Միասին` ընդդեմ Մոսկվայի՞


Ռուս-բելառուսական տեղեկատվական պատերազմի պատճառը մաքսային միության և գազի գների շուրջ կողմերի անհամաձայնությունն է£ Լուկաշենկոն չբավարարվեց` հայտարարելով, որ իր թիվ 1 թշնամին Պուտինն է. նրա հրահանգով բելառուսական մամուլը գրոհ է ծավալել ՌԴ վարչապետի դեմ£ Ընդ որում, արդեն բացահայտ է դարձել, որ վերջինիս վարկաբեկող նյութերը տրամադրում է Բելառուսի նախագահի աշխատակազմը£ Ու, թերևս, հենց այս տրամադրվածությամբ էլ ու հընթացս Կրեմլի դեմ լրատվական պատերազմի, Բատյան որոշել է դաշինք կնքել Սահակաշվիլու հետ£ Արևմուտքն, իհարկե, անտարբեր չէ և այս զարգացումների հանդեպ£ Անցյալ շաբաթավերջին բրիտանական The Guardian¬ի հրապարակումներից մեկը հետխորհրդային այս եռյակի ղեկավարների կռվշտոցին էր նվիրված, այն էլ` անթաքույց արհամարհանքով£ Բելառուսն ու Վրաստանը համախմբվում են, որպեսզի քննադատեն Ռուսաստանին Կոլտնտեսության նախկին նախագահ Լուկաշենկոն, ում հաճախ Եվրոպայի վերջին դիկտատոր են անվանում և Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ ու ժողովրդավարության ինքնահռչակ ջատագով Սահակաշվիլին կարող է խիստ կասկածելի զույգ կազմեն£ Ըստ փորձագետների` նրանց հետաքրքրությունները համընկնում են ուժգնացող բախումների զարգացմամբ` Ռուսաստանի ու նրա ԽՍՀՄ նախկին հարևանների միջև, որոնք ձգտում են ավելի սերտ հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ£ Այս ամիս Ռուսաստանն առաջին համազարկը հնչեցրեց` երբ պետական HTB հեռուստաալիքը ցուցադրեց երկմասանի փաստագրական ֆիլմը£ Այդ ժապավենում հնչեցվում է Լուկաշենկոյի մականունն ու Մառլոն Բրանդոյի մասնակցությամբ մաֆիայի մասին հանրահայտ կինոնկարի անվանումը£ Այնտեղ փորձ է արվում թագազերծել քաղաքական ընդդիմախոսներին «անհետացնելու» մեջ մեղադրվող բելառուսական ղեկավարին£ Ցուցադրված ֆիլմից սաստիկ զայրանալով, Լուկաշենկոն թույլատրել է Ռուսաստանի երդվյալ թշնամի Սահակշվիլիին` շողոքորթ հարցազրույց տալ բելառուսական հեռուստատեսությանը, որի ընթացքում էլ այդ վրացին կատաղաբար հարձակվել է Մոսկվայի վրա` քննադատելով Հարավային Օսիայի 2008 թ.¬ի պատերազմի համար£ Սահակաշվիլիի հայտնվելը շատ անսպասելի է եղել, հատկապես հաշվի առնելով, որ նա ժողովրդավարության ջահ է անվանում իր երկիրն այն դեպքում, երբ Լուկաշենկոն նենգափոխում է ընտրությունների արդյունքները, ճնշում է այլախոհությունը, իսկ 1995 թ. նույնիսկ հայտարարել էր, թե «Ադոլֆ Հիտլերի Գերմանիայում ամեն ինչ չէ, որ վատ էր»£ - Հավանաբար դա կարճատև սիրավեպ է` քանի դեռ այս երկու առաջնորդների հետաքրքրություններն համընկնում են,¬ ասել է ԱՊՀ երկրների մոսկովյան ինստիտուտի վերլուծաբան Վլադիմիր Ժարիկինը£ Սա այն դեպքն է, երբ` «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»£ Սահակաշվիլիի թունոտ հարցազրույցն էլ Մոսկվային է զայրացրել. ռուսական խորհրդարանի խոսնակ Բորիս Գրիզլովն այդ հաղորդումը որակել է ոչ բարեկամական արարք£ Սակայն պետության կողմից վերահսկվող բելառուսական լրատվամիջոցներն ուժեղացրել են ճնշումը` վարչապետ Վլ. Պուտինի մասին սուր հոդված հրապարակելով, որի հեղինակը ընդդիմադիր քաղգործիչ Բորիս Նեմցովն է£ Անցյալ ամիս Անվտանգության դաշնային ծառայությունը բռնագրավել է նեմցովյան զեկուցման հարյուր¬հազարավոր օրինակներ, որոնցում հեղինակը մեղադրում է Պուտինին, որ նրա օրոք վերջին տասնամյակում երկրում ուժեղացել է կաշառակերությունը£ Կրեմլն այսօր (անցյալ ուրբաթ ¬ խմբ.) պատասխան հարված է հասցրել` բարձրաստիճան ղեկավարների հետ Մոսկվայում հանդիպման հրավիրելով բեռառուս հայտնի 2 ընդդիմադիրների£ Նախկինում թվում էր, թե Լուկաշենկոն ու Պուտինը սրտակից բարեկամներ են, որովհետև երկկողմ հանդիպումներում նրանք ջերմորեն ողջունում էին միմյանց£ Սակայն պատմությամբ միահյուսված սլավոնական այդ պետությունների փոխհարաբերությունները վերջին 2 տարում կտրուկ վատթարացան` տնտեսական վեճերի պատճառով£ Անցյալ ամիս նրանք գժտվեցին Սիբիրից Մինսկին մատակարարված գազի պարտքերի պատճառով£ Իսկ մեկ տարի առաջ, երբ Լուկաշենկոն բողոք հայտնեց գազի գներից, Մոսկվան արգելեց Բելառուսից կաթնամթերք ներմուծել£ Չաթեմ¬հաուսի միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտի` Բելառուսի հարցերով փորձագետ Արկադի Մոշեսը գտնում է, որ այս բախումը դեպի Արևմուտք կողմնորոշվելու Լուշակենկոյի վերջին փորձերի արդյունքն է£ - Ռուսաստանն ուզում է, որ Բելառուսը վերադառնա կամակատար¬պետության կարգավիճակին, ինչպիսին այն եղել է ինչ¬որ ժամանակ,¬ հայտարարում է նա£¬ Բայց Լուկաշենկոն գիտակցում է, որ իր երկրի բնակչության և բիզնես-վերնախավի նշանակալի մասն իր ապագան տեսնում է Եվրոպայում, իսկ Ռուսաստանը համարում է խորհրդային անցյալ£ Եվ նա ցանկանում է կողմնորոշվել այդ տրամադրություններով, որպեսզի պահպանի իշխանությունը£ Անցյալ տարի ԵԽ¬ն ընդունեց եվրոպական գործընկերության ծրագիրը, որպեսզի իր ուղեծրին ավելի ամուր կապի Արևելյան Եվրոպայի 6 երկրներ` ներառյալ Բելառուսն ու Վրաստանը£ Դա շատ դառնացրեց Ռուսաստանին£ Վերջերս տված իր հարցազրույցում Լուկաշենկոն հասկացնել տվեց, որ ինքը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Հավյեր Սոլանային հարցրել է, թե կարո՞ղ է Եվրամիությունը փոխարինել Ռուսաստանին` որպես իր ֆինանսական հովանավոր£ Այս ամիս Բելառուսը միացավ Ռուսաստանին ու Ղազախստանին` մաքսային նոր միության կազմում£ Բայց, Ժարիկինի խոսքերով` Լուկաշենկոն կամենում է սառեցնել տնտեսական ընդհանուր գործընկերության գործընթացը (հանուն որի հանդես է գալիս Մոսկվան), քանի որ դրա համար ավելի խորը բարեփոխումներ կպահանջվեն£ - Ռուսաստանի դեմ հեռուստատեսային այդ գրոհները ստատուս¬քվոյի պահպանման համար Լուկաշենկոյի ճակատամարտի մի մասն են,¬ ասում է նա£