Ռուսական արվեստի թանգարանի երկու օրը


Ականավոր խորհրդահայ բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր¬պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ մասնավոր հավաքածուի հիման վրա 1984¬ին կազմավորված Ռուսական արվեստի թանգարանը իրականում կերպարվեստի մի գողտրիկ սրահ է, որն այցելուներին ներկայացնում է 19¬րդ և 20¬րդ դարերի սահմանագծի ռուսական գեղանկարչության ուշագրավ մասնիկը£ Մոտ 120 ռուս նկարիչների (Կորովին, Սերով, Արխիպով, Պետրով-Վոդկին, Սոմով, Ռերիխ, Կուստոդիև և այլք) տարբեր գեղագիտական խմբակների խմորումների արտահայտություն հարյուրավոր կտավներով մեծանուն գիտնականի հարկի ներքո ձևավորված կամերային ընտանեկան միջավայրում որոշակիորեն զգացվում է ռուսական ոգու առկայությունը£ Թանգարանային ցուցադրությունը եզրափակող հուշասենյակը մշտավառ է պահում անունն ու գործը ոչ միայն մեծահամբավ բժշկի, այլև յուրատիպ հարգանքի տուրք հանդիսանում մայրաքաղաքի թանգարանաշարում շուտով ներառված արվեստի այս օջախի ստեղծմանը` որպես հյուրընկալ տուն¬թանգարան£ Այդուհան դերձ, այն Երևանի կերպարվեստասերների զանգվածային ուշադրությանն արժանացավ բոլորովին վերջերս, երբ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արվեստամեծար Արամ Աբրահամյանի հարկի ներքո անցկացվեցին իրարահաջորդ 2 միջոցառումներ£ Ռուսական ձեռակերտ տիկնիկների ճանաչված վարպետ Տատյանա Կալինսկայայի նովելաշունչ աշխատանքների ցուցահանդեսը և նորաստեղծ երիտասարդական «Artsakh winds» («Արցախի հովեր») փողային կամերային երաժշտախմբի (գեղարվեստական ղեկավար` Յուրի Գալստյան) մենաելույթը£