«Իսկ իմ պայքարը որքանո՞վ է օգնում»


Շուրջ երեք ամիս շարունակվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի ու Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի արդեն նախկին տնօրեն Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ առճակատումը£ Վեճը հասել է դատարան և առայժմ «հանգուցալուծվել է» նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆԻ օգտին£ Մեր ձեռքի տակ ունենալով նյութեր «պաշտոնյայի կամայականությունների» մասին, այնուամենայնիվ, որոշեցինք տեղում ավելի մանրամասն իրազեկվել, որպեսզի հնարավոր լինի պահպանել այս հրապարակման անաչառությունը£ Պարարվեստի քոլեջի տնօրենը պաշտոնանկ է արվել անչափ վիճելի պատճառով. աշխատում է նաև Արցախի հանրային հեռուստատեսությունում որպես հաղորդավար£ Մենք Արցախում գտնվելու ժամանակ զրուցեցինք թե° պարարվեստի քոլեջի պաշտոնանկ արված տնօրենի, թե° ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ£ Իմ հարցին, թե ինչո՞ւ չեք համակերպվել ու հնազանդվել նախարարի հրամանի հետ, Գ. Խաչատրյանը պատասխանեց. - Տնօրենն իրավունք ունի ծավալելու մանկավարժական, գիտական և ստեղծագործական վճարովի գործունեություն, իսկ իմ աշխատանքը հեռուստատեսությունում ստեղծագործական է, ինչը, ցավոք սրտի, մեր նախարարությունում այդպես էլ չընկալեցին£ Իմ հայցը վարչական վարույթ ընդունելուց, դատական լսումներից հետո, վճիռը հրապարակելու ժամանակ հայցը մերժեցին... հասկանալի է նաև սա. ես համարձակվել եմ դատի տալ իմ կառավարությանը£ - Դատարանը Ձեզ աշխատանքից հեռացնելու մասին նախարարի հրամանը համարում է իրավաչա՞փ£ - Եթե 1¬ին ատյանի դատարանում համոզվեի դրանում, ապա ԼՂՀ Գերագույն դատարան չէի դիմի£ Իմ և ինձ օգնող իրավաբանների խորին համոզմամբ` կայացվել է անարդարացի վճիռ և ակներև էր ճնշումը դատարանի վրա£ Ընդունարանում մի քանի րոպե սպասելուց հետո ես հնարավորություն ունեցա առաջացած հարցերն ուղղել տիկին նախարարին£ - Պարարվեստի քոլեջի տնօրենին հեռացնելու իրական հիմքն ի՞նչ էր, գուցե կաշառակերություն կամ... - Միանշանակ` ոչ£ Տնօրենը կաշառակերությունից հեռու է եղել£ Ըստ էության նախարարությունը ձևավորել է քոլեջի գործունեությունը վերահսկող աննախագահ հանձնաժողով և արդյունքների մասին ստացել է տեղեկանք£ Այդ տեղեկանքում ասվում է, որ քոլեջում ֆինանսական խախտումներ, անհամապատասխանություններ... չեն հայտնաբերվել, սակայն քոլեջի խմելու ջուրը չի համապատասխանում «սանիտարական նորմերի պահանջներին»... Ստացվում է` ողջ Ստեփանակերտի խմելու ջրի համար պատասխանատու է տնօրենը£ Տեղեկանքի շնորհիվ աշխատանքից հեռացվել է օրինապահ ու պարտաճանաչ մարդ£ - Տրամաբանական է, որ հաղորդավարը ստեղծագործում է, բացի տեքստի մատուցումից, մեկնաբանումից (բեմական խոսքի արվեստն է կիրառվում), նաև հարցազրույց է անցկացնում. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի 24¬րդ հոդվածը սահմանում է հարցազրույց անցկացնողի հեղինակային իրավունքը հարցազրույցի նկատմամբ£ - Ո°չ, հաղորդավարը չի ստեղծագործում, պարզապես հուշարարից կարդում է... - Ձեր մոտեցումներից հասկանում ենք, որ նախկին նախարարները թերացել են իրենց աշխատանքում£ - Ես համարում եմ, որ նախորդ նախարարները կարող էին և չիմանալ այդ բոլոր մանրամասնությունները, թե Գ. Խաչատրյանը ինչ պայմանագիր ունի հեռուստատեսության հետ£ Ես փաստորեն ամիսներ հետո եմ դա կատարել, որովհետև հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում եմ բացահայտել խախտումը, և այդ հիմքով էլ ազատվել է աշխատանքից (նախարարի խոսքը մեջբերվում է բառացիորեն-Ա. Հ.)£ Ես ողջունում եմ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հսկայական ջանքերը նման «ոճրագործությունը» բացահայտելու համար£ Իսկ բացահայտելու ոչինչ չկա. ամբողջ Արցախն օրը երկու անգամ դիտում է հանրայինի «Օր» լրատվական ծրագիրը£ Հեռավոր Մատաղիսում, Խծաբերդում գիտեն սրա մասին, բայց նախարարությունը բացահայտում է երեք տարի հետո£ Այստեղից էլ առաջանում է այն հարցը, թե արդյո՞ք անձնական հակակրանքի պատճառով կամ նոր թիմ ձևավորելու արդյունքում չի՞ հեռացվել Գ. Խաչատրյանը. նրան տրվե՞լ է հնարավորություն` ընտրություն կատարելու պարարվեստի քոլեջի տնօրենի և հաղորդավարի աշխատատեղերի միջև£ Նախարարը պատասխանեց, որ մինչ հեռացվելը Գ. Խաչատրյանը հրավիրվել է նախարարություն և իրենք առողջ մթնոլորտում զրուցել են, իսկ ընտրության հնարավորություն չի ընձեռվել£ - Տիկին նախարար, լուրեր են պտտվում, որ նախկինում շորթումների և ֆինանսական չարաշահումների համար հեռացված նախկին տնօրենին եք նշանակելու Գ. Խաչատրյանի պաշտոնում£ - Չի կարելի մարդուն զրպարտել£ Ես գիտեմ` ում մասին է խոսքը, և այդ մարդը մեր մշակույթում այնքան ներդրում ունի, որքան Գագիկ Խաչատրյանը 20 տարի անց էլ չի ունենա£ Այս նյութի մեջ խորամուխ լինելով ակամա շեղվեցի ինձ հետաքրքրող հանգամանքից` հաղորդավարությունը արդյո՞ք ստեղծագործական աշխատանք չէ£ Այդ դեպքում տվյալ մասնագետներն ինչո՞ւ են արվեստի բուհերում պատրաստվում. եթե ստեղծագործական չէ, ապա զարմանալի է, թե ինչու արտերկրում Իգոր Կիրիլովին, Աննա Շատիլովային, Յուրի Լևիտանին... մեր երկրում Նառա Շլեպչյանին, Սարգիս Նաջարյանին, Լենա Կարապետյանին, Հրաչուհի Ջինանյանին... շնորհվել են ժողովրդական արտիստի կամ արվեստի վաստակավոր գործչի կոչումներ£ Գալով զրպարտությանը` Գ. Խաչատրյանն ասաց. - Ոչ մի զրպարտություն էլ չէ£ Նախկին տնօրենի աշխատանքը ես եմ շարունակել և լավ գիտեմ, թե ինչ չարաշահումներ ու յուրացումներ են կատարվել£ Դա ակնհայտ է£ - Իսկ Դուք ինչո՞ւ տնօրենի պաշտոնը ստանձնելու ժամանակ չեք բարձրաձայնել այդ յուրացումների մասին, ինչը Դուք հանցագործություն եք որակում£ - Այս պահի դրությամբ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը «հանցագործություն» է կատարում, իսկ իմ պայքարը որքանո՞վ է օգնում£ Այն ժամանակ էլ լսող չէր լինելու£ Արցախին ժողովրդավարությունն օդի ու ջրի պես է անհրաժեշտ` ոչ միայն կայացման, այլև ժողովրդավարության սկզբունքներին իր հավատարմությունն ապացուցելու համար£ Ասել է թե` պետք է բացառվեն նաև այս կարգի միջադեպերը, քանի որ Արցախը փոքր պետություն է և զգայուն` հակաժողովրդավարական ամենափոքր փորձությունների նկատմամբ անգամ£ Իսկ մեր անդրադարձը երևույթի դեմ է, և ոչ թե անձերի£

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ