» այս առումով շահեկան դիրքերում է, ինչն ավելի է ամրապնդվում` զանգվածների հետ հանդիպումներով, երիտասարդության շրջանում տարվող աշխատանքներով և կուսակցության ղեկավարի` իրեն դիմողներին օգտակար լինելու պատրաստակամությամբ£ Ինչպես ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆՆ է ասում` - Ցանկացած կուսակցություն, որը հավակնում է լուրջ դերակատարում ունենալ քաղաքական դաշտում, ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պետք է պատրաստվի հաջորդ ընտրություն ներին£ Մենք 2007¬ից նախապատրաստվում ենք 2012¬ի խորհրդարանականին£ 2007¬ին նորաստեղծ ԲՀԿ¬ն առաջին անգամ էր մասնակցում ընտրություն կոչված քննությանը, սակայն փորձի պակասը չխանգարեց£ Ժողովուրդը վստահեց մեզ, ինչը պարտավորեցրեց արդարացնել կուսակցության հետ կապվող հույսերը£ Այս ընթացքում նաև որոշակի փորձ ենք կուտակել, անհրաժեշտ հետևություն ներ արել£ Հիմա շատ լրջորեն զբաղված ենք որակյալ կադրեր պատրաստելու խնդրով. քաղաքականությամբ պետք է զբաղվեն իրապես պատրաստված գաղափարակիրները, այլ ոչ` պատահական մարդիկ£ Գագիկ Ծառուկյանը հստակ խնդիր ու պահանջ է դրել` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համախմբվել իսկապես պատրաստված, կարող երիտասարդ ուժերի հետ£ Ապացույցներից մեկն էլ անցած շաբաթ Ծաղկաձորում ավարտված դասընթացներն էին, որ կազմակերպել էինք երիտասարդների համար£ Կարևորում ենք և ընտրական հանձնաժողովներում պատրաստված ներկայացուցիչներ ունենալու խնդիրը£ Դարձյալ չենք սպասելու նախընտրական լարված օրերին. առաջիկայում դասընթացներ կկազմակերպենք նաև նրանց համար, որպեսզի տիրապետեն Ընտրական օրենսգրքին ու ծանոթանան բոլոր այն նրբություններին, որոնց չիմացության արդյունքում կարող են տուժել մեր թեկնածուները£ Բոլոր ժամանակներում էլ մենք կարևորում ենք ժողովրդի կարծիքը, և պատահական չէ, որ հետաքրքրվում ենք սոցհարցումների արդյունքներով. ոչ թե ինքներս ենք անցկացնում կամ պատվիրում այդ հարցումները, այլ անկախ կազմակերպությունների կատարած ամփոփումներն ենք ընդունում որպես չափանիշ£ Եվ այդ արդյունքներով` ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում ԲՀԿ¬ն առաջատար է£ - Կարծում եմ` անհերքելի է, որ մեզանում առաջատարները կոալիցիոն գործընկերներ «Հանրապետականն» ու «Բարգավաճն» են£ Երկուսն էլ` իրենց գործնականությամբ ճանաչված£ Իշխանության ղեկը ստանձնած «Հանրապետականի» համար փոքր¬ինչ ավելի դժվար է, թերևս, որովհետև պետականության ամրապնդման փուլում անխուսափելի բոլոր դժվարությունների պատասխանատվությունը նա է կրում£ ԲՀԿ¬ի հանդեպ էլ մեկ այլ կարծրատիպ է ձևավորվել, որն առողջ քաղաքական միջավայրում շատ ավելի շահեկան կլիներ£ Խոսքս բարեգործությունների մասին է, ինչը չգնահատել չի կարելի£ Մինչդեռ մեզանում ձևավորված կարծրատիպով ոմանք այս երկու կուսակցություններին էլ դիմում կամ անդամակցում են շահադիտական մղումներով£ Գաղափարականություն կոչվածն այս պարագայում ձևական է դառնում£ Կուսակցության անդամների ու համակիրների շարքերում ավելի շատ գաղափարակիրներ համախմբելու ուղղությամբ, անշուշտ, նույնպես մտահոգ եք£ - Մասամբ համամիտ եմ ասվածի հետ£ Այո, ոմանց շահն է մղում դեպի «Բարգավաճ Հայաստան», որովհետև կուսակցության առաջնորդը նաև բարեգործ է£ Այո, Գագիկ Ծառուկյանը կայացած գործարար է, ով իր ֆինանսական միջոցներով փորձում է օգտակար լինել հանրությանը£ Սրանում արտառոց ոչինչ չկա. շատ լավ է£ Բայց չմոռանանք նաև ԲՀԿ հետևողականությունը` սկզբունքային շատ հարցերում£ Երբ կուսակցության ստեղծման առաջին իսկ օրերից ասվում էր, որ ԲՀԿ¬ն քաղաքացիական հանդուրժողականություն է քարոզելու, շատերը, թերա- հավատորեն էին վերաբերվում£ Սակայն տխրահռչակ Մարտի 1¬ից առաջ ու հետո մենք զգուշացնում էինք, որ չի կարելի բարիկադներ ստեղծել և միմյանց դեմ պայքարել£ Մարտի 1¬ից հետո միայն երևի ճիշտ ընկալվեց մեր հորդորը. միայն քաղաքական հանդուրժողականությամբ պետք է քննարկվեն բոլոր հարցերը` նույնիսկ պնդում էինք, որ չի կարելի ճնշել փոքր ու միջին ձեռներեցությունը. հետագայում Կառավարությունն էլ որդեգրեց այդ մոտեցումը£ Ի վերջո, Լեզվի մասին օրենքի առնչությամբ ԲՀԿ¬ն ի սկզբանե իր սկզբունքային դիրքորոշումը հայտնեց` որ օտարալեզու կրթահամակարգն ընդունելի կարող է լինել միայն ավագ դպրոցների համար£ Նաև հանրության աջակցությունը վայելող մեր այս տեսակետը, որպես պաշտոնական դիրքորոշում, մենք պնդել էինք նաև կոալիցիոն քննարկման ժամանակ£ Բարեբախտաբար ընտրվեց ճիշտ տարբերակը, այլապես մենք դեմ էինք քվեարկելու նախնական առաջարկին£ - Անհանդուրժողականությունն, իսկապես, մեզանում նույնպես հոգեբանական կարծրատիպ է դարձել, և դրա դեմ պայքարը նախևառաջ քաղաքական ուժերի փոխհարաբերություններով պետք է դրսևորվի£ Ինչևէ£ Այսօրվա խորհրդարանը, շարունակելով իր նախորդների անփառունակ «ավանդույթները», դեռևս չի վաստակել օրենսդիրին վայել համբավ£ Կա՞ն քաղուժեր, որոնց հետ կհամագործակցեք առաջիկա ընտրություններում կամ դրանցից հետո£ - Այո, կան մարդիկ, ովքեր խորհրդարան են գալիս` անձնական խնդիրներ լուծելու միայն£ Հիմա էլ 131 պատգամավորներից ոմանց դեմքերը կարող է` մեծ դժվարությամբ հիշեմ£ Սա մեր քաղաքական համակարգի հիմնախնդիրներից է£ Խորհրդարան պետք է գան այն անհատն ու այն կուսակցությունը, որոնք այստեղ անելիք ունեն և չունեն անձեռնմխելիությունից օգտվելու կամ տանիք դառնալու անհրաժեշտություն£ Ինչ վերաբերում է նախընտրական համագործակցությանը, եթե նկատի ունեք այլ ուժի նախընտրական դաշինքը, ապա միանգամից ասեմ, որ ընտրություն ներին մասնակցելու ենք առանձին£ Ուրիշ քաղաքական ուժի հետ միավորվելու պատճառ և ցանկություն չունենք. մենք պատրաստ ենք ցանկացած մրցակցության, որովհետև վստահ ենք մեր ուժերին£ Իսկ ընտրություններից հետո խորհրդարանական դաշինքի մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև ոչ ոք չի կարող գուշակել, թե քաղաքական դաշտն ի՞նչ պատկեր կունենա այն ժամանակ£ Բայց առանց վերապահումների կասեմ, որ պետության ամրապնդման, ժողովրդի բարօրության համար ցանկացած ձեռնարկում ընդունելի կլինի մեր կողմից, և 2012¬ից հետո էլ մենք պատրաստա կամորեն կհամագործակցենք այդպիսի ծրագրեր իրագործող ցանկացած ուժի հետ` անկախ նրա քաղաքական ուղղվածությունից£ Սակայն եթե քաղուժը որպես գործելաոճ ընտրում է մաղձը, ամեն ինչ կործանելու մարտավարությունը, բնականաբար նրա գոյությունն իսկ մերժելի է£ Այլ խնդիր է առողջ, կառուցողական, մտահոգ քննադատությունը£ Կոալիցիոն գործընկերներն էլ առանձին հարցերում կարող են տարաձայնություններ ունենալ£ Բայց դրանից ոչ թե անպտուղ աղմկարարություն պետք է սարքել, այլ` հանրությանն օգտակար ոսկե միջինը գտնել համատեղ£ * * * Օրենսդիր աշխատանքով զբաղվելու ներուժ ունեցող կամ անարժան կուսակցությունների անուններ Նաիրա Զոհրաբյանն, իհարկե, չի նշում£ Միայն նորից վստահություն է հայտնում, որ կուսակցության նախագահի պահանջով և նրա հսկողությամբ իրենք ստեղծել են բոլոր նախադրյալները` 2010¬ին ձևավորվելիք նոր խորհրդարանում ևս իրենց ներկայությունն ապահովելու համար£ Ու հավելումն` փաստում է. - Չնայած արձակուրդային սեզոն է, բայց մեր փոքրիկ թիմն ակտիվորեն աշխատում է բազմաթիվ նախագծերի փաթեթի վրա£ Ուզում եմ հատկապես նշել պատգամավորներ Արամ Սաֆարյանի, Վարդան Բոստանջյանի, քաղխորհրդի անդամ Վահե Էնֆիաջյանի անունները£ Մեզ ներկայացված պահանջ է և սկզբունք` հնարավորությունների սահմաններում օգտակար լինել պետությանն ու ժողովրդին, կատարել ընտրողին տրված մեր բոլոր խոստումները£ Եվ օրենսդրական ձևակերպում տալ բոլոր այն խնդիրներին, որոնք կարող ենք մեր հնարավորությունների սահմաններում լուծել£ :

ՌԴ հաջորդ նախագահը Պուտի՞նն է լինելու

Ռուսաստանցիների 48 %¬ի կարծիքով` այո. ՌԴ հաջորդ նախագահը Վլ. Պուտինն է լինելու£ 26 %¬ի կարծիքով` Դմ. Մեդվեդևը, իսկ ընդդիմության թեկնածուի օգտին ձայն տալ պատրաստ է ընդամենը 4 %¬ը£ հցտպՐ ԺՋՏո կայքի հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման այս արդյունքները տարբերվում են նախորդից£ Այն ժամանակ նույն կենտրոնի այն հարցին, թե «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե առաջիկա կիրակի օրը նախագահի ընտրություն լիներ», 31%¬ը Պուտինի անունն է նշել, 14 %¬ը` Մեդվեդևի, 20 %¬ը չէր թաքցրել, որ նախապատվությունը կտա ընդդիմության թեկնածուին, իսկ հարցվածների 13 %¬ն իր անտարբերությունն էր ընդգծել` «ինձ համար մեկ է» պատասխանով£ Հետաքրքիր է, ռուսաստանցի՞ք են իսկապես վերաբերմունքը փոխել թեկնածուների հանդեպ, թե՞ հարցում կատարողները£ :

Գերմանիան չի ուզում փոխհատուցել

Հաագայում ՄԱԿ¬ի միջազգային դատարանը մերժել է Իտալիայի իշխանությունների գանգատն առ այն, որ Գերմանիան պետք է հատուցում վճարի Չիվիտելա գյուղի բնակչության ժառանգներին£ Այն մարդկանց, ում ծնողներին 1944¬ի ամռանը գնդակահարել են ֆաշիստները` պատժիչ գործողություններ իրականացնելիս (տեղեկացրել է DW-WORLD¬ը)£ Իսկ այդ ժամանակ` 1944 թ. հունիսի 29¬ին, «Հերման Գյորինգ» դիվիզիայի պարաշյուտիստների ստորաբաժանումը գրավել էր գյուղը. պատճառը իտալացի պարտիզանների կողմից գերմանացի 3 զինվորների սպանությունն էր£ Ի պատասխան` ֆաշիստները գնդակահարել էին 203 խաղաղ բնակիչների, որոնց թվում և կանանց ու երեխաների£ 2008¬ի նոյեմբերին Իտալիայի վճռաբեկ գերագույն դատարանը Գերմանիային պարտավորեցրել էր 1 միլիոն եվրո վճարել չիվիտելացի 2 սպանվածների 9 ազգականներին£ Գերմանական իշխանությունները մերժել են և հայց ներկայացրել Հաագայի միջազգային դատարան` վիճարկելով իտալական դատարանի որոշումը:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

«Դրվագ»` ՀՀՇ համագումարից Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Ես ՀՀՇ¬ն կազմաքանդում եմ, որ նորից շինեմ£ ՀՀՇ¬ականներ ¬ 20 տարի շինվում ենք` հերիք ա էլի£ Լ. ՏԵՐ¬ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Չէ°, էս անգամ հիմնավոր եմ շինելու£ ՀՀՇ¬ականներ ¬ Որ ասում էինք` Աստված բեթարից պահի` էս նկատի ունեինք£ Փախե¯ք, Վանոն գալիս ա Ըստ որոշ աղբյուրների` Վանո Սիրադեղյանը նամակ է հղել իր համախոհներին, հետևյալ բովանդակությամբ. «Լևոնը լռեց 10 տարի, ղալաթ արեց, ուշացավ£ Ես փախուստի մեջ մնացի 10 տարի, ղալա°թ արեցի, ուշացա£ Բայց սպասեք, հեսա գալիս եմ»£ Արարատ Զուրաբյանը` Լ.Տեր¬Պետրոսյանին ՀՀՇ համագումարից հետո «Եռանկյունի» ¬ 2010 - Ուստա°, Վանոն «դաբրոն» չի տվել£ ՀԱԿ առաջնորդի խոհերը Չարենցի տողերով Եվ չարձակած ոչ մի նետ, անկումների սարսափից, Ես փախչում եմ ահա ետ ¬ ես նահանջում եմ նորից£ Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար, Նորից հառնում են դեպի ամբոխները խելագար£ Ուժը կնկա վրա է պատում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոճով Բիլ Քլինթոնի մերձավորների հավաստմամբ, երբ Բիլը իմացել է, որ Դավութօղլուն իր կնոջ` Հիլարիի հետ բանակցելիս` ձեռքը խփել է սեղանին և գոռացել նրա վրա, այսպես է արձագանքել. «Հլա վզին նայեք, բա դրա վրա տղամարդու շնորհք կա՞£ Ախր ես դրան երկու մատով կխեղդեմ»£ Արմատականների դժգոհությունը Հաագայի դատարանից Բա էս միջազգային դատարան ա՞£ Ռ. Քոչարյանի դատապարտման դարակազմիկ գործը թողած, Կոսովոյի անկախության հարցն ա քննարկում£ Դա էլ ձախողվեց Կառավարությանը հաջողվել էր ստվերից հանել միայն հավերին, բայց նրանք էլ վերադարձան ստվեր£ Սիամական երկվորյակների նոր տարատեսակ Հերթական անգամ Միխելը զեղումների մեջ ընկավ, Բաթումում Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարելով` «Մեր երկրները նույն օրգանիզմի մասեր են, մեկը մյուսի շարունակությունն են և մեկը մյուսի վերջավորությունը»£ Մարդկային օրգանիզմի հետ զուգահեռելով կարելի է ենթադրել, որ վերնամասը` գլուխը, իրանը, թոքերը, լյարդը, փայծաղը կազմում է Վրաստանը, իսկ «վերջավորությունը»` ոտքերը, աճուկները, սեռական օրգանները, ընդհուպ հաստաղիքը և երիկամները Ադրբեջանն են£ Այսպես ծնվեց Ադրբեջան-Վրաստան կոնֆեդերացիայի միֆը Ըստ շրջանառվող լուրերի, երկու պարտված երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Միխելը փաթաթվել է Ալիևին և հեկեկալով ասել. «Ժողովրդական խոսք կա. մի տնից չենք, մի հալի ենք£ Իսկ ես կասեմ, ոչ միայն մի հալի ենք, այլև մի տնից ենք»£ Էրդողանի հոխորտանքը ՀՀ¬ի հետ սահմանի ժամանակավոր բացման առիթով ԱՄՆ¬ն էլ Եվրամիության հետ ՆԱՏՕ¬ի ձեռքը բռնած գա` ես սահման բացող չեմ£ Թուրքիա¬ՆԱՏՕ վեճը նույն սահմանի բացման կապակցությամբ «Ոսկե ցլիկը» ¬ 2010 ՆԱՏՕ ¬ Կբացե°ս£ ԹՈՒՐՔԻԱ ¬ Չե°մ բացի£ ՆԱՏՕ ¬ Ասում եմ` կբացե°ս£ ԹՈՒՐՔԻԱ ¬ Չե°մ բացի£ ՆԱՏՕ ¬ Աֆղանստանից եկած ահաբեկիչների առաջ կբացես, սեփական զորքերիս համար չես բացի՞… Ավետարան ՀԱԿ¬ի համար Ղարաբաղ կոմիտեն ծնեց ՀՀՇ¬ին, ՀՀՇ¬ն ծնեց ԱԺՄ¬ին, ԱԺՄ¬ն ծնեց ԱԺԴ¬ին ու ԱԺԿ¬ին, սրանք ծնեցին ՀԺԱՄ¬ին, ՀԺԱՄ¬ը ծնեց միջին հավեր, կներեք, միջին խավեր£ Տարբեր խավերի խառնարանը ծնեց ՀԱԿ¬ին, ՀԱԿ¬ը ծնելու փոխարեն անընդհատ վիժում է£ :

Աշխատանքային այցով

Աֆղանստանում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Կունդուզում տեղակայված ՀՀ զորախումբ, ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, եղել Կունդուզի օդանավակայանի հենակետերում: Օդանավակայանի անվտանգությունն ապահովում է հայկական զորախումբը:

Ականավոր հայ ավիակոնստրուկտորը

Իր ապրած կյանքով ու գործունեությամբ Արտեմ Իվանի Միկոյանը մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն ժամանակակիցների կողմից£ Սերունդները նույնպես բարձր են գնահատում նրան ու նրա նման արժանի որդիներին£ Նրա գործի լավագույն գնահատանքներն են բազմաթիվ պարգևներն ու ջերմ գնահատականները£ ԽՍՀՄ սոցաշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր և գիտությունների ակադեմիայի թղթակից¬անդամ, «ՄԻԳ» արագասլաց ռեակտիվ ինքնաթիռների գործարանի տնօրեն և ԿԲ ղեկավար, Լենինի և պետական 6 մրցանակների դափնեկիր, գեներալ-գնդապետ£ Նրա կյանքի անցած ուղուց դասեր կարող են քաղել բոլորը£ Ա. Ի. Միկոյանը ծնվել է 1905 թ. հուլիսի 23¬ին (օգոստոսի 5¬ին) Ալավերդու շրջանի Սանահին գյուղում£ Դեռ 13 տարին չլրացած` զրկվել է հորից£ Բարեկամների օգնությամբ շարունակել է ուսումը Թիֆլիսում, աշխատել է գործարանում որպես խառատի օգնական, Դոնի-Ռոստովի «Կրասնի աքսայ» և Մոսկվայի «Դինամո» գործարաններում, միաժամանակ սովորել և ստացել է միջնակարգ մասնագիտական տեխնիկական կրթություն£ Ապա ընդունվել և ավարտել է Ն. Ժուկովսկու անվան ռազմա¬օդային ակադեմիայի ինժեներական ֆակուլտետն ու ամբողջությամբ նվիրվել իր երազած մասնագիտությանը` երազները դարձնելով իրականություն£ Աշխատանքը հայտնի ավիակոնստրուկտորներ Ն. Պոլիկարպովի, Մ. Գուրևիչի, Նիկոլայ Մատյուկի և ուրիշների հետ հմտացրել են ու ի հայտ բերել հետագա անելիքների ուղիները£ 1940 թ. փորձագետ-օդաչու Ա. Եկատովը օդ բարձրացրեց «ՄԻԳ-1», այնուհետև 1941 թ. «ՄԻԳ-2», իսկ 1942 թ. «ՄԻԳ-3», որոնք 1942-45 թթ. մղել են ահեղ օդային մարտեր ֆաշիզմի դեմ («Մի» երկու տառը Միկոյանի «Գ» տառը Գուրևիչի ազգանունների առաջին տառերն են)£ ՀՄՊ¬ից հետո 1946 թ. Արտեմ Միկոյանի անվան գործարանը և ԿԲ տվեց «ՄԻԳ-9», 1947 թ. ¬ «ՄԻԳ-15», 1948 թ.- «ՄԻԳ-17», որը փորձաստուգատեսներում դարձավ աշխարհի ամենալավ մարտական արագասլաց ինքնաթիռը` 1050 կմ/ժամ արագությամբ և 16.600 մ բարձրությամբ տվյալներով£ Ա. Միկոյանի ղեկավարությամբ արտադրվեցին «ՄԻԳ-19» և «ՄԻԳ-21», վերջինիս տվյալները ավելի տպավորիչ. արագությունը 2175 կմ/ժամ, բարձրությունը 17.800 մ, մարտական գործողության ռադիուսը 450-500 կմ, սպառազինությունը մինչև 2000 կգ (23 մմ երկփողանի հրետանի, ղեկավարվող ռեակտիվ արկեր, տարբեր տեսակի ռումբեր և անհրաժեշտ այլ սարքավորումներ)£ Հետագայում Ա. Միկոյանի անվան ստեղծագործական ԿԲ տվել է «ՄԻԳ-23» գրոհիչը, «ՄԻԳ-25» հետախույզը, «ՄԻԳ-29» բազմանշանակության և «ՄԻԳ-31» կործանիչ ինքնաթիռները` արդի օդային մարտերի պահանջներին համապատասխան£ Արտեմ Միկոյանը մահացել է 1970 թ. դեկտեմբերի 9¬ին, հուղարկավորված է Մոսկվայում£ Նրա անունով է կոչվում Մոսկվայի մեքենաշինական գործարանը£ Արժանի հայը պարգևատրվել է ժամանակի ամենաբարձր երեք Լենինի շքանշաններով, Կարմիր դրոշի մեկ, Կարմիր աստղի երկու, Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով, բազմաթիվ այլ մեդալներով, պարգևներով, կոչումներով£ Հանուն սերունդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացման առաջարկվում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանը, որն ունի բազմաթիվ ավանդույթներ հայրենիքի պաշտպանության գործում, անվանել Արտեմ Իվանի Միկոյանի անունով, կից հրապարակում կանգնեցնել վաղուց նախատեսված նրա հուշարձանը և այդ տարածքը դարձնել «Թանգարան բաց երկնքի տակ»£ Այստեղ են ՀՄՊ¬ում զոհվածների համալիր հուշարձանը և ղարաբաղյան պատերազմում զոհված 15 սպա օդաչուների խաչապատկեր հուշարձանը և ուշադրության արժանի այլ հետաքրքիր ուսումնանյու թական բազա£ Գնդապետ Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Էրեբունի «Արմ-Աէրո» ՓԲԸ իրավաբան :

Հայոց քաջապարեր

Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է պարային մշակույթ, որն արտահայտում է իր ազգային բնութագիրը: ժողովրդական պարերը եղել են տարեկան տոների, ուխտագնացությունների, հարսանիքների, նաև հուղարկավորության արարողակարգի անբաժան մասը:

-2,1 % . Մ Ե Ղ Ա Վ Ո ՐԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԻԱՅՆ

Պետեկամուտների կոմիտեն օրեր առաջ կրկին իրադարձությունների կենտրոնում հայտնվեց£ Պարզվեց, որ կառույցի շենքում տեղադրված ռումբի վերաբերյալ նորից է ահազանգ հնչել ու դարձյալ` կեղծ£ Կոմիտեի աշխատակիցները տարհանվել են, և ՊԵԿ աշխատանքներն էլի մի քանի ժամով կաթվածահար են եղել£ Հատկապես վերջին պնդումը միգուցե շատերը կասկածի տակ առնեն` հավանական հիմնավորմամբ, թե, միևնույն է, հարկայինը լավ չի աշխատում, և տարհանված, թե խաղաղ աշխատանքային իրավիճակից անկախ` այստեղ հիմնավոր բարենորոգումների կարիք կա£ ՊԵԿ¬ին ուղղված մեղադրանքների ու դժգոհության պակաս, իհարկե, չի զգացվում, բայց այստեղ գոնե արտաքուստ միշտ են լավատես, և Գագիկ Խաչատրյանը նախընտրում է հատկապես այս պարագայում դժվարընկալելի` միայն լավ բաներից խոսելու սկզբունքով առաջնորդվել£ Ահավասիկ` սկսած տարեսկզբից, ճգնաժամի հաղթահարման մասին պաշտոնական լրատվությունից հարկայինը միմիայն անշեղ զարգացում և անսահման առաջընթաց է արձանագրում£ Եվ, բնականաբար, ավելի հաճախ է ստացվում այնպես, որ թղթին հանձնված ՊԵԿ¬ի ու Ազգային վիճակագրական ծառայության «տրամադրություններն» այնքան էլ չհամընկնեն£ Դիցուք, թվում էր, թե տնտեսական աճն արդեն մոտ է երկնիշ թվին, ու հանկարծ վիճակագիրների նոր տվյալները միանգամից սառը ջուր են լցնում ինքնաբերաբար լավատես դարձածների ու առաջին հերթին միգուցե հենց հարկայինի խանդավառության վրա£ Համենայն դեպս, նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ երկնիշին հասնելու փոխարեն նույնիսկ մի փոքր ավելի ենք հեռացել դրանից, և անկասելի ներկայացված տնտեսական աճը սկսել է դանդաղել£ Առաջին կիսամյակի համար ներկայացվող աճի 6,7 տոկոսն իրատեսներին միգուցե նույնիսկ ուրախացնի, քանի որ նշված թիվը վերջիններս, ինչպես ասում են, շատ ավելի «խելքին մոտ» կարող են համարել£ Սակայն նույն վիճակագիրների պնդմամբ` տնտեսական աճի ընթացքին մեծամասամբ գյուղատնտեսությունում արձանագրված 13,1 տոկոսի անկումն է խանգարել£ Իհարկե, այս թիվը բավական մտահոգիչ է հատկապես տարվա այս հատվածի համար, երբ ավելի հավանական էր, որ նույն թիվն ուղիղ հակառակ իմաստով արձանագրվեր, և ոլորտը զգալիորեն խթաներ տնտեսության աճին£ Բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչն արդեն ունենք£ Եվ այս պարագայում անձրևառատ գարունը, ցածր բերքատվությունը, գյուղմթերքների արտահանման ծավալների կտրուկ աճը, հողերի մոնոպոլացման թափ առնող գործընթացը համարենք երկրորդական£ Ի վերջո, այստեղ առավել ուշագրավ ու հետաքրքիր է, որ վերջին երկու տասնամյակում կիսատ¬պռատ գոյություն քարշ տվող այս ոլորտն ինչպե՞ս է նման լուրջ ազդեցություն թողել տնտեսական աճի, իսկ ավելի կոնկրետ` դրա դանդաղման վրա£ Ավելի հավանական է, որ ինչպես դոլարի արժեզրկման պարագայում, այս դեպքում նույնպես մեղքի ողջ չափաբաժինը, չգիտես ինչու, հենց այս ոլորտին է վերագրվում£ Մինչդեռ եթե այն գոնե փոքր¬ինչ կայացածներից համարվեր, միգուցե կարելի կլիներ տնտեսական այս կամ այն գործընթացը, թեկուզև վերապահումներով, բայց ոլորտի համար այնուամենայնիվ ակտիվ համարվող սեզոնային ինչ¬ինչ գործոններով պայմանավորել£ Այլ հարց է, որ տնտեսական աճի դանդաղման գործում լուրջ դերակատարություն կարող է ունեցած լինել դրա աճը մշտապես խթանող շինարարությունը£ Այս պարագայում աճ իհարկե եղել է և որքան էլ այն դարձյալ սեզոնայնությամբ պայմանավորվի, միևնույն է, թեկուզև փոքր, բայց առաջընթաց այստեղ էլ է արձանագրվել£ Սրանով էլ հենց կարելի է բացահայտված համարել խնդրո առարկա գլուխկոտրուկը, քանի որ այդպես էլ անհայտ է մնում, թե ինչու է շինարարությունը թաքնվում գյուղատնտեսության թիկունքում... Ինչպես վաղուց ու բոլորին է հայտնի, տնտեսական աճը գլխավորապես հենց այս ոլորտի հաշվին է ապահովվել£ Նույնքան հայտնի է նաև, որ այդպես երկար չէր կարող շարունակվել, ու մի օր անպայման շինարարության աննախադեպ դարձած ծավալները շատ ավելի համեստ չափեր էին ընդունելու£ Այլ հարց է, որ նախորդ տարիներին, երբ նման հեռանկարն ավելի քան տեսանելի կարելի էր համարել, հարմար այլընտրանք այդպես էլ չառաջադրվեց£ Եվ, թեմայից չշեղվելով, նշենք, որ հենց նույն գյուղատնտեսությունը կարող էր շինարարության ամենանախընտրելի այլընտրանքը դառնալ` իսկապես և իրականում նպաստելով տնտեսական աճին£ Սա, իհարկե, ո°չ Պետեկամուտների կոմիտեի, ո°չ էլ առավել ևս հայրենի վիճակագիրների խնդիրը չէ£ Սակայն այս կամ այն բնագավառի բնականոն զարգացման միտումների առկայության պարագայում առաջին հերթին բավական նպաստավոր պայմաններում կհայտնվեին հենց վերոնշյալ ՊԵԿ¬ն ու ԱՎԾ¬ն, քանի որ միշտ էլ դժվար է հրապարակել և վերլուծել այնպիսի թվեր ու տվյալներ, որոնք, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում մարդկային տրամաբանության շրջանակներում£ :

Միասին` ընդդեմ Մոսկվայի՞

Ռուս-բելառուսական տեղեկատվական պատերազմի պատճառը մաքսային միության և գազի գների շուրջ կողմերի անհամաձայնությունն է£ Լուկաշենկոն չբավարարվեց` հայտարարելով, որ իր թիվ 1 թշնամին Պուտինն է. նրա հրահանգով բելառուսական մամուլը գրոհ է ծավալել ՌԴ վարչապետի դեմ£ Ընդ որում, արդեն բացահայտ է դարձել, որ վերջինիս վարկաբեկող նյութերը տրամադրում է Բելառուսի նախագահի աշխատակազմը£ Ու, թերևս, հենց այս տրամադրվածությամբ էլ ու հընթացս Կրեմլի դեմ լրատվական պատերազմի, Բատյան որոշել է դաշինք կնքել Սահակաշվիլու հետ£ Արևմուտքն, իհարկե, անտարբեր չէ և այս զարգացումների հանդեպ£ Անցյալ շաբաթավերջին բրիտանական The Guardian¬ի հրապարակումներից մեկը հետխորհրդային այս եռյակի ղեկավարների կռվշտոցին էր նվիրված, այն էլ` անթաքույց արհամարհանքով£ Բելառուսն ու Վրաստանը համախմբվում են, որպեսզի քննադատեն Ռուսաստանին Կոլտնտեսության նախկին նախագահ Լուկաշենկոն, ում հաճախ Եվրոպայի վերջին դիկտատոր են անվանում և Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ ու ժողովրդավարության ինքնահռչակ ջատագով Սահակաշվիլին կարող է խիստ կասկածելի զույգ կազմեն£ Ըստ փորձագետների` նրանց հետաքրքրությունները համընկնում են ուժգնացող բախումների զարգացմամբ` Ռուսաստանի ու նրա ԽՍՀՄ նախկին հարևանների միջև, որոնք ձգտում են ավելի սերտ հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ£ Այս ամիս Ռուսաստանն առաջին համազարկը հնչեցրեց` երբ պետական HTB հեռուստաալիքը ցուցադրեց երկմասանի փաստագրական ֆիլմը£ Այդ ժապավենում հնչեցվում է Լուկաշենկոյի մականունն ու Մառլոն Բրանդոյի մասնակցությամբ մաֆիայի մասին հանրահայտ կինոնկարի անվանումը£ Այնտեղ փորձ է արվում թագազերծել քաղաքական ընդդիմախոսներին «անհետացնելու» մեջ մեղադրվող բելառուսական ղեկավարին£ Ցուցադրված ֆիլմից սաստիկ զայրանալով, Լուկաշենկոն թույլատրել է Ռուսաստանի երդվյալ թշնամի Սահակշվիլիին` շողոքորթ հարցազրույց տալ բելառուսական հեռուստատեսությանը, որի ընթացքում էլ այդ վրացին կատաղաբար հարձակվել է Մոսկվայի վրա` քննադատելով Հարավային Օսիայի 2008 թ.¬ի պատերազմի համար£ Սահակաշվիլիի հայտնվելը շատ անսպասելի է եղել, հատկապես հաշվի առնելով, որ նա ժողովրդավարության ջահ է անվանում իր երկիրն այն դեպքում, երբ Լուկաշենկոն նենգափոխում է ընտրությունների արդյունքները, ճնշում է այլախոհությունը, իսկ 1995 թ. նույնիսկ հայտարարել էր, թե «Ադոլֆ Հիտլերի Գերմանիայում ամեն ինչ չէ, որ վատ էր»£ - Հավանաբար դա կարճատև սիրավեպ է` քանի դեռ այս երկու առաջնորդների հետաքրքրություններն համընկնում են,¬ ասել է ԱՊՀ երկրների մոսկովյան ինստիտուտի վերլուծաբան Վլադիմիր Ժարիկինը£ Սա այն դեպքն է, երբ` «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»£ Սահակաշվիլիի թունոտ հարցազրույցն էլ Մոսկվային է զայրացրել. ռուսական խորհրդարանի խոսնակ Բորիս Գրիզլովն այդ հաղորդումը որակել է ոչ բարեկամական արարք£ Սակայն պետության կողմից վերահսկվող բելառուսական լրատվամիջոցներն ուժեղացրել են ճնշումը` վարչապետ Վլ. Պուտինի մասին սուր հոդված հրապարակելով, որի հեղինակը ընդդիմադիր քաղգործիչ Բորիս Նեմցովն է£ Անցյալ ամիս Անվտանգության դաշնային ծառայությունը բռնագրավել է նեմցովյան զեկուցման հարյուր¬հազարավոր օրինակներ, որոնցում հեղինակը մեղադրում է Պուտինին, որ նրա օրոք վերջին տասնամյակում երկրում ուժեղացել է կաշառակերությունը£ Կրեմլն այսօր (անցյալ ուրբաթ ¬ խմբ.) պատասխան հարված է հասցրել` բարձրաստիճան ղեկավարների հետ Մոսկվայում հանդիպման հրավիրելով բեռառուս հայտնի 2 ընդդիմադիրների£ Նախկինում թվում էր, թե Լուկաշենկոն ու Պուտինը սրտակից բարեկամներ են, որովհետև երկկողմ հանդիպումներում նրանք ջերմորեն ողջունում էին միմյանց£ Սակայն պատմությամբ միահյուսված սլավոնական այդ պետությունների փոխհարաբերությունները վերջին 2 տարում կտրուկ վատթարացան` տնտեսական վեճերի պատճառով£ Անցյալ ամիս նրանք գժտվեցին Սիբիրից Մինսկին մատակարարված գազի պարտքերի պատճառով£ Իսկ մեկ տարի առաջ, երբ Լուկաշենկոն բողոք հայտնեց գազի գներից, Մոսկվան արգելեց Բելառուսից կաթնամթերք ներմուծել£ Չաթեմ¬հաուսի միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտի` Բելառուսի հարցերով փորձագետ Արկադի Մոշեսը գտնում է, որ այս բախումը դեպի Արևմուտք կողմնորոշվելու Լուշակենկոյի վերջին փորձերի արդյունքն է£ - Ռուսաստանն ուզում է, որ Բելառուսը վերադառնա կամակատար¬պետության կարգավիճակին, ինչպիսին այն եղել է ինչ¬որ ժամանակ,¬ հայտարարում է նա£¬ Բայց Լուկաշենկոն գիտակցում է, որ իր երկրի բնակչության և բիզնես-վերնախավի նշանակալի մասն իր ապագան տեսնում է Եվրոպայում, իսկ Ռուսաստանը համարում է խորհրդային անցյալ£ Եվ նա ցանկանում է կողմնորոշվել այդ տրամադրություններով, որպեսզի պահպանի իշխանությունը£ Անցյալ տարի ԵԽ¬ն ընդունեց եվրոպական գործընկերության ծրագիրը, որպեսզի իր ուղեծրին ավելի ամուր կապի Արևելյան Եվրոպայի 6 երկրներ` ներառյալ Բելառուսն ու Վրաստանը£ Դա շատ դառնացրեց Ռուսաստանին£ Վերջերս տված իր հարցազրույցում Լուկաշենկոն հասկացնել տվեց, որ ինքը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Հավյեր Սոլանային հարցրել է, թե կարո՞ղ է Եվրամիությունը փոխարինել Ռուսաստանին` որպես իր ֆինանսական հովանավոր£ Այս ամիս Բելառուսը միացավ Ռուսաստանին ու Ղազախստանին` մաքսային նոր միության կազմում£ Բայց, Ժարիկինի խոսքերով` Լուկաշենկոն կամենում է սառեցնել տնտեսական ընդհանուր գործընկերության գործընթացը (հանուն որի հանդես է գալիս Մոսկվան), քանի որ դրա համար ավելի խորը բարեփոխումներ կպահանջվեն£ - Ռուսաստանի դեմ հեռուստատեսային այդ գրոհները ստատուս¬քվոյի պահպանման համար Լուկաշենկոյի ճակատամարտի մի մասն են,¬ ասում է նա£ :

1,15 տրիլիոն դոլար` տեռորիզմի դեմ պայքարում

Չարաբաստիկ 2001 թ. սեպտեմբերի 11¬ի ահաբեկչությունից հետո ամերիկյան ռազմական ծախսերը գերազանցում են տրիլիոն դոլարը. այսպիսի եզրահանգում են ներկայացրել Կոնգրեսի խնդրանքով պատրաստված զեկուցման հեղինակները£ Այնտեղ 230 տարիների ընթացքում` Անկախության պատերազմի ժամանակներից ի վեր ռազմական տարբեր նպատակներով կատարված ծախսերի համեմատական վերլուծություն է կատարվել£ Զեկույցի հեղինակները պարզել են, որ ահաբեկչության դեմ պատերազմում Միացյալ Նահանգները ներդրել է 1,15 տրիլիոն դոլար£ Այդ գումարը գերազանցում է երկրի պատմության մեջ պատերազմական ցանկացած այլ բախման ծախսերը` բացառությամբ 2¬րդ Համաշխարհայինը, որն արժեզրկումը վերացնելուն ուղղված ներդրումներով հանդերձ, ԱՄՆ¬ի գանձարանը թեթևացրել էր 4,1 տրիլիոնով£ Համեմատության համար նշենք, որ Վիետնամում 20-ամյա ռազմական գործողությունների համար ամերիկյան կողմից պահանջվել է ընդամենը 738 միլիարդ դոլար£ Կոնգրեսի` բյուջետային հարցերով կոմիտեի գնահատմամբ` ահաբեկչության դեմ պայքարին ուղղված գումարներն իրենց վերջնարդյունքով, ավելի մեծ կլինեն£ Դիցուք, միայն Իրաքում և Աֆղանստանում կատարված ու կատարվելիք ծախսերը 2017 թ. կգերազանցեն 2,4 տրիլիոն դոլարը£ Ինչպես հիշում ենք` 2001¬ի սեպտեմբերի 11¬ին «Ալ¬Քաիդա»¬ի ահաբեկիչները հափշտակել էին մարդատար 4 ինքնաթիռ£ Դրանցից 2¬ը մահապարտները մխրճեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքը, 3¬րդն ընկավ Վիրջինիայի նահանգում գտնվող Պաշտպանության նախարարության վրա, 4¬րդ ինքնաթիռը պետք է ընկներ Վաշինգտոնում, բայց չհասցրեց` կործանվելով Փենսիլվանիայում£ Զոհերի թիվը հասավ մինչև 3 հազար մարդու£ Եվ, ի պատասխան այդ վայրագության, նույն օրն իսկ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց ահաբեկչության դեմ պատերազմի սկիզբ£ Պատերազմ, որի խոշորագույն բռնկումներին ողջ աշխարհն է ականատես Աֆղանստանում (2001¬ից) և Իրաքում (2003 թվականից)£ :

Ռուսական արվեստի թանգարանի երկու օրը

Ականավոր խորհրդահայ բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր¬պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ մասնավոր հավաքածուի հիման վրա 1984¬ին կազմավորված Ռուսական արվեստի թանգարանը իրականում կերպարվեստի մի գողտրիկ սրահ է, որն այցելուներին ներկայացնում է 19¬րդ և 20¬րդ դարերի սահմանագծի ռուսական գեղանկարչության ուշագրավ մասնիկը£ Մոտ 120 ռուս նկարիչների (Կորովին, Սերով, Արխիպով, Պետրով-Վոդկին, Սոմով, Ռերիխ, Կուստոդիև և այլք) տարբեր գեղագիտական խմբակների խմորումների արտահայտություն հարյուրավոր կտավներով մեծանուն գիտնականի հարկի ներքո ձևավորված կամերային ընտանեկան միջավայրում որոշակիորեն զգացվում է ռուսական ոգու առկայությունը£ Թանգարանային ցուցադրությունը եզրափակող հուշասենյակը մշտավառ է պահում անունն ու գործը ոչ միայն մեծահամբավ բժշկի, այլև յուրատիպ հարգանքի տուրք հանդիսանում մայրաքաղաքի թանգարանաշարում շուտով ներառված արվեստի այս օջախի ստեղծմանը` որպես հյուրընկալ տուն¬թանգարան£ Այդուհան դերձ, այն Երևանի կերպարվեստասերների զանգվածային ուշադրությանն արժանացավ բոլորովին վերջերս, երբ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արվեստամեծար Արամ Աբրահամյանի հարկի ներքո անցկացվեցին իրարահաջորդ 2 միջոցառումներ£ Ռուսական ձեռակերտ տիկնիկների ճանաչված վարպետ Տատյանա Կալինսկայայի նովելաշունչ աշխատանքների ցուցահանդեսը և նորաստեղծ երիտասարդական «Artsakh winds» («Արցախի հովեր») փողային կամերային երաժշտախմբի (գեղարվեստական ղեկավար` Յուրի Գալստյան) մենաելույթը£ :

«Արցախի հովերը»

Ժամանակակից հայ երաժշտության հանրաճանաչումը գործունեության առանցք դարձրած դաշնակահար, կոմպոզիտոր, օպերային ու սիմֆոնիկ դիրիժոր Յուրի Գալստյանը, ով 1982¬ից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, մտազբաղ է արդի ստեղծագործական ներուժի երաժշտակտավների լայնամասշտաբ հնչեցման ուղիների փնտրտուքով£ Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միության իր հիմնած ժամանակակից երաժշտախմբի (1989-91 թթ.) կարճատև կյանքից հուսահատ` Գալստյանն ի վերջո կարողացել է համախմբել նոր երիտասարդ շնորհալի երաժիշտ կատարողների, որոնք մասնագիտական հրաշալի դպրոց անցնելով Մոսկվայի պետական կոնսերվատորիայում` մեծ ձգտում ունեն իրենց կատարողական վարպետությունը գործնականում հմտացնելու£ Լինելով այժմ մոսկովյան տարբեր նվագախմբերի մենակատարներ` Արտաշես Գրիգորյանը (ֆլեյտա), Պավել Զագրեբաևը (հոբոյ), Ալեքսանդր Շուշպանովը (կլառնետ), Ալեքսանդր Արապովը (գալարափող) և Վլադիմիր Պրոցենկոն (ֆագոտ) ստեղծագործական եռանդին միասնաբար լիուլի հագուրդ տալու հավելյալ հնարավորություն են գտել Յուրի Գալստյանի գեղարվեստական առաջնորդությամբ£ Ռուսաստանի տարբեր քաղաքներում համերգային շրջագայություններով 23 հայ կոմպոզիտորների երաժշտակտավները հանրահռչակելուն զուգահեռ ձեռնարկել հայաստանյան այս յուրօրինակ հյուրախաղերը, որոնք մեկնարկելով Գյումրիի «Գոհար» երաժշտանոցի փոքր դահլիճում` ապա հանգրվանել են Արամ Աբրահամյանի այս հյուրընկալ օջախում£ Փոքրաթիվ ունկնդիրների կազմում հայտնի երաժիշտների ներկայությունը քննական ապրումներով է համակում հատկապես Արտաշեսին, ում կարճառոտ կենսուղին հարազատության եզրեր է ցուցանում Թիֆլիսում ծնված, Մոսկվայում հնչեղ կայացման հասած Արամ Աբրահամյանի անցածի հետ£ Արմատներով Հադրութից այս կենսախինդ երիտասարդը, ով ծնվել է Մոսկվայում, նախնիների կարոտի կանչն է փորձել արտահայտել երաժշտախմբի անվան մեջ£ Մոսկվայի կոնսերվատորիայում գտած ընկերներին խանդավառելով Հայաստանով ու նրա բարձր մշակույթով` կրկնակի պարտավորված ազդարարում է մինի¬համերգի սկիզբը` իր ֆլեյտայով մատուցելով Նարեկացու «Հավիկը»£ Այդպիսով նպաստելով առաջին անգամ հայկական հողի վրա ոտք դրած երաժիշտ կատարող գործընկերների (ափսոս, անսպասելի հիվանդացած Վոլոդյան անմասն մնաց հայաստանյան շրջագայության կախարդանքից...) կենտրոնացմանը` համերգի վարույթով նաև խմբի հոգևոր նեցուկն է աննկատ դառնում Չայկովսկու, Պրոկոֆևի ծանոթ գործերի դրվագների միասնական բարեհունչ մատուցման£ Հյուրեկ երաժշտախմբին ֆլեյտայի ու թավջութակի զուգանվագով ողջունում են Հայկ Բոյաջյանն ու Սամսոն Թաթոսյանը£ Ի դեպ, «Արցախի հովերի» կազմն էլ «առաձգական» է£ Եթե նույնիսկ հնգյակով են մեկտեղվում, համերգային ծրագրերում տարաչափ (դուետ, տրիո, կվարտետ, կվինտետ) միավորմամբ են հանդես գալիս£ Կատարումից կատարում աճում է Յուրի Գալստյանի խանդավառությունը£ Երբ Մարտին Վարդազարյանի իրեն սիրելի դարձած «Հումորեսկ»¬ից հետո խումբը կատարում է միջնադարյան տաղ, շտապում է հավաքվածներին իրազեկել, որ գործիքավորման հեղինակը Արտաշեսն է£ «Հրաշալի գաղափար է որդեգրել նորաստեղծ այս երաժշտախումբը,¬ համերգային ելույթից հետո ասում է հայկական ջազի երիտասարդ նահապետ Մարտին Վարդազարյանը£¬ Տղաները հավաստեցին, որ տիրապետում են իրենց գործիքներին, ունեն անսամբլային զգացողություն£ Վստահ եմ, որ ստանձնած առաքելությանը հավատարիմ մնալով` իրենք էլ կաճեն ու կամրանան, կգունեղացնեն կատարողական արվեստն ու առավել խորքային մատուցումը ընտրած երկացանկի£ Ժամանակակից բարդընկալ երաժշտության հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացնելու նախապայմանը, գաղտնիք չէ, վիրտուոզ հնչեցումն է»£ «Արցախի հովերն» այսօր Եկմալյան ու Նարեկացի, Հարությունյան ու Բախ, Շաքարյան ու Ավետիսյան կհնչեցնի Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում£ Հյուրախաղերի ավարտական ակորդներին ունկն կդնեն Դիլիջանի երաժշտական ուսումնարանի դահլիճում ժողովված երաժշտասերները£ Այսպիսով, սկսնակ երաժիշտները ոչ միայն պատկառելի փորձառություն ձեռք կբերեն, այլև Հայաստանի 4 անկյուններում գտած ջերմ ընդունելությամբ նոր ստեղծագործական խթան կստանան` իրենց մտապատկերում պահած գեղատեսիլ վայրերի կենդանի հմայքը£ :

ՍԱՐՅԱՆԱԿԱՆ ԾԱՌԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Կար ժամանակ, որ Սարյանի արևաշատ կտավներում պատկերված կլորագլուխ, գաճաճ ծառերի «բնօրինակները» հայկական հողի վրա առաջին անգամ ոտք դնող մարդիկ գտնում էին Երևանի կենտրոնական հրապարակում հողեղեն «շուրջպար» կազմած (հրաշալի էին խնամվում)£ Վաղ շրջանի խորհրդապաշտական գեղագիտությամբ ստեղծված հեքիաթաերազային պատկերների անկապտելի կազմավորիչը դարձած ծառ-սիմվոլները անցյալ դարասկզբից մշտապես բնավորվեցին նրա ստեղծագործական աշխարհում£ Բազմաթիվ ուղևորությունների անմիջական տպավորութ յուններով ու կենսաճանաչողության ընդլայնմամբ` տարազգի ծառ-սիմվոլների մի ամբողջ «պարտեզ» ձևավորվեց Արևելքի ու Արևմուտքի մշակութային քուրայում շուտով թրծված և ինքնահատուկ անշփոթելի արտահայտչապնակի ուրույն գրավչությունը հանրաճանաչած Վարպետի հյութեղ վրձնով£ Առարկայական, դեկորատիվ արտահայտչականությամբ ի հայտ եկան տարազգի կենաց ծառեր` երկրից խորագնա արմատներով սնվելով` դեպի երկինք վերընձյուղված, ժամանակի ու տարածության միջով սերնդեսերունդ դեպի հավերժություն ձգտելով£ Աշխարհի առանցք-Կենաց ծառի շուրջ, ինչպես Արարիչը Դրախտում, տեղադրելով գերագույն աստվածային կատարելություն մարդուն ու տարբեր կենդանիների` Սարյանը երազանքի և իրականության երկմիասնությամբ հյուսում է երկրային դրախտի մասին պատմող իր հեքիաթը£ Բնության առեղծվածային հրաշքով օծուն դրվագներն այդ իրապատում հեքիաթի հավասարազոր գրավիչ գտնելով տարվա բոլոր եղանակներին£ Գոյության բոլոր կենսափուլերն իմաստավորելով ըստ արժանվույն, ի վերջո, մեկտեղում է յուրովի անկենդան ու շնչավոր բնությունն իր հարատև ընթացքում` զուգահեռելով մարդկության ապրած ժամանակներին ու կրած փոփոխություններին` վաղնջական կենսափուլից մինչ մեր օրերը£ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը թեմատիկ իրարահաջորդ ցուցադրություններով նշանավորող տուն¬թանգարանում նորաբաց` «Կենաց ծառը Սարյանի արվեստում» պատկերահան դեսով կերպարվեստասեր այցելուի համար վերարժևորվում է Վարպետի գեղագիտական հավատամքի հիմնասյուներից մեկի` Կենաց ծառի գաղափարը£ Ներկայացված 40 գեղանկար ու գրաֆիկական աշխատանքների տպավորությունը նրբահնար խորացվում է Բախի երաժշտական հենքով մատուցվող թեմատիկ այն նկարների բարձրաճաշակ տեսահոլովակի հեռարձակմամբ, որոնք գտնվում են արտերկրի տարբեր անկյուններում£ Խոշորացված մանրամասնելով պարզ դիտմամբ գրեթե անհասանելի ամբողջական խորախորհուրդ հմայքը տարածավալ կտավների` տեսաժապավենը ոչ միայն լիարժեքացնում է մինչևիսկ ամենասովորական հետաքրքրասերի պատկերացումը Մարտիրոս Սարյանի ունեցած արվեստաշնորհների մասին, այլև համակում խոհափիլիսոփայական տրամադրությամբ£ Մարդ-ծառից ազգ¬ծառին փոխանցվելով` մտասևեռում մարդկություն-ծառի դրսևորած կենսակերպի շուրջ ընդհանրական սեփական եզրահանգման վրա£ Մնայուն արվեստի անգերազանելի ներգործուն ուժով£ :

Պատմում են մունջ տիկնիկները

Ռուսական արվեստի թանգարանում, «Արցախի հովերի» «հարևանությամբ», իրենց այցելուին են «սպասում» մոսկովյան նկարչուհի Տատյանա Կալինսկայայի տեքստիլահենք տիկնիկները£ «Կյանք ներշնչելով» («ԹՊօւՈÿ ՋՌջվՖ...») խորագրին համահունչ մոտ 2 տասնյակ նովելաշունչ ցուցանմուշներով տիպիկ ռուսական իրականության առանձին դրվագներն են մատուցվում£ Հեղինակային տեքստիլ տիկնիկի մոսկովյան միջազգային փառատոնի եռակի դափնեկիր, «Ռուսական տարազը դարաշրջանների սահմանագծին» մրցույթի (Յարոսլավլ, 2008 թ.), «Հեղինակային տիկնիկ» անվանակարգում հաղթած, բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների մասնակից նկարիչ¬տիկնիկագործը առաջին հերթին գրավում է ուշադրությունդ ռուսական ազգային հնամենի ավանդույթներին հավատարմությամբ£ Նրա տիկնիկները այցելուի խորազնին հայացքում կենդանացնում են ոչ միայն մարդկային (հիմնականում` կանացի) տարբեր խառնվածքներ, այլև մարմնավորում են տարբեր կենսադրվագներ («կՐՈջՊվՌՍ վՈ վՈՔպռ ցսՌՓպ», «ըՈջՈՐվօռ ՊպվՖ», «ծՈ ոՏչՏՎՏսՖպ») ու հոգեվիճակներ («ԿտՏջՊՈս...»)£ Պահպանելով ռուսական տիկնիկագործության անկապտելի կազմավորիչները` Կալինսկայան իր ժամանակակիցներին գայթակղում է ինքնակերտ անշունչ այդ խաղալիքներին անձնավորելու, մարդացնելու ակնհայտ կարողությամբ£ Նրա կոկետուհին («ԾՌՎՏ վպ տՐՏռՊպՔՖ», «ԾՏՊվՌՓՈ»), ռուսական մայրը («ԾՈՑՖ Ռ ՊՌՑÿ»), մտազբաղ («ԺցՎՈ-ԺցՎցՔՍՈ») ու կենսախինդ («ԺՈՎՈ ր ՎցՒՑՏռ»), երտասարդ ու տարեց («հՉÿջՖ ՉՐպՎպվ») ամենատարբեր կանայք, կարծես, ապրում են կողք¬կողքի` անդրադարձնելով ժամանակների ներքին կապն ու կրած արտաքին փոփոխությունները£ Կենսահաստատ իր տիկնիկներով ու ձեռագործ վարպետությամբ Կալինսկայան զգալիորեն աշխուժացնում է այցելուի երևակայությունը, շարժում միտքը` շարունակելու նովելային տիկնիկապատումները առաջարկված թեմայի (գյուղական տոնախմբություն, սիրահարների փոխհարաբերություն, ուխտագնացություն...) շուրջ, զարգացնելու դրանք սեփական կենսափորձով ու աշխարհաճանաչողությամբ£ Հայտնվելով «թանգարաններում կյանքը աշխուժացնելու» արդիաշունչ ծրագրի համածիրում` այս ինքնատիպ մշակութային օջախի պահապան աշխատակիցներն էլ, ըստ իս, նոր նախաձեռնություններ կհեղինակեն Ռուսական արվեստի թանգարանի նկատմամբ զանգվածային հետաքրքրությունը ընդլայնելու ու արմատավորելու նպատակասլացությամբ£ Եվ կհորդանա հետաքրքրված կերպարվեստասերների հոսքը դեպի յուրահմա այս մշակութային հանգրվան£ :

«Իսկ իմ պայքարը որքանո՞վ է օգնում»

Շուրջ երեք ամիս շարունակվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի ու Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի արդեն նախկին տնօրեն Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ առճակատումը£ Վեճը հասել է դատարան և առայժմ «հանգուցալուծվել է» նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆԻ օգտին£ Մեր ձեռքի տակ ունենալով նյութեր «պաշտոնյայի կամայականությունների» մասին, այնուամենայնիվ, որոշեցինք տեղում ավելի մանրամասն իրազեկվել, որպեսզի հնարավոր լինի պահպանել այս հրապարակման անաչառությունը£ Պարարվեստի քոլեջի տնօրենը պաշտոնանկ է արվել անչափ վիճելի պատճառով. աշխատում է նաև Արցախի հանրային հեռուստատեսությունում որպես հաղորդավար£ Մենք Արցախում գտնվելու ժամանակ զրուցեցինք թե° պարարվեստի քոլեջի պաշտոնանկ արված տնօրենի, թե° ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ£ Իմ հարցին, թե ինչո՞ւ չեք համակերպվել ու հնազանդվել նախարարի հրամանի հետ, Գ. Խաչատրյանը պատասխանեց. - Տնօրենն իրավունք ունի ծավալելու մանկավարժական, գիտական և ստեղծագործական վճարովի գործունեություն, իսկ իմ աշխատանքը հեռուստատեսությունում ստեղծագործական է, ինչը, ցավոք սրտի, մեր նախարարությունում այդպես էլ չընկալեցին£ Իմ հայցը վարչական վարույթ ընդունելուց, դատական լսումներից հետո, վճիռը հրապարակելու ժամանակ հայցը մերժեցին... հասկանալի է նաև սա. ես համարձակվել եմ դատի տալ իմ կառավարությանը£ - Դատարանը Ձեզ աշխատանքից հեռացնելու մասին նախարարի հրամանը համարում է իրավաչա՞փ£ - Եթե 1¬ին ատյանի դատարանում համոզվեի դրանում, ապա ԼՂՀ Գերագույն դատարան չէի դիմի£ Իմ և ինձ օգնող իրավաբանների խորին համոզմամբ` կայացվել է անարդարացի վճիռ և ակներև էր ճնշումը դատարանի վրա£ Ընդունարանում մի քանի րոպե սպասելուց հետո ես հնարավորություն ունեցա առաջացած հարցերն ուղղել տիկին նախարարին£ - Պարարվեստի քոլեջի տնօրենին հեռացնելու իրական հիմքն ի՞նչ էր, գուցե կաշառակերություն կամ... - Միանշանակ` ոչ£ Տնօրենը կաշառակերությունից հեռու է եղել£ Ըստ էության նախարարությունը ձևավորել է քոլեջի գործունեությունը վերահսկող աննախագահ հանձնաժողով և արդյունքների մասին ստացել է տեղեկանք£ Այդ տեղեկանքում ասվում է, որ քոլեջում ֆինանսական խախտումներ, անհամապատասխանություններ... չեն հայտնաբերվել, սակայն քոլեջի խմելու ջուրը չի համապատասխանում «սանիտարական նորմերի պահանջներին»... Ստացվում է` ողջ Ստեփանակերտի խմելու ջրի համար պատասխանատու է տնօրենը£ Տեղեկանքի շնորհիվ աշխատանքից հեռացվել է օրինապահ ու պարտաճանաչ մարդ£ - Տրամաբանական է, որ հաղորդավարը ստեղծագործում է, բացի տեքստի մատուցումից, մեկնաբանումից (բեմական խոսքի արվեստն է կիրառվում), նաև հարցազրույց է անցկացնում. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի 24¬րդ հոդվածը սահմանում է հարցազրույց անցկացնողի հեղինակային իրավունքը հարցազրույցի նկատմամբ£ - Ո°չ, հաղորդավարը չի ստեղծագործում, պարզապես հուշարարից կարդում է... - Ձեր մոտեցումներից հասկանում ենք, որ նախկին նախարարները թերացել են իրենց աշխատանքում£ - Ես համարում եմ, որ նախորդ նախարարները կարող էին և չիմանալ այդ բոլոր մանրամասնությունները, թե Գ. Խաչատրյանը ինչ պայմանագիր ունի հեռուստատեսության հետ£ Ես փաստորեն ամիսներ հետո եմ դա կատարել, որովհետև հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում եմ բացահայտել խախտումը, և այդ հիմքով էլ ազատվել է աշխատանքից (նախարարի խոսքը մեջբերվում է բառացիորեն-Ա. Հ.)£ Ես ողջունում եմ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հսկայական ջանքերը նման «ոճրագործությունը» բացահայտելու համար£ Իսկ բացահայտելու ոչինչ չկա. ամբողջ Արցախն օրը երկու անգամ դիտում է հանրայինի «Օր» լրատվական ծրագիրը£ Հեռավոր Մատաղիսում, Խծաբերդում գիտեն սրա մասին, բայց նախարարությունը բացահայտում է երեք տարի հետո£ Այստեղից էլ առաջանում է այն հարցը, թե արդյո՞ք անձնական հակակրանքի պատճառով կամ նոր թիմ ձևավորելու արդյունքում չի՞ հեռացվել Գ. Խաչատրյանը. նրան տրվե՞լ է հնարավորություն` ընտրություն կատարելու պարարվեստի քոլեջի տնօրենի և հաղորդավարի աշխատատեղերի միջև£ Նախարարը պատասխանեց, որ մինչ հեռացվելը Գ. Խաչատրյանը հրավիրվել է նախարարություն և իրենք առողջ մթնոլորտում զրուցել են, իսկ ընտրության հնարավորություն չի ընձեռվել£ - Տիկին նախարար, լուրեր են պտտվում, որ նախկինում շորթումների և ֆինանսական չարաշահումների համար հեռացված նախկին տնօրենին եք նշանակելու Գ. Խաչատրյանի պաշտոնում£ - Չի կարելի մարդուն զրպարտել£ Ես գիտեմ` ում մասին է խոսքը, և այդ մարդը մեր մշակույթում այնքան ներդրում ունի, որքան Գագիկ Խաչատրյանը 20 տարի անց էլ չի ունենա£ Այս նյութի մեջ խորամուխ լինելով ակամա շեղվեցի ինձ հետաքրքրող հանգամանքից` հաղորդավարությունը արդյո՞ք ստեղծագործական աշխատանք չէ£ Այդ դեպքում տվյալ մասնագետներն ինչո՞ւ են արվեստի բուհերում պատրաստվում. եթե ստեղծագործական չէ, ապա զարմանալի է, թե ինչու արտերկրում Իգոր Կիրիլովին, Աննա Շատիլովային, Յուրի Լևիտանին... մեր երկրում Նառա Շլեպչյանին, Սարգիս Նաջարյանին, Լենա Կարապետյանին, Հրաչուհի Ջինանյանին... շնորհվել են ժողովրդական արտիստի կամ արվեստի վաստակավոր գործչի կոչումներ£ Գալով զրպարտությանը` Գ. Խաչատրյանն ասաց. - Ոչ մի զրպարտություն էլ չէ£ Նախկին տնօրենի աշխատանքը ես եմ շարունակել և լավ գիտեմ, թե ինչ չարաշահումներ ու յուրացումներ են կատարվել£ Դա ակնհայտ է£ - Իսկ Դուք ինչո՞ւ տնօրենի պաշտոնը ստանձնելու ժամանակ չեք բարձրաձայնել այդ յուրացումների մասին, ինչը Դուք հանցագործություն եք որակում£ - Այս պահի դրությամբ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը «հանցագործություն» է կատարում, իսկ իմ պայքարը որքանո՞վ է օգնում£ Այն ժամանակ էլ լսող չէր լինելու£ Արցախին ժողովրդավարությունն օդի ու ջրի պես է անհրաժեշտ` ոչ միայն կայացման, այլև ժողովրդավարության սկզբունքներին իր հավատարմությունն ապացուցելու համար£ Ասել է թե` պետք է բացառվեն նաև այս կարգի միջադեպերը, քանի որ Արցախը փոքր պետություն է և զգայուն` հակաժողովրդավարական ամենափոքր փորձությունների նկատմամբ անգամ£ Իսկ մեր անդրադարձը երևույթի դեմ է, և ոչ թե անձերի£ :

Վնլեն ՄԱՐՏԻԿՅԱՆ. ԿՅԱՆՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մտավորականի, մանավանդ` լրագրողի համար, ապրած ժամանակը անձանձիր հուշերի պարփակում է£ Հուշեր, որոնք ընթացքդ ջերմացնող մշտական ուղեկիցդ են և ապրելիք օրերիդ լավագույն խորհրդատուն£ Իր իսկ ապրած կյանքից լրագրող-հրապարակախոս Վիլեն ՄԱՐՏԻԿՅԱՆԻ ամբարած հուշերը, որը նա ներկայացրել է համեստ մի գրքով, ոչ միայն հաճելի ընթերցանության պահեր են պարգևում, այլև Հայաստանի 2¬րդ հանրապետության մշակութային, լրագրողական և, ամենակարևորը` մեր մեծերի կյանքից հետաքրքիր դեպքեր արձանագրում£ Վերնագիրն էլ խոսուն է` «Կյանքին ընդառաջ». ասել է թե` իր վաստակի հանդեպ պատասխանատվություն ունեցող անհատը բոլոր ժամանակներում ու բոլոր իրավիճակներում ինքն է հարթում անցնելիք ուղին` տեղի չտալով խոչուխութերին£ Ինքնուրույն կյանք իր մուտքի առաջին «կայարաններից» մեկը «Ավանգարդ» թերթի խմբագրությունն է եղել, որտեղ աշխատանքային կոփվածք ստանալով, Վիլեն Մարտիկյանը նաև իր ժամանակի շունչն է դարձել£ Ավանգարդյան տարիների նրա հուշերից ներկայացվող պատառիկներն, անշուշտ, նորօրյա ընթերցողին նույնպես կգրավեն£ Հայրենական պատերազմի տարի ներին «Ավանգարգը» լույս չէր տեսել, և խմբագրությունը ձգտում էր լրացնել այն բացը, որն առաջացել էր պատերազմի տարիներին:

ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋ

Թերի մսագործ, ոչ լրիվ դերձակ, անկատար դաշնակահար, կիսատ¬պռատ քահանա և գիտության թեկնածու: Բացի վերջինից, մնացածը մտացածին են. գոյություն չունեն:

Նաոմին ճաղատանում է

Հռչակավոր սուպերմոդել և ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի հարսնացու Նաոմի Քեմպբլը կարծես զրկվում է մազերից£ Որոշ լուսանկարիչներ էլ աննրբանկատորեն կամ հենց դիտավորյալ արդեն լուսանկարներում տեսանելի են դարձնում Սև հովազի` տեղ¬տեղ մազաթափ գլուխը£ Վերջերս Նաոմին Նյու¬Յորքում մասնակցել է ձևավորող Դենիս Բասի հագուստների լուսանկարմանը£ Մինչ ոճաբանները զբաղված էին նրա վարսահարդարմամբ, լրագրողներն ու որոշ պարապ¬սարապ հորանջողներ այդ պահին հասցրել են «բացահայտել» սուպերմոդելի գլխի լերկությունը£ Եվ համոզվել են բոլորը, որ շագանագույն մազերն ընդամենը ճաղատությունը քողարկող կեղծամ է£ Հավանաբար մոդելի բնական մազերը լրջորեն վնասվել են` դրանք իբր թե առատացնող «բուժընթացքներից», որոնք սովորաբար բնական մազերը զրկում են սնուցումից£ Կոսմետիկ նման բուժընթացներից դժգոհել են նաև Բրիթնի Սփիրսը, Պերիս Հիլթոնը և Վիկտորիա Բեքհեմը£ Ի դեպ, Նաոմիի ճաղատացման վտանգը զգացվել է մի քանի տարի առաջ£ Իսկ 2008¬ին նշանավոր մարդկանց անակնկալ մատուցելու սիրահարները փողոցում խոշոր պլանով լուսանկարել են Քեմպբլի սանրվածքը և նկարները տարածել վիրավորական մակագրությամբ` «Ճաղատ Նաոմին»£ :

Հիմա էլ ունեցվածքը

Քրիստինա Օրբակայտեն հիմա էլ ուրիշ քաշքշուկի մեջ է ներքաշվել£ Արժեթղթերով զբաղվող «Ռեալ-Պրոֆի» ընկերությունը դատական հայց է ներկայացրել` երգչուհուց 29 միլիոն ռուբլի գանձելու պահանջով£ Ինչպես հայտնի է դարձել, անցյալ դեկտեմբերի վերջին այդ ֆիրման Օրբակայտեի հաշվեհամարին փոխանցել է 29 մլն 700 հազար ռուբլի£ Ընդ որում նրանց հետ Քրիստինան որևէ պայմանագիր չի կնքել ու որևէ փաստաթուղթ չի ստորագրել£ Փաստորեն գումարը փոխանցվել է թյուրիմացաբար, ու հիմա կազմակերպությունը հայտնաբերել է իր սխալմունքը և մտադիր է հետ ստանալ իր միլիոնները£ Մոսկվայի Տվերսկի դատարանում արդեն առկա է հայցը, որի պահանջը հիմնավորվում է վճարման հանձնարարականով£ :

Էստրադայի յասավուլի նախահոբելյանական տոները

Օլեգ Գազմանովն անցյալ շաբաթ նշեց ծննդյան 59¬ամյակը£ Հոբելյանի շքեղ տոնախմբությունից մեկ տարի առաջ նա որոշել էր «նախատոնակը» նշել տղամարդկանց` բնականաբար ամենամտերիմ ընկերների միջավայրում£ Նույնիսկ կնոջ ու երեխաների շնորհավորանքը նա ընդունել է հեռախոսով (նրանք հանգստանում են ծովափում)£ - Ուզում եմ առագաստանավերով մարզական մրցումներ կազմակերպել£ Ինքս անձամբ փորձարկելու եմ հեծանիվի նմանվող ջրային նոր սարքը, որն աշխատում է բացառապես մկանային ուժով£ Չէ՞ որ առանց սպորտի հիմա անհնար է£ Իսկ սեղանի շուրջ կնստենք` երբ շոգը կմեղմանա£ Այնտեղ էլ կհիշենք իմ բոլոր կնճիռների մասին. ախր ես իմ տարիքից չեմ ամաչում,¬ ասել է Գազմանովը£ :

Փրկում են ձայնը

Անցյալ շաբաթ շտապօգնությունը հիվանդանոց է հասցրել անվանի երգչուհի Անիտա Ցոյին£ Բժիշկներն արագ պարզել են, որ նրա բարձր ջերմության պատճառը կոկորդի սուր բորբոքումն է£ Առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղավորել են առանձին պալատում և լրջորեն զբաղվում են առողջության վերականգնմամբ£ Անիտան խիստ մտահոգված է ձայնալարերի վիճակով, որովհետև բորբոքված է կոկորդն ամբողջությամբ, ինչն էլ շատ բարձր ջերմություն և տկարություն է հարուցել£ Մասնագետներն էլ փորձում են անել հնարավորը` ձայնալարերը փրկելու և երգչուհուն արագ ապաքինելու£ :

Ֆոտոխանութի ցուցափեղկն ի¯նչ մեղք ուներ

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլին Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է գիշերվա ժամը 3.30¬ին` երբ իր մեքենայով նա զարկվել է լուսանկարչական խանութի ցուցափեղկին£ Նախնական վարկածով նա հարբած է եղել կամ թմրանյութերի ազդեցության ներքո£ Վերջին 6 տարիների ընթացքում 47-ամյա երգիչն արդեն 7¬րդ անգամ ձերբակալվում է իրավապահ մարմինների կողմից` ճանապարհատրանսպորտային կանոնների կոպիտ խախտումների համար£ Այս անգամ էլ նրա (անփութության) զոհը Snappy Snaps ցանցի խանութներից մեկի ցուցափեղկն է£ :

Նոր դեմք` ամենաուղղակի իմաստով

Ամբողջական դիմափոխության վիրահատություն է կատարվել վերջերս Ֆրանսիայում, որը տևել է 6 ժամ£ 35-ամյա Ժերոմը տառապելիս է եղել ժառանգական ծանր հիվանդությամբ, որն ամբողջովին խեղել էր նրա դեմքը£ Վիրահատության արդյունքում նա բոլորովին նոր դեմք ունի և գոհունակություն է հայտնել ոչ միայն վիրահատության ընթացքից, այլև սեփական նոր արտաքինից£ :

Լողափ` Փարիզի կենտրոնում

Հուրախություն Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի` անցյալ շաբաթ Փարիզի սրտում բացվել է լողափ£ Այսպես կոչված ամառային հանգստավայրի լիարժեքության համար Սենայի աջ ափ է հասցվել 2 հազար տոննա ավազ£ Եվ մինչև օգոստոսի 20¬ը բոլոր ցանկացողները կարող են արևառվել` բացարձակ անվճար£ Այցելուներին այս տարի սպասում են լողավազանը, շատրվանները, խաղահրապարակները, մանկական խմբակները, գրադարանն ու երաժշտական փառատոնը£ Ժամանակավոր այդ ամառանոցում նաև հարյուրավոր հովանոցներ, հանդերձարաններ ու արմավենիներ են տեղադրվել£ «Քաղաքային լողափ» ակցիան Փարիզում անցկացվում է 9¬րդ անգամ, որն այս տարի արժեցել է 2,2 միլիոն եվրո£ Ամեն տարի մայրաքաղաքային լողափն ունենում է 4-5 միլիոն այցելու£ :